Փղիկը և նամակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փղիկը և նամակը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Արբեկով
ՍցենարիստՎիկտոր Լունին
ԵրաժշտությունՎլադիսլավ Կազենին
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն483 վայրկյան
Թվական1983

Փղիկը և նամակը (ռուս.՝ Слонёнок и письмо), Վլադիմիր Արբեկովի խորհրդային կարճամետրաժ նկարահանված մուլտֆիլմը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստարար ագռավը փղիկին նամակ է բերում։ Բայց փղիկը չգիտեր ինչ անել դրա հետ, քանի որ կարդալ չգիտեր։ Եվ նա օգնություն է խնդրում նապաստակից։ Տեսնելով խելացի նապաստակին` գիրքը ձեռքին գազարը մոլախոտերից մաքրելիս, փղիկը ամաչում է խոստովանել նրան իր անկարողությունը։ Նապաստակը, նայելով ծրարին, ասում է, որ ինքն էլ է ստացել նմանատիպ հրավեր, սակայն բանջարանոցում զբաղված լինելու պատճառով չի կարդում այն փղիկի համար։

Փղիկը բժիշկ գետաձիու հիվանդանոցի կողքով անցնելիս նրանից օգնություն է խնդրում։ Բայց չկարողանալով ժամանակին խոստովանել, որ չի կարողանում կարդալ, փղիկը ընկնում է անհարմաար դրության մեջ. գետաձին ստուգում է նրա տեսողությունը` խնդրելով կարդալ տառերի շարքերը, որոշում է, որ փղիկը վատ է տեսնում շատ կարդալու այն պատճառով, և նրան ակնոց է նշանակում։

Ամոթահար փղիկը գնում է հորթուկի մոտ և նորից ամաչելով ասում է իր անկարողությունը, առաջարկում է նրան «փորձել» նամակը, բայց հորթուկը մինչև վերջ չլսելով և խնդրանքն իր ձևով հասկանալով` հորթուկը ծամում է նամակը։ Վշտացած այն բանից, որ նամակի բովանդակությունն արդեն հաստատ հնարավոր չի լինի իմանալ, փղիկը ստիպված է լինում պատմել իր խնդրի մասին։ Հորթուկը, որն ինքն էլ կարդալ չգիտեր, առաջարկում է փղիկին գտնել նրան, ով գրել էր հրավերը, բայց սկզբի համար մտնել հարևան ընձուղտի մոտ հյուրասիրվելու։ Այնտեղ էլ պարզվում է, որ ընձուղտն էր բոլոր կենդանիներին նամակով հրավիրել հյուրասիրության, իսկ փղիկը խոստովանում է, որ կարդալ չգիտի, բայց խոստանում է հորթուկի հետ դպրոց գնալ և սովորել կարդալ ու գրել։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Վ. Լունին
  • Կինոռեժիսոր` Վլադիմիր Արբեկով
  • Բեմադրող նկարիչ` Վլադիմիր Սոբալև
  • Կոմպոզիտոր` Վլադիսլավ Կազենին
  • Կինոօպերատոր` Բորիս Կոտով
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Շևչենոկո, Վլադիմիր Վիշեգորոդցև, Անտոնինա Ալյոշինա, Հովսեփ Կուրոյան
  • Նկարիչներ` Պյոտր Կորոբետ, Իննա Զարուբա, Ե. Գոլոլոբովա
  • Մոնտաժող` Գ. Սմիրովա
  • Ռեժիսորի օգնական` Տ. Խոլոստովա
  • Խմբագիր` Պյոտր Ֆրոլով
  • Նկարահանող խմբի տնօրեն` Նինել Լիպնիցկայա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլարա Ռումյանովա` Փղիկ
  • Զինաիդա Նարիշկինա` Ագռավ
  • Լյուդմիլա Գնիլովա` Հորթուկ
  • Ռոգվոլդ Սուխովերկո` Ընձուղտ
  • Թամարա Դմիտրիևա` Նապաստակ
  • Նիկոլայ Գրաբբե` բժիշկ Գետաձին

Վիդեոթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականին մուլտֆիլմը ներառվել է DVD ձևաչափով «Մամոնտիկի մասին» մուլտֆիլմերի հավաքածուի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փղիկը և նամակը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Слонёнок и письмо. — М.: Алтей, 2005. — 18 с. — (Мультфильмы малышам). — ISBN 5-94132-480-4 . Иллюстрации и текст по мультфильму.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]