Կոտոֆեև Կատուն (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտոֆեև Կատուն
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ և մյուզիքլ
ՌեժիսորԳալինա Բարինովա
ՍցենարիստՎիկտոր Մերեժկո
ՀնչյունավորումԳեորգի Բուրկով[1]
ԵրաժշտությունՎլադիմիր Կրիվցով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն566 վայրկյան
Թվական1981

«Կոտոֆեև կատուն», խորհրդային երաժշտական մուլտֆիլմ[2], նկարահանված 1981 թվականին՝ ըստ ռուսական ժողովրդական «Կատուն ու աղվեսը» հեքիաթի մոտիվների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվին տնից վռնդում են, քանի որ նա ծերացել էր և մուկ բռնել չէր կարողանում։ Անտառ ընկնելով` նա ծանոթանում է Լիզավետա Իվանովնա անունով աղվեսի հետ։ Նրան ներկայանում է որպես վագր։ Վագրի մասին իմանում են նապաստակը, արջն ու գայլը և որոշում են տեսնել այդ գիշատիչին։ Աղվեսն ասում է, որ իրենց հետ նվերներ բերեն և թողնեն մեծ կաղնու տակ, իսկ իրենք թաքնվեն։ Աղվեսը բերում է կատվին, և նա ուտում է բոլոր նվերները։ Հետո տեսնում է թաքնված գայլի քիթն ու մտածում, թե դա մուկ է։ Կատուն ճանկռում է քիթն ու երեքին էլ այնպես վախեցնում, որ նրանք շատ հեռու են փախչում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգերի տեքստ-Ալբերտ Իվանով
  • Խմբագիր-Ելենա Միխայլովա
  • Մոնտաժող-Ելենա Բելյավսկայա
  • Տնօրեն-Լյուբով Բուտիրինա

Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի Բուրկով-կատու
  • Պյոտր Վիշնյակով-ծերուկ
  • Զինաիդա Նարիշկինա-պառավ
  • Վալենտինա Տալիզինա-աղվես
  • Ռոգվոլդ Սուխովերկո-արջ
  • Նիկոլայ Կարաչենցով-գայլ
  • Գարրի Բարդին-նապաստակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мережко В. Кот Котофеевич. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1984. — 20 с. — (Фильм-сказка).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Մուլտֆիլմը animator.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]