Էմո (ենթամշակույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմո (այլ կիրառումներ)

Էմո (անգլ.՝ emo, առաջացել է «էմոցիոնալ» բառի կրճատումից) , երիտասարդական ենթամշակույթ, առաջացել է նույնանուն երաժշտական ոճի երկրպագուների հիման վրա, որոնք հիմնականում դեռահասներ են։ Էմո-ենթամշակույթին պատկանող անձանց անվանում են էմո-կիդեր (emo + անգլ.՝ kid - երեխա), էմո-գըռլ (անգլ.՝ girl - աղջիկ)։

Զգացմունքների արտահայտումը էմո-ենթամշակույթին դասող անձանց գլխավոր կանոնն է։ Նրանց առանձնացնում է ինքնաարտահայտումը, անարդարությանը դիմադրելը, առանձնահատուկ, զգայուն աշխարհընկալումը։ Էմոյի գաղափարախոսությունն այն է, որ միայն թախծի կամ լքվածության զգացումի դեպքում մարդ կարող է ճանաչել կյանքի իրական իմաստը։ Հաճախ էմո-կիդը խոցելի ու դեպրեսիվ է։ Էմո-ենթամշակույթի հակառակորդները կարծում են, որ այն արմատավորում է դեպրեսիա և քարոզում ինքնասպանություն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]