Jump to content

Մայքի Ուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքի Ուեյ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMikey Way
Ի ծնե անունՄայքլ Ջեյմս Ուեյ
Ծնվել էսեպտեմբերի 10, 1980 (44 տարեկան)
Նյուարկ, Նյու Ջերսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ ռոք, Փանկ ռոք, Հարդ ռոք, Փոստ-հարդքոր
ՄասնագիտությունԲասսիստ, Երաժիշտ, Երգահան
ԳործիքներԲասս կիթառ, Կիթառ, Դաշնամուր, Վոկալ
Գործունեություն2001–այժմ
ԿրթությունBelleville High School?
ԱնդամակցությունMy Chemical Romance և Electric Century?
ԿապվածMy Chemical Romance Electric Century
Կայքelectriccentury.pl
 Mikey Way Վիքիպահեստում

Մայքի Ուեյ (անգլ.՝ Michael James Way, սեպտեմբերի 10, 1980(1980-09-10), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, My Chemical Romance խմբի էքս-բասսիստ (2001-2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքի Ջեյմս Ուեյը (անգլ.՝ Michael James Way) ծնվել է 1980 թ.-ի սեպտեմբերի 10-ին Նյուարկում՝ Նյու Ջերսի։ Ջերարդ Ուեյի փոքր եղբայրն է (այսինքն կիսով չափ շոտլանդացի/իտալացի է)։ Մայքին պատանի հասակում աշխատել է Barnes & Noble գրախանութում, նաև եղել է ստաժոր Eyeball Records-ում (կազմակերպություն, որը թողարկել է My Chemical Romance «I Brought You My Bullets, You Brought Me Your Love» դեբյուտային ալբոմը 2002 թ.-ին)։ Նրա առաջին համերգը եղել է Smashing Pumpkins, որի մեծ երկրպագուն է։

Մայքին դուրս եկավ քոլեջից, որպեսզի սովորի նվագել բասս-կիթառ և լինի իր եղբոր խմբում։ Հենց նրա գաղափարն է եղել խմբի անվանումը։ Երբ նա աշխատում էր գրախանութում նկատում է Իռվին Ուեյշի «Էքստեզի։ Երեք պատմություն քիմիական սիրավեպի մասին»։ Մայքիի և Ջերարդի տատիկը՝ Հելենա Լի Ռաշը գնել է նրանց առաջին շրջագայության մեքենան։

Մայքի։ Մի անգամ, երբ ես աշխատում էի, ինչ-որ մեկը թողել էր Իռվին Ուելշի գիրքը։ Մենք վերցրեցինք «Chemical Romance» վերնագիրը և ավելացրինք «My»: Ահա և վերջ։

Ջերարդ։ Երբ Մայքին հորինեց անվանումը նա նույնիսկ խմբում չէր։ Եվ մենք բոլորս. մեզ հարկավոր է այդ անվանումը։

Ռեյ։ Այսպես Մայքին միացավ մեր խմբին։ Մենք նրան վերցրինք անվանման պատճառով։ Հահա, չէ-չէ, իհարկե, նա հիասքանչ բասսիստ է։

Ջերարդ։ Նա սովորեց նվագել բասս-կիթառ։

Ռեյ։ Ընդամենը գրողի տարած 6 ամսում։

Մայքին կարճատես է։ Նա ունի լյարդի վնասվածք, մի քանի ջարդված ոտքերի մատներ և բազմաթիվ շնչառական ինֆեկցիաներ։ Մայքիի «համն ու հոտը» նրա ակնոցներն էին, բայց 2006 թ.-ի մայիսին, նա աչքերի լազերային վիրահատություն արեց և նրա կարճատեսությունը բուժվեց։ Հիմա նա այլևս ակնոցներ չի կրում։

Մայքի։ Մի անգամ, ես փորձեցի սուրճ չխմել։ Դրանից հետո ամբողջ օրը իմ գլուխը ցավում էր։

Sweet Little Dude - Մայքիի սիրած արտահայտությունն է։

Ջերարդ։ Երբ նա փոքր էր, նա այնքան գեր էր։ Իսկ հիմա նա ոչինչ չի ուտում։

Մայքի։ Բայց ես այնուամենայնիվ ուտում եմ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքին ամուսնացած է եղել Ալիսիա Սիմմոնսի հետ։ Նրանց հարսանիքը կայացել է 2007 թվականին։ Ալիսիան «From First to Last» խմբի բասսիստն է։ Նրանք իրենց դաստակների վրա ունեն դաջվածք սրտի տեսքով, որի շուրջը կրակներ են և մեջտեղում գրված է «FOREVER»:

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]