Ջեյմի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմի Քինգ
Ծնվել էապրիլի 23, 1979(1979-04-23)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ
ԿրթությունԼինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան և Վեստսայդի Ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և մոդել
Ամուսին(ներ)Քայլ Նյումեն

Ջեյմի Բարբարա Քինգ (անգլ.՝ Jaime Barbara King, ապրիլի 23, 1979(1979-04-23)[1], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել։ Առավել հայտնի է «Մեղքերի քաղաքը» թրիլերում, «Մեծածախ գնով էժան է 2» կատակերգությունում և «Գաղտնիքները խոհանոցում», «Զոի Հարթը հարավային նահանգից» սերիալներում խաղացած դերերով։ Մոդելային գործունեության ընթացքում և դերասանական գործունեության սկզբում նա օգտագործել է Ջեյմի Քինգ և Ջեյմս Քինգ անունները, որն իր ծնողների կողմից տրված, նրա մանկության կեղծանունն է[2], որովհետև իր կազմակերպությունն արդեն ներկայացրել էր մեկ այլ՝ ավելի ավագ Ջեյմի, հետո` ավելի հայտնի մոդել Ջեյմի Ռիշարը[3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմի Քինգը ծնվել է 1979 թվականի ապրիլի 23-ին Օմահա քաղաքում (ԱՄՆ, Նեբրասկա նահանգ), Նենսի Քինգի և Ռոբերտ Քինգի ընտանիքում։ Նա ունի ավագ քույր` Սանդին, և ավելի փոքր քույր` Բարին և ավելի փոքր եղբայր՝ Ռոբերթը (Ռոբի)[4]։ Քոնգը անվանվել է 1970-ական թվականների Բիոնիկ Կինը հեռուստասերիալում Լինդսեյ Վագներ կերպարի` Ջեյմի Սոմերսի անվամբ[5][6]։ Քինգի ծնողները բաժանվել են 1994 թվականին[3]։ Քինգն այցելել է Նենսի Բաունդսի ստուդիան, մոդելների դպրոց և 1995 թվականին հեռացել Վեսթսայդի ավագ դպրոցից` շարունակելու մոդելային գործունեությունը Նյու Յորք քաղաքում։ Հետո նա անդամագրվել է Նեբրասկայի համալսարանի կողմից առաջարկվող տնային ուսուցման ծրագրում[3][7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմիի խաղացած առաջին դերը եղել է Փիքսելի դերը «Ամառային զվարճանքներ» ֆիլմում, որը պատմում է ամառային ճամբարում պատանիների ընկերության մասին։ Լուսագրերում Ջեյմին նշված է եղել որպես Ջեյմս Քինգ։ Հետո հետևել է դեր ամերիկյան սիրված «Կոկաին» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը կատարել են Ջոնի Դեփը և Պենելոպե Կրուսը։ Այդ նույն թվականին վարձույթի է հանձնվել Մայքլ Բեյայի «Պերլ Հարբոր» օսկարակիր ֆիլմը, որտեղ Ջեյմին կատարում էր բուժքրոջ Բետի փոքրիկ դերը։ 2004 թվականին Քինգը նկարահանվել է «Սպիտակ շղթաներ» ֆիլմում Հեզերի դերում Շոնի և Մարլոն Ուայանսամի հետ։ 2005 թվականին Ջեյմին խաղացել է Ֆրանկ Միլերի «Մեղքերի քաղաք» գծանկարչական նորավեպի նույնանման ընտելացումում. նրան Միկի Ռուրկայի հետ «Ծանր ներում» նորավեպում հասել է գլխավոր դեր, որտեղ Քինգը խաղացել է զույգ քույրերի` Գոլդիի և Վենդիի դերը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ՝ հավաքելով 158 միլիոն դոլարից շատ հասույթ և ստանալով տեխնիկական գրան-պրի 2005 թվականի Կաննի կինոփառատոնում։ Այդ նույն թվականին Ջեյմիի մասնակցությամբ թողարկվում են ևս երկու ֆիլմեր՝ «Գումար երկուսի համար» և «Մեծածախ գնով էժան է 2», որտեղ նա խաղացել է Մյորտոյի բազմաքանակ ընտանիքներում։

Չնայած, որ 2006 թվականին Քինգը մասնակցել է վեց նախագծերում, մեծամասնությունը զանգվածային չէր, իսկ ամենահայտնիները դարձան «Ալիբի» ողբերգակատակերգությունը և 2005 թվականի «Գաղտնիքները խոհանոցում» սերիալը։

2008 թվականին Ջեյմի Քինգը կրկին աշխատել է Ֆրենկ Միլերի հետ, այս անգամ «Վրիժառուն» ֆիլմում, որտեղ խաղացել է Լորելեյի դերը։ 2009 թվականին թողարկվել է «Իմ արյունոտ Վալենտինը» սարսափ ֆիլմը Ջենսեն Էկլսոմի հետ, որտեղ Քինգը կատարել է Սառա Պալմերի դերը։ Այդ նույն թվականին թողարկվել է Կայլ Նյումանի «Երկրպագուները» ֆիլմը, որը պատմում է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ»ի հինգ պաշտամունքային առասպելի երկրպագուների մասին։ Լուսագրերում Ջեյմիի ազգանունը նշված է որպես Քինգ-Նյուման։

Ինչպես նաև Ջեյմին իրեն փորձել է ռեժիսորի դերում` նկարահանելով «The Break In» և «Latch Key» կարճամետրաժները 2011 թվականին։ Վերջինում նա հանդես է եկել պրոդյուսերի և սցենարիստի դերում։

2014 թվականին թողարկվել է «Մեղքերի քաղաքը» սիկվելը, որտեղ Ջեյմին կրկին խաղում էր Գոլդիի և Վենդիի դերը։

Ֆիլմ
Տարի Անվանում Կերպար Նշումներ
2001 Ամառային զվարճանքներ Փիքսել Լուսագրերում նշված է Ջեյմս Քինգ
2001 Կոկաին Քրիստինա Ջանգ Լուսագրերում նշված է Ջեյմս Քինգ
2001 Պեռլ Հարբոր Բուժքույր Բետի Լուսագրերում նշված է Ջեյմս Քինգ
2002 Աստծո չորս դեմքերը Սեմ
2002 Տղաները Անժելա Պետոն Լուսագրերում նշված է Ջեյմս Քինգ
2002 Միայնակ աստղի նահանգը Բեյբի
2003 Անխոցելի հոգևորականը Ջեյդ
2004 Սպիտակ ծիտիկները Հեզեր Վանդերգելդ
2005 Մարմնավորված սատանան Քեյթի Ջոյս
2005 Մեղքերի քաղաքը Գոլդի և Վենդի
2005 Փող երկուսի համար Ալեքսանդրիա
2005 Մեծածախ գնով էժան է 2 Էն Մյորտո
2006 True True Lie Նատալի
2006 Ալիբի Հեզեր
2006 Ճանապարհորդը Սամանտա
2007 Սպասում Սառա
2008 Վրիժառուն Լորոլեյ
2009 Իմ արյունոտ Վալենտին Սառա Պալմեր
2009 Երկրպագուներ Էմբեր Լուսագրերում նշված է Ջեյմի Քինգ Նյուման
2010 Հավերժության սպասումովи Սյուզան Դոներ
2010 Ճամփաբաժան Էյփրիլ Ռոջերս
2010 Մայրության օրը Բետ Դուեպի
2012 Կարմիր պոչեր Էկզիս Մարր Ձայն
2012 Խաղաղ գիշեր Օբրի Բրեդիմոր
2012 Կներես Տոնի Չո
2014 Մեղքերի քաղաք 2։ Կին, հանուն ում կարելի է սպանել Գոլդի և Վենդի
2015 Առանձնակի վտանգավոր Հատուկ վերլուծաբան Նայտ Հետարտադրություն

Նկարահանումներ երաժշտական տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ֆիլմերից և հեռուստատեսությունից, Քինգը նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում։ 2012 թվականին թողարկվել է Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգի տեսահոլովակը, որտեղ գլխավոր դերերը կատարում էին երգչուհին և Քինգը։ Որպես տեսահոլովակի ռեժիսոր հանդես եկավ Քայլ Նյումենի կինը։

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Կատարող
1999 Take a Picture Filter
2001 Wish You Were Here Incubus
2003 Sexed Up Ռոբի Ուիլյամս
2005 Chariot Գեվին Դեգրո
2009 Never Say Never The Fray
2010 Bury Me Alive We Are The Fallen
2012 Summertime Sadness Լանա Դել Ռեյ

Մոդելային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա բացահայտվել է 1993 թվականի նոյեմբերին, 14 տարեկանում[8], նախքան Նենսի Բոունդի ստուդիան այցելելը։ Այն բանից հետո, երբ նրան նկատել է մոդելային գործակալ Մայքլ Ֆլութն իր ավարտական ցուցադրության ժամանակ, Քինգը հրավիրվել է Նյու Յորք քաղաք` սկսելու համար պրոֆեսիոնալ կարիերա[4][9]։

2004 թվականին Ջեյմին Հոլի Բերիի, Ջուլիան Մուրի և Եվա Մենդեսի հետ ընտրվել են Revlon կոսմետիկայի գովազդային ընկերության համար որպես ներկայացուցիչ։ Ջեյմին ինքն է այդ բրենդի դեմքը համարվում։ Բացի Revlon-ից, Ջեյմի Քինգը ներկայացրել է հայտնի Christian Dior և Chanel բրենդներն ու մասնակցել է դրանց ցուցադրությանը։ Ինչպես նաև Քինգը մասնակցել է Victoria's Secret նորաձևության մրցույթներին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Միջոցառում Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
2001 Young Hollywood Awards Ոճի նոր կուռք Չկա տվյալ Հաղթանակ
2003 DVD Exclusive Awards Լավագույն դերասանուհի «Ամառային զվարճանքներ» Առաջադրված

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայլ Նյումենն առաջարկություն է արել դերասանուհուն 2007 թվականի գարնանը և նրանք ամուսնացել են 2007 թվականի նոյեմբերի 23-ին, «փոքր և հարմարավետ» արարողությամբ Լոս Անջելեսում` Գրեյսթոն Մանսիոնում[10], որտեղ Նյումանը առաջարկություն էր արել[11]։ Քինգը InStyle թերթին ասել է. «Ես ուզում եմ երեք երեխաներ»[12]։ 2013 թվականի մայիսի 3-ին հայտարարվել է, որ Քինգը և իր ամուսինը սպասում են իրենց երեխային[13]։ Ամուսինները ունեն երկու որդի` Ջեյմս Նայթ Նյուման[14] և Լեո Թեմզս Նյուման[15], նրա կնքամայրը Թեյլոր Սվիֆթն է[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. King, Jaime (2003 թ․ ապրիլի 15). «We're Hangin' with Jaime King» (Interview). Interviewed by B., Lynn. agirlsworld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 Egan, Jennifer (1996 թ․ փետրվարի 4). «James is a Girl». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 «James King Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. King, Jaime. «// Cover Girls // JAIME KING» (Interview). Interviewed by Kim, Serena. Complex. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «Biography for Jaime King». Internet Movie Database. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «Westside High School». publicschoolreview.com. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. [1] Արխիվացված Հունվար 18, 2009 archive.today
  9. «James King». Ask Men. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «Jaime King ties the knot». Monsters and Critics. 2007 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. Lehner, Marla (2007 թ․ սեպտեմբերի 13). «Jaime King Talks About FedEx Engagement Fiasco». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. Serpe, Gina. «Jaime King Made a Missus». E! News] date= 2007-11-26. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. {{cite news}}: Missing pipe in: |publisher= (օգնություն)
  13. «Jaime King Expecting First Child – Moms & Babies – Celebrity Babies and Kids - Moms & Babies - People.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  14. Nice to meet you! #FATHER #IMADAD #BABYTIME @jaime_king is doing amazing! The most incredible feeling
  15. «Kyle Newman and Jaime King Welcome Second Son». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  16. Bayley, Leanne (2015 թ․ մարտի 2). «Jaime King asks Taylor Swift to be her baby's godmother». Glamour. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Քինգ» հոդվածին։