Իրինա Մուրավյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Մուրավյովա
ռուս.՝ Ирина Вадимовна Муравьёва
Ծնվել էփետրվարի 8, 1949(1949-02-08)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հաղորդավար, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
Ամուսին(ներ)Լեոնիդ Էյդլին
Պարգևներ և մրցանակներ
irinamuravyova.ru

Իրինա Վադիմովնա Մուրավյովա (ռուս.՝ Ирина Вадимовна Муравьёва, փետրվարի 8, 1949(1949-02-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994)[2], ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1981)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Մուրավյովան ծնվել է 1949 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայում։ Նրա հայրը՝ Վադիմ Սերգեևիչ Մուրավյովը (1923 - )[4][5] եղել է ռազմական ինժեներ։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Վադիմ Մուրավյովը կամավոր մեկնել է ռազմաճակատ, հասել մինչև Գերմանիա։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Լիդիա Գեորգիևնային (1926-2015[5], որին գերմանացիներն այնտեղ էին տարել Բելառուսիայից։ Վադիմ Մուրավյովն ազատել է նրան գերությունից, և շուտով նրանք ամուսնացել են։ 1947 թվականին ծնվել է նրանց ավագ դուստրը, մեկուկես տարի անց՝ երկրորդը՝ Իրինա Մուրավյովան։

Տասնամյա կրթությունն ավարտելուց հետո Իրինա Մուրավյովան դիմել է Մոսկվայի բոլոր թատերական բուհեր, սակայն ոչ մեկում նրան չեն ընդունել։ Ստիպված է եղել աշխատել և սպասել հաջորդ քննություններին։ Սակայն հաջորդ տարի պատմությունը գրեթե կրկնվել է, և նրան ընդունել են միայն Մանկական թատրոնին կից ստուդիայում (այնտեղ մրցակցությունը եղել է ցածր, և ընդունվել են միայն Մոսկայի բնակիչները)։ Ստուդիան ավարտելուց հետո Մուրավյովան մնացել է աշխատելու հարազատ թատրոնում։

Հեռակա կարգով ավարտել է Ռուսաստանի Լունաչարսկու անվան թատերական արվեստի համալսարանը։

Կինոյում սկսել է նկարահանվել 1973 թվականին։ Առաջին մեծ դերերից մեկը եղել է Սյուզաննայի դերը Սամսոն Սամսոնովի «Մաքուր անգլիական պատմություն» (ռուս.՝ «Чисто английское убийство», 1974) դետեկտիվ ֆիլմում։

Դերասանուհին մեծ ճանաչման է արժանացել Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կատարած դերի շնորհիվ։ Սկզբում Մուրավյովան բավական վատատեսորեն է վերաբերվել սցենարին, սակայն Լյուդմիլայի դերը նրան բերել է համաժողովրդական փառք և հանդիսատեսի սերը։ Այդ դերակատարման համար Իրինա Մուրավյովան արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Հետագայում Իրինա Մուրավյովան նկարահանվել է Տատյանա Լիոզնովայի «Դիմակահանդես» ֆիլմում, որտեղ կատարել է գավառից եկած Նինա Սոլոմատինայի դերը, որն այդպես էլ չի դառնում դերասանուհի, չնայած անցնում է բազմաթիվ փորձությունների միջով։ Ավտոմատ-հեռախոսի մոտ «Позвони мне, позвони!» երգի կատարման տեսարանը դարձել է համաժողովրդական հիթ․ այն գրել է կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկին Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծության հիման վրա։

1982 թվականին Իրինա Մուրավյովան ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի «Советский экран» ամսագրի անցկացրած հարցման արդյունքում։ Նույն թվականին «Դիմակահանդես» ֆիլմը գերազանցել է բոլոր ռեկորդները՝ դառնալով կինովարձույթի առաջատար։

1970-ական և 1980-ական թվականներին Իրինա Մուրավյովան վարել է «Будильник» կիրակնօրյա մանկական առավոտյան հաղորդումը։ 1977-1991 թվականներին եղել է Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնի դերասանուհի, որտեղ կատարել է բազմաթիվ գլխավոր դերեր ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների բեմադրություններում։

1993 թվականին սկսել է աշխատել Փոքր թատրոնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ Լեոնիդ Էյդլին (1937-2014), ռեժիսոր, ամուսնացած են եղել ավելի քան 40 տարի,
  • Թոռ՝ Իվան Էյդլին (ծնվել է 2005 թվականին)[7], ծնողների բաժանվելուց հետո Մուրավյովան զրկվել է թոռան հետ շփվելու հնարավորությունից[8],
  • Որդի՝ Եվգենի Էյդլին (ծնվել է 1983 թվականի փետրվարի 6-ին), 2016 թվականի հուլիսի 3-ին ամուսնացել է բանաստեղծուհի Վերոնիկա Դելիոնի հետ, ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի պրոդյուսերական ֆակուլտետը, աշխատում է հեռուստատեսությունում, զբաղվում է ռեստորանային բիզնեսով[5][9],
  • Թոռ՝ Լեոնիդ Էյդլին (ծնվել է 2017 թվականի դեկտեմբերին)[10]։

Իրինայի երկու որդիները նկարահանվել են «С новым счастьем!» ֆիլմում՝ կատարելով էպիզոդիկ դերեր (ծաղիկ բերող հանձնակատարներ)։

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1983),
  • Պատվո շքանշան (1999) – հայրենական թատերական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և Ռուսաստանի պետական ակադեմիայան Փոքր թատրոնի 175-ամյակի առթիվ[11],
  • «Հայրենիքին մատուղած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2006) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[12],
  • Բարեկամության շքանշան (2010)[13] – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման, բազմամյա բեղմնավոր գործունեության համար,
  • «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ[14],
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1981, «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կատարած դերի համար),
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1983),
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (1994) – արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրումների համար[2],
  • Չեխովյան մեդալ (2005)[15],
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ մշակույթի բնագավառում (2006)[16],
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հուշամեդալ «Անտոն Չեխովի 150-ամյակ» (2011)[17],
  • Կուզբասի մշակույթի պատվավոր գործիչ (2007)[18],
  • Հայրենական կինոյի «Մոսկովյան պրեմիերա» VIII կինոփառատոնում (2010 թվական) Իրինա Մուրավյովան արժանացել է մեծահասակի լավագույն դերակատարման համար մրցանակի ռեժիսորներ Ելենա Ժիգաևայի ու Իրակլի Կվիրիկաձեի «Ամենալավ տատիկը» ֆիլմում կատարած դերակատարման համար[19],
  • «Նիկա» ազգային կինեմատոգրաֆիական մրցանակ «Չինական տատիկը» (ռուս.՝ «Китайская бабушка») ֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (2011)[20],
  • Ռուսական կինոյի դերասանների «Созвездие» փառատոնում (2011) արժանացել է մրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերակատար անվանակարգում[21]

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական մանկական թատրոն (1970-1977)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն թվականներին Կենտրոնական հեռոիստատեսությամբ ցուցադրվել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի «Երկու թխկի» ներկայացումն ըստ Եվգենի Շվարցի պիեսի, որում գլխավոր դերում հանդես է եկել Իրինա Մուրավյովան։

Մոսսովետի անվան թատրոն (1977-1993)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 – «Գագաթի կիսաճանապարհին» (ռուս.՝ «На полпути к вершине», ըստ Պիտեր Ուստինովի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի
  • 1977 – Տունն ավազի վրա» (ռուս.՝ «Дом на песке»), ըստ Ռուստամ Իմրահիմբեկովի պիեսի, ռեժիսոր՝ Բորիս Շչեդրին
  • 1978 – «Իշխանության վերազանցում» (ռուս.՝ «Превышение власти»), ըստ Վալենտին Չերնիխի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի
  • 1978 – «Հետո լռություն է» (ռուս.՝ «Дальше – тишина»), ըստ Վինա Դելմարի «Զիջիր տեղը վաղվա օրվան» (անգլ.՝ «Make Way for Tomorrow») կինոսցեարի, ռեժիսոր՝ Անատոլի Էֆրոս – Ռոդա, Լյուսի Կուպերի թոռնուհին[22]
  • 1979 – «Կարամազով եղբայրներ», ըստ Ֆեոդոր Դոստոևսկու վեպի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Գրուշենկա
  • 1982 – «Սենյակ», ըստ Էմիլ Բրագինսկու պիեսի
  • 1986 – «Քաղվածք», ըստ Լեոնիդ Զորինի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Լյուդմիլա[23]
  • 1989 – «Մաքիմը հազարամյակի վերջին» (ռուս.՝ «Максим в конце тысячелетия»), ըստ Լեոնիդ Զորինի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի

Փոքր թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 – «Բալենու այգին», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Իգոր Իլինսկի – Ռանևսկայա
  • 1994 – «Գայլեր և ոչխարներ», Ալեքսանդր Օստրովսկի, ռեժիսոր՝ Վիտալի Իվանով – Կուպավինա
  • 1996 – «Ճայը», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Վլադիմիր Դրուգանով – Արկադինա
  • 1998 – «Անտառ», Ալեքսանդր Օստրովսկի, ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Գուրմիժսկայա
  • 2002 – «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», ըստ Ալեքսանդր Օստրովսկու պիեսի, ռեժիսոր՝ Վլադիմիր Բեյլիս – Մամաևա
  • 2007 – «Խավարի իշխանություն», Լև Տոլստոյ, ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Մատրյոնա
  • 2012 – «Սրբազան հրեշներ» («Գրեթե ամեն ինչ սիրո մասին»), Ժ․ Կոկտո, ռեժիսոր՝ Ա․ Յակովլև – "Էսթեր"
  • 2013 – «Ֆիլումենա Մարտուրանո», Է․ Դե Ֆիլիպո, ռեժիսոր՝ Ստեֆանո դե Լուկա– Ֆիլումենա Մարտուրանո
  • 2015 – «Ութ սիրող կանայք», Ռ․ Տոմ, ռեժիսոր՝ Վլադիմիր Բեյլիս – Տատիկ
  • 2017– «Ամուսնություն», Նիկոլայ Գոգոլ, բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Ֆեկլա Իվանովնա

Անտրեպրիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 – «Բանսարկու կինը, կամ Դերասաններն իրենց միջև» (ռուս.՝ «Жена-интриганка, или Актёры меж собой»), Դմիտրի Սուխարևի վոդեվիլը, Սերգեյ Նիկիտինի երաժշտության հիման վրա, ռեժիսոր՝ Լեոնիդ Էյդլին
  • 2015 – «Անձրևի լարերի վրա» (ռուս.՝ «На струнах дождя», քնարական կատակերգություն, Բելլա, ռեժիսոր՝ Ակիմ Անդրոսով

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1965 ֆ Դոն Կիխոտի երեխաները Дети Дон Кихота կոսմետիկ վիրաբույժին սպասող հաճախորդ
1973 ֆ Նամակ պատանեկությունից Письмо из юности գործարանի բանվոր
1973 ֆ Բրնձի հատիկ Зерно риса
1974 ֆ Մաքուր անգլիական սպանություն Чисто английское убийство Սյուզաննա (հնչյունավորել է Ալլա Բոդնիցկայան)
1975 ֆ Իվան և Կոլոմբինա Иван и Коломбина Վալենտինա
1975 ֆ Աու-ու Ау-у! (էպիզոդ «Սա մե՞ր կյանքն է, կամ Ի՞նչ է մեր կյանքը», ռուս.՝ «Что наша жизнь?! Или что наша жизнь?!» Լյուդմիլա
1976 ֆ Ուզում եմ լինել նախարար Хочу быть министром Ելիզավետա Բուկանովա
1977 ֆ Դուենյա Дуэнья Իսենա, Ջերոմոյի դուստրը
1978 ֆ Տեղափոխում Переезд (կարճամետրաժ) հերթապահ
1978 ֆ Ժամանակն ընտրել է մեզ Время выбрало нас Զինաիդա
1979 ֆ Մոսկվան արցունքներին չի հավատում Москва слезам не верит Լյուդմիլա Սվիրիդովա (Լյուդա)
1979 ֆ Աղվեսների որս Охота на лис Մարինա, Բելովի կինը
1980 ֆ Դու պետք է ապրես Ты должен жить Կլավդիա
1980 ֆ Անավարտ դիմանկար Неоконченный портрет (կարճամետրաժ)
1980 ֆ Մենք՝ ներքոստորագրյալներս Мы, нижеподписавшиеся Ալլա Իվանովնա Շինդինա
1981 ֆ Դիմակահանդես Карнавал Նինա Սոլոմատինա
1981 ֆ Ձեռքերը վե՛ր Руки вверх! Մարյա Միխայլովնա Եգորովա
1984 ֆ Անհավատալի գրազ, կամ Իրական դեպք, որ բարեհաջող կերպով ավարտվել է հարյուր տարի առաջ Невероятное пари, или Истинное происшествие, благополучно завершившееся сто лет назад Սոֆյա Պավլովնա Կնիգինա
1985 ֆ Ամենահմայիչն ու գրավիչը Самая обаятельная и привлекательная Նադյա Կլյուևա
1985 ֆ Երկնագույն քաղաքներ Голубые города (ֆիլմ-համերգ Անդրեյ Պետրովի երաժշտությամբ)
1986 ֆ Հորթի տարի Год телёнка Լյուդմիլա Նիկիտինա
1988 ֆ Դերասանուհին Գրիբովից Артистка из Грибова Գալինա Կադետովա
1989 ֆ Ռուֆ Руфь Մարի
1990 ֆ Մենք տարօրինակ կերպով հանդիպեցինք Мы странно встретились Վերա
1990 ֆ Կնամոլը Бабник Մարինա
1991 ֆ Երբ ուշանում են ԶԱԳՍ-ից․․․ Когда опаздывают в ЗАГС… Մարիա Պավլովնա Լվովա
1991 ֆ Տարտյուֆ Тартюф Դորինա
1991 ֆ Մադամ Բովարին Սլիվենից Мадам Бовари от Сливен / Madam Bovary ot Sliven Վերա
1992 ֆ Ողորմած պարոններ Милостивые государи Դոլսկայա / Պաշա / իշխանուհի
1992 ֆ Մեծ թակարդ, կամ Սոլո կատվի համար Լիալուսնի ժամանակ Большой капкан, или Соло для кошки при полной Луне Վիկտորյա
1992 ֆ Նոր Օդեոն Новый Одеон հոգեբուժարանի գլխավոր բժիշկ
1993 ֆ Այդ կինը պատուհանում Эта женщина в окне Եվգենյա
1994 ֆ Զեֆիր շոկոլադով Зефир в шоколаде Մարիա, Քսենյայի մայրը
1994 ֆ Անեկտոդիադա, կամ Օդեսայի պատմությունն անեկդոտներով Анекдотиада, или История Одессы в анекдотах Եկատերինա II, կայսրուհի
1995 ֆ Առաջին սեր Первая любовь
1998 ֆ Սերը չար է Любовь зла Կոնստանտինի մայրը
1999 ֆ С новым счастьем! Վերա
2001 ֆ С новым счастьем! 2. Поцелуй на морозе Վերա
2003 ֆ Спас под берёзами (հեռուստասերիալ) Աննա Տիմոֆեևնա
2005-2006 ս Մի ծնվիր գեղեցիկ Не родись красивой Ելենա Պուշկարյովա, Եկատերինա Պուշկարյովայի մայրը
2007 ֆ Լենինի կտակը Завещание Ленина Նադեժդա Ալեքսանդրովնա Շալամովա, Վառլամ Շալամովի մայրը
2008 ֆ Սիրո մի գիշեր Одна ночь любви Աննա
2009 ֆ Ամենալավ տատիկը Самая лучшая бабушка Աննա Սեմյոնովնա
2010 ֆ Չինական տատիկը Китайская бабушка Եկատերինա

Վավերագրական կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 – Ո՞վ եք դուք, մադամ Բլավատսկայա (ռուս.՝ Кто вы, мадам Блаватская?) – Ելենա Բլավատսկայա

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 – Հեքիաթ չորս երկվորյակների մասին (ռուս.՝ Сказка о четырёх близнецах) – Բոնկա
  • 1972 – Կյանքի էջ (ռուս.՝ Страница жизни)
  • 1973 – Մոսկովյան արձակուրդներ (ռուս.՝ Московские каникулы) – աղջիկ (տիտրերում նշված չէ)
  • 1973 – Տարբեր մարդիկ (ռուս.՝ Разные люди) – Զինաիդա Բագլյաևա
  • 1975 – Չինչարկա (ռուս.՝ Чинчарка) – թագուհի Լալի
  • 1976 – Փիլիսոփայության դոկտոր (ռուս.՝ Доктор философии) – Կլարա
  • 1978 – Հետո լռություն է (ռուս.՝ Дальше – тишина…) – Ռոդա
  • 1978 – Պանի Դուլսկայայի բարոյախոսությունը (ռուս.՝ Мораль пани Дульской)  – Գանկա
  • 1979 – Գագաթի կիսաճանապարհին (ռուս.՝ На полпути к вершине) – Հելգա
  • 1986 – Գյոթե։ Տեսարաններ «Ֆաուստ» ողբերգույունից (ռուս.՝ Гёте. Сцены из трагедии «Фауст») – Մարթա
  • 1987 – Քաղվածք (ռուս.՝ Цитата) – Լյուդմիլա

Մուլտֆիլմերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 – Пиф-паф, ой-ой-ой! – դերասանուհի մայր նապաստակի դերում
  • 1981 – Կոշկավոր շունը (ռուս.՝ Пёс в сапогах) – բոլոնկա, Կատու Միլեդի, չղջիկ
  • 1982 – Կատվի տունը (ռուս.՝ Кошкин дом) – կատու, հավ
  • 1985 – Դերեզա (ռուս.՝ Дереза) – Դերեզա
  • 1986-1988 – Խոճկոր Ֆունտիկի արկածները (ռուս.՝ Приключения поросёнка Фунтика) – Բամբինո
  • 1987 – Ամուսնություն (ռուս.՝ Брак) – Մասյա
  • 1989 – Ի՞նչ ձայն է արձակում մոծակը (ռուս.՝ Какой звук издаёт комар?) – ջրասամույր
  • 1991 – Միսս Նոր տարի (ռուս.՝ Мисс Новый Год) – աղվես
  • 1992 – Մաշենկա (ռուս.՝ Машенька) – Մաշենկա
  • 1992 – Զբոսաշրջիկ փղիկը (ռուս.՝ Слонёнок-турист) – ագռավ
  • 1995 – Ուրախ կարուսել։ Ֆիլմ 29-րդ։ Խրճիթ։ ռուս.՝ Весёлая карусель. Фильм 29-й. Теремок) – աղվես
  • 1996 – Ճանապարհորդ գորտը (մուլտֆիլմ, 1996) (ռուս.՝ Лягушка-путешественница) – գորտ
  • 1996 – Թագավորներն ու կաղամբը (ռուս.՝ Короли и капуста) – Ջեսիկա
  • 1997 – Սուրբ ծննդյան նախորդ գիշերը (ռուս.՝ Ночь перед Рождеством) – Սոլոխա
  • 2001 – Տոն (ռուս.՝ Праздник)
  • 2002 – Բզեզներ (ռուս.՝ Букашки) – ճանճ
  • 2003 – Սունկ (ռուս.՝ Грибок) – աղվես
  • 2005 – Մենամարտ (ռուս.՝ Поединок) – աղվես
  • 2006 – Չե՛մ ասի (ռուս.՝ Не скажу!) – Ելենա

Վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 – Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար (ռուս.՝ «Кошка, гулявшая сама по себе») երաժշտական ներկայացում (աուդիոհեքիաթ), երաժշտությունը՝ Ա․ Ռիբնիկովի – Կատվի երգը, կատվի օրորոցայինը
  • 1983 – Անգետիկը մեր բակից (ռուս.՝ Незнайка с нашего двора) – Կապուտաչիկի երգը
  • 1987 – Ֆունտիկն ու բեղիկներով պառավը (ռուս.՝ Фунтик и старушка с усами – Բամբինո

Աշխատանք ռադիոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 – «Թատերական խմբակ» (ռուս.՝ «Театральный кружок») հաղորդման վարող, «Детское Радио»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Награждена указом президента России № 437 от 1 марта 1994 года(չաշխատող հղում)
  3. Муравьева Ирина Вадимовна Արխիվացված 2010-12-19 Wayback Machine Малый театр
  4. http://www.aif.ru/dossier/140
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Даниил Эйдлин» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  7. «Ирина Муравьева женила сына». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  8. «Самые богатые на внуков знаменитости» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  9. «Svetlana Kuzovova» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  10. «Ирина Муравьева во второй раз стала бабушкой | StarHit.ru» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  11. Указ Президента Российской Федерации № 1434 от 25 октября 1999 года Արխիվացված 2012-01-07 Wayback Machine
  12. «Указ Президента Российской Федерации № 783 от 26 июля 2006 года «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  13. Указ Президента Российской Федерации № 324 от 17 марта 2010 года «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-04-22 Wayback Machine
  14. Актриса театра и кино. Ирина Муравьёва
  15. О вручении Чеховских медалей
  16. Правительство РФ вручило награды Лауреатам премии в области культуры за 2006 год
  17. Сайт Малого театра
  18. Уже на въезде в Кузбасс дорога резко меняется в лучшую сторону, народный артист СССР Юрий Соломин
  19. «Призёры VIII Московского фестиваля отечественного кино «Московская премьера»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  20. И тот полёт падению сродни
  21. ։«Созвездие» над Костромой
  22. Տեսանյութ
  23. Լուսանկար,Լուսանկար, Լուսանկար

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Մուրավյովա» հոդվածին։