Ակաիրո (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակաիրո
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱիդա Զյաբլիկովա
ՀնչյունավորումԳեորգի Բուրկով, Օլգա Գոբզևա և Ռոգվոլդ Սուխովերկո
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն1098 վայրկյան
Թվական1980

Ակաիրո, (ռուս.՝ Акаиро), տիկնիկային մուլտիպլիկատոր ֆիլմ-հեքիաթ երեխաների համար, ռեժիսորը դասական ավանդական տիկնիկային դպրոցի ներկայացուցիչ Աիդա Զյաբլիկովան է[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն հիմնված է ճապոնական ժողովրդական հեքիաթի հիման վրա։ Բարի և իմաստուն օտարական Խանասական բուժում է հիվանդ երեխային, ում չէին կարողանում բուժել բժիշկները. նա տղայի համար պատրաստում է թղթե խաղալիք օրիգամի` Ակաիրո անունով շնիկը։ Խաղալիք շնիկը, ինչպես և ենթադրվում է հեքիաթում, կենդանանում է և քշում չար դևին, որը տանջում էր երեխային։ Սակայն տղայի խստասիրտ սամուրայ հայրը զայրանում է, որ ծերունին դեղի փոխարեն իր որդուն ինչ-որ խաղալիք է տվել, ծերունու կողմից պատրաստված բոլոր խաղալիքներն այրում է (բացառությամբ Ակաիրոյի, որը տղան պահում է իր վերմակի տակ), իսկ հետո իր ծառային հրամայում է բռնել և սպանել Խանասակային։ Այդ մասին տեղեկանալով` տղան Ակաիրոյի հետ փախչում է տնից, որպեսզի գտնի ծերունուն։ Անցնում է մեկ տարի, սակայն տղան այդպես էլ չի գտնում նրան։ Սակուռայի ծաղկման շրջանում մի օր նա, Ակաիրոյից ներողություն խնդրելով, ծալում է այն թուղթը, որից պատրաստված էր շնիկը, և ինքն է փորձում պատրաստել թղթե կերպարներ։ Երբ տղան կարողանում է նորից ստեղծել շնիկին, և վերջինս կենդանանում է, նա շարունակում է տարբեր կերպարներ ստեղծել սակուռայի թերթիկներից, որոնք նրա ձեռքում դառնում էին թղթեր, և այդ կերպարները ևս կենդանանում են։

Создатели[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Իրինա Բարանովա
  • Ռեժիսոր` Աիդա Զյաբլիկովա
  • Բեմադրող նկարիչ` Գենադի Սմոլյանով
  • Օպերատոր` Լեոնարդո Կոլվինկովսկի
  • Կոմպոզիտոր` Միխայիլ Մեերովիչ
  • Հնչյունային օպերատոր` Վիտալի Ազարովսկի
  • Դերերը հնչյունավորել են[2]` Գեորգի Բուրկովը (Խանասակա), Օլգա Գոբզևա (տղա, Ակաիրո), Ռոգվոլդ Սուխովերկո (կարդում է հեղինակի տեքստը)
  • Խորհրդատու` Ս. Խարին
  • Նկարիչ անիմատորներ` Վլադիմիր Կադուխին, Վալերի Շուլենին
  • Նկարչի օգնական` Ն. Արալովա
  • Մոնտաժող` Տատյանա Մորգունովա
  • Տիկնիկները պատրաստել են` Վ. Շաֆրանյուկ, Գ. Բոգաչյով, Ա. Կուզնեցով, Ե. Պոկրովսկայա, Գ. Կրուգլովա
  • Խմբագիր` Վալերիա Կոնովալովա

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակաիրոն բառացի թարգմանությամբ նշանակում է «կարմիր ծաղիկ», իսկ փոխաբերական իմաստով համապատասխանում է շներին տրվող ընկերական մականունին (ռուս.՝ дружок)
  • Մուլտֆիլմի տիկնիկները պատրաստել են նեցկե կերպարների ոճով
  • Մուլտֆիլմի երաժշտությունը եվրոպական է` համադրված ճապոնական մոտիվներով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Аида Зябликова // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Լուսագրերում նշված չեն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]