Jump to content

Ռեյ Տորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Տորո
Բնօրինակ անունRay Toro
Ի ծնե անունՌայմոնդ Մանուել Տորո-Օրտիս
Ծնվել էհուլիսի 15, 1977 (47 տարեկան)
Քերնի, Նյու Ջերսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ ռոք, Փանկ ռոք, Հարդ ռոք, Փոստ-հարդքոր
ՄասնագիտությունԿիթառիստ, Երաժիշտ, Երգահան
ԳործիքներԿիթառ, Վոկալ, Դաշնամուր
Գործունեություն2001–այժմ
ԼեյբլՌեփրայզ Ռեքորդս
ԿրթությունKearny High School? և William Paterson University?
ԱնդամակցությունMy Chemical Romance
ԿապվածMy Chemical Romance, The Rodneys, Reggie and the Full Effect
Կայքraytoro.com
 Ray Toro Վիքիպահեստում

Ռեյ Տորո (անգլ.՝ Raymond Manuel Toro-Ortiz, հուլիսի 15, 1977(1977-07-15), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, My Chemical Romance խմբի էքս-կիթառահար և բեք-վոկալիստ (2001-2013 թթ.)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյը ծնվել է Քերնի քաղաքում և մեծացել է պուերտո-ռիկացու ընտանիքում։ Հայրն աշխատել է փոստային բաժանմունքում։ Ռեյը ունի երկու եղբայր։ Նա ուղղակի հիացած է եղել, երբ տեսել է, թե ինչպես է իր մեծ եղբայրը նվագում Led Zeppelin-ի երգերը։ Քանի որ Ռեյի ընտանիքը ապրում էր վտանգավոր թաղամասում, որտեղ միշտ թմրամոլներ էին լինում, Ռեյի մայրը արգելում էր նրան բակում խաղալ, այդ պատճառով նա անդադար կիթառ էր նվագում։ Ռեյը սովորել է «William Paterson» համալսարանում, որպեսզի խմբագիր դառնա։

Ստեղծագործական Կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Ջերարդ Ուեյը Ռեյին առաջարկում է խումբ ստեղծել։ Սակայն սկզբից Ռեյը հրաժարվել էր, որովհետև հարվածային գործիքներ էր նվագում մեկ այլ խմբում։ Սակայն Ջերարդին հաջողվում է համոզել Ռեյին և Ռեյը միանում է խմբին։ Երբ My Chemical Romance-ին միանում է ռիթմ-կիթառիստ Ֆրենկ Այերոն, Ռեյը դառնում է սոլո-կիթառիստ։ Ռեյը լինելով սոլո-կիթառիստ, մեծ պատասխանատվություն է իր վրա կրում և գրում է խմբի երգերի մեծ մասի երաժշտությունը։ Նա նաև օգնում է Ֆրենկին ավելի կատարելագործել իր կիթառի պարտիաները։ Ռեյը ասում է, որ այն ինչ նվագում է իր կիթառը այնպիսի ռոք-լեգենդների արտացոլանքն է ինչպիսիք են՝ Սթիվի Ռեյ Վոնը, Ջիմի Հենդրիքսը, Էրիկ Կլեպտոնը, Թոնի Այոմին և Ջիմի Փեյջը:

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]