Կոշկավոր կատուն (մուլտֆիլմ, 1995)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոշկավոր կատուն
ռուս.՝ Кот в сапогах
Տեսակպլաստիլինային անիմացիոն ֆիլմ, կինոնկար և կարճամետրաժ ֆիլմ
Ժանրմուլտֆիլմ
Հիմնված էԿոշկավոր կատուն
ՌեժիսորԳարրի Բարդին
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՍթայեր (կինոընկերություն)
Թվական1995

«Կոշկավոր կատուն» (ռուս.՝ «Кот в сапогах»), ռուսական պլաստիլինային մուլտֆիլմ[1], ժամանակակից սոցիալական երգիծանք Շառլ Պեռոյի համանուն հեքիաթի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն սկսվում է աղքատ ու կեղտոտ գյուղի տեսարանով, որի բոլոր բնակիչները հարբեցողներ են։ Պարկի մեջ գտնվող կատուն ժամանում է Ռուսաստան որպես Ամերիկայի ուղարկած հումանիտար օգնության մի մաս (Վերակառուցումից անմիջապես հետո, ըստ երևույթին) և հասնում է երիտասարդ հարբեցող և վայ-հայրենասեր Իվան Կարաբասովին, որին առաջարկում է արտագաղթել Ամերիկա։ Թռիչքը կախարդական կատվի վրա, որն պոչն օգտագործում է որպես շարժիչ, ընդհատվում է Ֆրանսիայի վրա, քանի որ թռիչքի ժամանակ նրանց վրա ծրտում են թռչունները։ Ընդ որում, ի հեճուկս Ռուսաստանի ժամանակակից սեթինգի, Ֆրանսիայում միջնադարյան ժամանակաշրջանն է։ Հետապնդման արդյունքում կատուն զրկվում է պոչից, և հետագա ճանապարհորդությունը դեպի Ամերիկա դառնում է անհնար։ Մուլտֆիլմի միջին հատվածի սյուժեն ամբողջությամբ հետևում է Շառլ Պեռոյի բնօրինակ հեքիաթին. կատուն իր տիրոջը ծանոթացնում է թագավորական ընտանիքի հետ, հաղթում է հսկա մարդակերին և ձեռք բերում նրա ամրոցը, որպեսզի այն ներկայացնի որպես Կարաբասովի ամրոց։ Սակայն մեծամտացա երիտասարդը մոռանում է կատվի մատուցած անգնահատելի ծառայությունների մասին, և այն բանի համար, որ նա նստել է թագավորական սեղանի շուրջ և խանգարում է համբուրվել արքայադստեր հետ, դուրս է շպրտում նրան։ Դրան ի պատասխան՝ կատուն մարդակերի կախարդական փայտիկի օգնությամբ անշնորհակալին վերադարձնում է Ռուսաստան։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Գարրի Բարդին
  • Ռեժիսոր՝ Գարրի Բարդին
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Դվիգուբսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Արկադի Մելիք-Սարգսյան
  • Նկարիչ՝ Վլադիմիր Մասլով
  • անիմատորներ՝ Իրինա Սոբինովա-Կասիլ, Լիդիա Մայատնիկովա
  • Հնչյունային օպերատորներ՝ Վլադիմիր Վինոգրադով, Վադիմ Կուզնեցով
  • Մոնտաժողներ՝ Իրինա Սոբինովա-Կասիլ, Գ. Ֆիլատովա
  • Երաժշտության գործիքավորումը՝ Սերգեյ Անաշկինի

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնստանտին Ռայկին — Իվան Կարաբասով
  • Ա. Ստիչկին — Կոշկավոր կատու
  • Ռոգվոլդ Սուխովերկո — Հերր Կապուտ, մարդակեր / գյուղացի հարբեցողներ
  • Կ. Սմիռնով — Թագավոր

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմի ողջ ընթացքում հնչում է հայտնի կոմպոզիտորների գործիքավորված երաժշտություն.
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով — «Իշամեղվի թռիչքը» (ռուս.՝ «Полёт шмеля»),
Քամիլ Սեն-Սանս – «Կարապ» «Կենդանիների դիմակահանդես» սյուիտից,
Լուիջի Բոկերինի – «Մենուետ»,
Գաետանո Դոնիցետի - Նոմերինոյի ռոմանսը «Սիրո ըմպելիք» օպերայից,
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ — «Փոքրիկ գիշերային սերենադ» (հատված № 40 սիմֆոնիայից),
Յոհան Սեբաստիան Բախ – «Սկերցո», «Տոկկատա և ֆուգա ռե-մինոր»,
Ռիխարդ Վագներ«Լոհենգրին» օպերայի III ակտի նախերգանք։
  • Մուլտֆիլմում տարբեր հերոսներ խոսում են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։
  • Մարդակեր ճաշացանկը կազմում է մուլտֆիլմի նկարահանող խումբը, իսկ անմիջապես կատվի հայտնվելու պահին նա պատրաստվում է ուտել Բարդինին։
  • Մարդակերների կաթսայում մարդիկ հավանաբար հղում են Գյուստավ Դորեի նկարազարդմանը, որտեղ ափսեի վրա պատկերված են երեխաներ[2]։
  • Սա անիմեից հետո երկրորդ էկրանավորումն է (որտեղ մարդակերի անալոգը Լյուցիֆերն էր, դժոխքի թագավորը), որտեղ մարդակերն անուն ունի (Հերր Կապուտ) այն դեպքում, երբ ո՛չ Շառլ Պեռոյի բնօրինակում, ո՛չ 1938 թվականի էկրանավորման, ո՛չ 1968 թվականի էկրանավորման մեջ մարդակերն անունով չի կոչվում։
  • Կարաբասովի արտաքին տեսքը, այդ թվում նաև հագուստը, գրեթե ամբողջությամբ կրկնօրինակում է «Ավագ որդին» ֆիլմում Նիկոլայ Կարաչենցովի մարմնավորած հերոսին։

Ծանթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կոշկավոր կատուն» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
  2. Կոշկավոր կատուն ու մարդակերը, Գյուստավ Դորեի նկարազարդում, 19-րդ դար։