Ագնեշկա Օսեցկայա
Ագնեշկա Օսեցկայա լեհ.՝ Agnieszka Osiecka | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1936[1][2] |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3] |
Վախճանվել է | մարտի 7, 1997[1][2] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան[3] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, լրագրող, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարան և Լոդզի կինոդպրոց |
Ժանրեր | sung poetry? |
Անդամակցություն | Stowarzyszenie Pisarzy Polskich? |
Պարգևներ | |
Ամուսին | Wojciech Frykowski?, Daniel Passent?, Wojciech Jesionka? և Zbigniew Mentzel?[4] |
Համատեղ ապրող | Jeremi Przybora? և Մարեկ Հլասկո |
Զավակներ | Agata Passent? |
Կայք | okularnicy.org.pl |
Agnieszka Osiecka Վիքիպահեստում |
Ագնեշկա Օսեցկայա (լեհ.՝ Agnieszka Osiecka, հոկտեմբերի 9, 1936[1][2], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3] - մարտի 7, 1997[1][2], Վարշավա, Լեհաստան[3]), լեհ բանաստեղծ, բազմաթիվ երգերի բառերի հեղինակ։ Հայտնի է նաև իր արձակ ստեղծագործություններով, թատերական և հեռուստատեսային ներկայացումներով, ինչպես նաև լրագրողական աշխատանքով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագնեշկա Օսեցկայան ծնվել 1936 թվականին Վարշավայում, դաշնակահար Վիկտոր Օսեցկու և Մարիա Շտեխմանի ընտանիքում։ 1952-1956 թվականներին սովորել է Վարշավայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 1957-1961 թվականներին՝ Լոձի բարձրագույն կինեմատոգրաֆիստական և թատերական դպրոցում։ 1954 թվականից աշխատել է Ուսանողական երգիծական թատրոնում, մինչև 1972 թվականը եղել է թատրոնի խորհրդի անդամ։
1954-1957 թվականներին «Գլոսե Վիբժեժա» (Glos Wybrzeża), «Նոր մշակույթ» (Nowa Kultura), «Շտանդդարե մլոդիխ» (Sztandar Młodych) և «Պո պրոստու» (Po prostu) թերթերում հրատարակել է իր բանաստեղծությունները, արձակ ստեղծագործություններն ու ռեպորտաժները։ Ավելի ուշ տպագրվել է «Գրականության» (Literatura), «Մշակույթ» (Kultura) և «Լեհաստան» (Polska) հանդեսներում։ Եղել է լեհ գրողների միության անդամ։
Յոթ տարի Ագնեշկան վարել է «Երգի ռադիո ստուդիա» (Radiowe studio piosenki) ծրագիրը լեհական ռադիոյում, որտեղ այդ ժամանակահատվածում հնչել է շուրջ 500 երգ։
1994 թվականից Ագնեշկան սերտորեն համագործակցել է Սոպոտ քաղաքի Ատելիե թատրոնի հետ, որի համար գրել է իր վերջին աշխատանքները։ Այսօր թատրոնը կոչվում է Ագնեշկա Օսեցկայայի անունով։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է հաստ աղիքի քաղցկեղից 1997 թվականի մարտի 7-ին Վարշավայում։ Թաղված է Վարշավայի «Povonzki» գերեզմանատանը, հատված՝ 284b։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագնեշկայի դուստրը՝ Ագաթա Պասենտը (ծնվ. 1973, փետրվարի 4), հայտնի լեհ լրագրող է, Վարշավայի հրեական համայնքի ակտիվիստ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակել է 2000 երգեր, որոնք լույս են տեսել հետևյալ հավաքածուներում՝
- Կենդանի գովազդ (Żywa reklama)
- Երգող նամակներ (Listy śpiewające)
- Արհեստական մեղր (Sztuczny miód)
- Երգող ավազներ (Śpiewające piaski)
- Սենտիմենտներ (Sentymenty)
- Մի պահ անց (Za chwilę)
Ագնեշկան երգի տեքստեր է գրել այնպիսի արվեստագետների համար, ինչպիսիք են՝
- Աննա Գերման
- Մարիլյա Ռոդովիչ
- Կալինա Ենդրուսիկ
- Մագդա Ումեր
- Սևերին Կրաևսկի
- Աննա Շալապակ
- Քրիստինա Յանդա
- Իրենա Սանտոր
- Skaldowie խումբ
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Осецкая, Агнешка. Здравствуй, Евгений! / Перевод с польского В. Приходько. Рисунки Л. Мильчина. М.։ Детская литература, 1972. - 94 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #121414248 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://plejada.pl/newsy/agnieszka-osiecka-i-zbigniew-mentzel-historia-milosna-bez-happy-endu/25zr2fh
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт, посвящённый Агнешке Осецкой Արխիվացված 2006-02-17 Wayback Machine(լեհ.)
- «Ах, пане, панове…» Արխիվացված 2010-12-02 Wayback Machine։ «Они познакомились в Польше в середине 60-х годов и пронесли свою дружбу через всю жизнь. Остаётся только гадать, что значила для Окуджавы Агнешка Осецка, но незадолго до смерти он обращается к ней в своих стихотворениях чаще, чем к кому-либо другому».
- Клуб друзей польской книги имени Агнешки Осецкой(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնեշկա Օսեցկայա» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Վարշավա քաղաքում ծնվածներ
- Մարտի 7 մահեր
- 1997 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լեհ գրողներ
- Երգերի հեղինակներ
- Լեհ բանաստեղծուհիներ
- Լեհ լրագրողներ
- Լեհ կոմպոզիտորներ
- Վարշավայի համալսարանի շրջանավարտներ
- Քաղցկեղից մահացածներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով