Ալեքսիս Բլեդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսիս Բլեդել
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1981(1981-09-16)[1][2] (39 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՎինսենտ Քարթայզեր
Քաղաքական կուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Alexis Bledel Վիքիպահեստում

Քիմբերլի Ալեքսիս Բլեդել (անգլ.՝ Kimberley Alexis Bledel, սեպտեմբերի 16, 1981(1981-09-16)[1][2], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեդելը ծնվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Նրա հայրը՝ Մարտին Բլեդելը, ծագումով Արգենտինայից է՝ դանիական, գերմանական և անգլո-ամերիկյան արմատներով, մայրը՝ Նանեթ Բլեյքը, բնիկ Ֆինիքսից է, մեծացել է Գվադալախարայում և Մեխիկոյում։ Չնայած հյուսիսեվրոպական և անգլո-ամերիկյան արմատներին, աղջկա մայրենի լեզուն իսպաներենն է։ Երբ նա ութ տարեկան էր, ծնողները նրան տվել են ինքնագործ թատրոն, որպեսզի այն օգնի նրան կարողանալ հաղթահարել ամաչկոտությունը։ Հուսադրող դերասանուհին խաղացել է «Մեր քաղաքը» և «Կախարդը Օզ երկրից» բեմադրություններում։ Տեղական առևտրի կենտրոնում նրա վրա ուշադրություն է դարձրել երիտասարդ տաղանդների որոնման գործակալը, և նա ստացել է մոդելի աշխատանք։ Ալեքսիսը հաճախել է Հյուստոնի Սուրբ Ագնեսայի ակադեմիան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ «Գիլմորի աղջիկները» սերիալում Ռորի դերը ստանալը, Բլեդելը սովորել է Ռեյջ Փարքսի մոդելային և դերասանական վարպետության դպրոցում և մեկ տարի՝ Նյու Յորքի համալսարանում, որտեղ մասնագիտացել է կինեմատոգրաֆիայում։ 2002 թվականին Teen People ամսագիրը նրան ընդգրկել է Ամենաթեժ երիտասարդ աստղերի ցուցակում։ Նրա վաղ աշխատանքների թվում է նաև «Ռաշմորի ակադեմիա» ֆիլմում, որը նկարահանվել է նրա հայրենի քաղաքում, խաղացած փոքրիկ դերը։ «Գիլմորի աղջիկները» սերիալը, որում սկսել է նկարահանվել 2000 թվականից, դարձել է Ալեքսիսի առաջնաելույթը հեռուստատեսությունում։ Նա կատարել է միայնակ մոր դստեր՝ Ռորի Գիլմորի դերը։ Սերիալի սկզբում, երբ Ռորին բարձր դասարանցի էր, նա ապրում էր մոր հետ, սակայն հետո մեկնում է սովորելու Եյլի համալսարանում, որտեղ դառնում է «Եյլ Դեյլի Նյուս» թերթի խմբագիրը։ Հարցազրույցներից մեկում Ալեքսիսն ասել է, որ նա շատ նման է իր հերոսուհուն, հատկապես այն, ինչ վերաբերում է բնավորության գծերին և ծնողների հետ հարաբերություններին:

2002 թվականին Ալեքսիսը նկարահանվել է Նատալի Բեբիթի «Հավերժական թխկոց» հեքիաթային վիպակի էկրանավորումում (ռուսական վարձույթում՝ «Անմահները»), որտեղ խաղացել է աղջկա, որը սիրահարվել էր անմահ պատանու։

2005 թվականին Ալեքսիսի մասնակցությամբ միանգամից թողարկվել է երկու ուշագրավ ֆիլմ։

Դրանցից առաջինը Էն Բրեշերսի առաջին «Ջինսե թալիսման» վեպի էկրանավորումն էր՝ «Միություն․ «Կախարդական տաբատ»» ցիկլից։ Ֆիլմում, որը շատ ջերմ է ընդունվել քննադատների կողմից, Ալեքսիսը խաղացել է որպես Լենա Կալիգարիս՝ չորս անբաժան ընկերուհիներից մեկը, որոնք պետք է առաջին անգամ ամառն անցկացնեն առանձին։

Երկրորդ ֆիլմում խաղացած դերը՝ Ռոբերտ Ռոդրիգեսի և Ֆրենկ Միլլերի «Մեղքերի քաղաքը» նեո նուարն էր, Ալեքսիսից պահանջել է ամպուլայի կտրուկ փոփոխություն։ Եթե նախկինում նա ստիպված էր խաղալ քնքուշ տնային աղջկա դերեր, ապա այստեղ խաղացել է մարմնավաճառ դեր։ Իր հարցազրույցներից մեկում Ալեքսիսն ասել է իր հերոսուհու մասին. «Նա շատ պրոֆեսիոնալ մարմնավաճառ էր։ Նա կրում էր ատրճանակ և միշտ կարողացել է պաշտպանել իրեն»[3]:

Ֆիլմը գրեթե ամբողջությամբ նկարահանվել է սև և սպիտակ գամմայով, դրա համար էլ գույնի օգտագործումը հատկապես արտահայտիչ էր: Ալեքսիսի հերոսուհու՝ Բեքիի դեպքում, դա նրա կապույտ աչքերն էին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսից Բլեդելը ամուսնացած է եղել «Խելագարները» հեռուստասերիալի իր խաղընկեր՝ Վինսենթ Կարտայզերի հետ[4], ում հետ նա հանդիպել է իրենց հարսանիքից 2 տարի առաջ[5][6]։ Ամուսիններն ունեն մեկ որդի[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Ռաշմորի ակադեմիա Rushmore ուսանողուհի
2000—2007 ս Գիլմորի աղջիկները Gilmore Girls Լորելեյ «Ռորի» Լի Գիլմոր
2002 ֆ Անմահները Tuck Everlasting Ուիննիֆրիդ «Ուիննի» Ֆոսթեր
2004 ֆ Վհատվածը DysEnchanted ոսկեհեր
2004 ֆ Հարսնացուն և նախապաշարմունքները Bride & Prejudice Ջորջիանա «Ջորջիա» Դարսի
2005 ֆ Որբ թագավոր The Orphan King Դիլան
2005 ֆ Մեղքերի քաղաքը Sin City Բեքի
2005 ֆ Ջինսե թալիսման The Sisterhood of the Traveling Pants Լենա Կալիգարիս
2006 ֆ Իմ անունը Ռիդ Ֆիշ է I’m Reed Fish Քեյթ Պետերսոն
2008 ֆ Ջինսե թալիսման 2 The Sisterhood of the Traveling Pants 2 Լենա Կալիգարիս
2009 ֆ Ավարտական գոյատևման դպրոցը Post grad Ռեյդեն Մելբի
2009 ֆ Լավ տղա The Good Guy Բեթ Վեստ
2010 ֆ Դավադիր The Conspirator Սառա Ուեթսոն
2010 ֆ Վեպ Քեյթ Լոգանի հետ The Kate Logan Affair Քեյթ Լոգան
2011 ֆ Աղջիկը մտնում է բար Girl Walks Into a Bar պարուհի
2011 ֆ Վիոլետ և Դեյզի Violet & Daisy Վիոլետ
2012 ս Խելագարները Mad Men Բեթ
2012 ֆ Միլիոն թեյնիկների համար Brass Teapot Պեյթոն
2013 ֆ Հիշիր կիրակին Remember Sunday Մոլի
2013 ֆ Նամակ The Letters Ջանեթ Տրեդվեյ
2014 ֆ Մեկ միլիարդերորդ բաժին Parts Per Billion Սառա
2013—2014 ս Մենք և նրանք Us & Them Սթեյսի
2015 ֆ Ջենիի հարսանիքը Jenny's Wedding Քիթի
2017—2019 ս Աղախնի պատմվածքը The Handmaid’s Tale Գլենովա / Էմիլի
2019 ֆ Ծպտյալ Crypto Քեթի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sunsigns.org/famousbirthdays/profile/alexis-bledel/
  2. 2,0 2,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #140164820 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. The WB Interview
  4. «Vincent Kartheiser and Alexis Bledel Are Married»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2020-07-20 
  5. Verne Gay. (2012-06-20)։ «Report: Alexis Bledel, Vincent Kartheiser an item» (անգլերեն)։ Newsday.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2013-05-15 
  6. Justin Ravitz. (2013-03-20)։ «Alexis Bledel, Vincent Kartheiser Engaged! Mad Men Costars to Marry» (անգլերեն)։ Us Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2013-05-15 
  7. «Alexis Bledel Is a Mom! Gilmore Girls Star and Husband Vincent Kartheiser Welcomed Son Months Ago»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-19-ին։ Վերցված է 2016-05-19