Մաշենկան (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշենկան
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՍերգեյ Օլիֆիրենկո
ՀնչյունավորումԻրինա Մուրավյովա և Ռոգվոլդ Սուխովերկո
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1992

Մաշենկան (ռուս.՝ Машенька), գունավոր տիկնիկային մուլտֆիլմ` նախատեսված բոլոր տարիքի հեռուստադիտողների համար։

Սյուժեի հիմքում ընկած է ռուսական ժողովրդական «Մաշենկան և արջը» հեքիաթը։

Ֆիլմում հնչում է ռուսական ժողովրդական «Եթե ես ոսկե լեռներ ունենայի» երգը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջն անտառում բռնում է մոլորված Մաշենկային։ Բայց պարզվում է, որ աղջիկը փոքրիկ անփույթ երեխա է։ Նրա համար հեքիաթներ էին կարդացել, և նա ճանաչում է արջին` Միխայլո Պոտապովիչին։ Հեքիաթի հերոսուհու նման Մաշենկան ցանկանում է օգնել արջին` փորձելով իրեն մեծի պես պահել։ Բայց իրականում նա դեռ շատ փոքր էր։ Ափսեները ընկնում են Մաշենկայի ձեռքից։ Շիլան, որը պատրաստելը Մաշային հեշտ էր թվում, փախչում է կաթսայից։

Այսպիսով, տնային տնտեսուհի ձեռք բերելու, տնային բոլոր հոգսերը նրա վրա թողնելու և վառարանի մոտ հանգիստ տաքանալու` արջի մտադրությունը ձախողվում է։ Տան իրերը փչացնող երեխան նրա համար ավելորդ հոգս է դառնում, և արջը դուրս է անում նրան։ Եվ հենց այդ ժամանակ է արջը հասկանում, որ միայնակ տխուր է։ Որոշ ժամանակ անց Մաշենկան վերադառնում է։ Ֆիլմն ավարտվում է Մաշենկայի և արջի դուետով։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնի մրցանակ` ռեժիսորական աշխատանքի համար, 1993[1]։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է մուլտիֆլմերի ժողովածուներում.

  • «Միխայիլ Պոտապիչ», «Սոյուզմուլտֆիլմ» (ներկայացուցիչ` «Խոշոր պլան» ընկերություն), սկավառակի վրա ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը.

«Գեներալ Տոպտիգին» (1971), «Մաշենկա» (1992), «Քեռի արջը» (1970), «Փրերն ու ցողունը» (1974), «Երկու ագահ արջուկները» (1954), «Կռվարար արջուկը» (1955), «Պապն ու թոռը» (1950), «Արհեստական ոտքով արջը» (1984), «Երեք արջի հեքիաթը» (1958)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.483, 294.
  2. «Михал Потапыч» DVD

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]