Բուրյոնկան Մասլյոնկինոյից
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Անատոլի Ալյաշև |
Սցենարիստ | Նատալյա Աբրամովա |
Երաժշտություն | Q12099697? |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Թվական | 1973 |
«Բուրյոնկան Մասլյոնկինոյից», խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը 1973 թվականին թողարկվել է Սվերդլովսկի հեռուստատեսությունում։
Ռեժիսոր Անատոլի Ալյաշևը մուլտֆիլմը ստեղծել է ռուսական ժողովրդական ոճով (երաժշտություն, կերպարներ), հերոսները անձնավորված են մարդկանց հետ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երազկոտ, ցրված, մտածկոտ և շատ համակրելի Բուրյոնկա անունով կովը մոլորվել էր անտառում։ Հուսահատված Բուրյոնկան նույնիսկ պատրաստվում է թունավորվել (ճանճասպանները անմիջապես պատրաստակամորեն աճում են նրա առաջ), բայց այստեղ հայտնվում է գայլը։ Կովը վախից ուշաթափվում է։ Գայլը ծառայում է խորամանկ ձեռներեց աղվեսին, որը իմանալով այն մասին, որ կովը մոլորվել է անտառում, ուղարկել է նրան Բուրյոնկային իրենց բակ բերելու, սերուցքային կարագը և թթվասերը վաճառելու համար։ Սակայն գայլը այնքան բարի ու օրինավոր է լինում, որ կովին խիտ անտառից հետ է տանում Մասլյոնկինո գյուղ։ Գյուղի բոլոր բնակիչները և անտառաբնակներիը զարմացած են այս փաստով և միաժամանակ ուրախ։
Ֆիլմի վրա աշխատել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Անատոլի Ալյաշև
- Սցենարի հեղինակ՝ Նատալիա Աբրամովա
- Բեմադրող նկարիչ՝ Անդրեյ Եվլադով
- Օպերատոր՝ Յուրի Զաբոլոտնև
- Ձայնային օպերատոր՝ Բորիս Բերեստեցկի
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Դվոսկին
- Նկարիչներ՝ Վ․ Ռոժին, Գ․ Ուսկովա, Ա․ Օգորոդնիկով
- Տնօրեն՝ Յու․ Ռոժին
- Խմբագիր՝ Ֆ․ Կորիտկո
- Մոնտաժող՝ Ն․ Ալյաշևա, Լ․ Տուրովեց
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զինաիդա Նարիշկինա՝ Աղվես, Ագռավ, կով Նոչկա
- Ռոգվոլդ Սուխովերկո՝ Գայլ, Բույան ցուլ
- Վերա Ենյուտինա՝ Բուրյոնկա, կով Զորկա, Նապաստակ
- Անատոլի Շչուկին՝ Հովիվ, Ոզնի
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվականին «Բուրյոնկան Մասլյոնկինոյից» մուլտֆիլմը արժանացել է «Տաշքենդում հեռուստաֆիլմերի համամիութենական փառատոնի ժյուրիի մրցանակին»[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Капков, Сергей Владимирович Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 62-63.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Абрамова Н. Н. Бурёнка из Маслёнкино. — Стрекоза, 2008. — 64 с. — (Любимые герои). — ISBN 5479004530, 978-5-89537-899-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Buryonka iz Maslyonkino (1973)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Бурёнка из Маслёнкино մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Բուրյոնկան Մասլյոնկինոյից» «Ֆիլմեր մուլտֆիլմների մասին» կայքում։
|