Էմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էմո (անգլ.՝ emo, առաջացել է «էմոցիոնալ» բառի կրճատումից), հարդքոր-երաժշտության հատուկ ոճ։ Էմո երաժշտությունը բնութագրվում է ձայնի միջոցով ուժեղ էմոցիոնալ ապրումների փոխանցմամբ, որն ուղեկցվում է քաոտիկ կամ ընդհանրապես բացակայող երաժշական բաղադրիչով։ Վոկալը երբեմն իր մեջ է ներառում ճչոցներ, հառաչանքներ, շշունջ, մռնչոց։

Ներկայումս երաժշտության այս ոճի տարատեսակներն են՝ էմո, էմոկոր, սան-դիեգո հարդկոր (հարդկոր էմո), էմո վայոլենս, սկրիմո, ֆրենչ սկրիմո։

Էմո երաժշտության երկրպագության հիմքի վրա առաջացել է էմո ենթամշակույթը։