Միսս Նոր տարի
Միսս Նոր տարի ռուս.՝ Мисс Новый год | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | մուլտֆիլմ |
| Ռեժիսոր | Վլադիմիր Արբեկով |
| Հնչյունավորում | Իրինա Մուրավյովա, Իրինա Կարտաշյովա, Յուրի Պուզիրյով, Ալեքսանդրա Տուրգան, Անատոլի Բարանցև և Վյաչեսլավ Բոգաչյով |
| Երաժշտություն | Նինա Սավիչևա |
| Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 544 s |
| Թվական | 1991 |
«Միսս Նոր տարի» (ռուս.՝ «Мисс Новый год»), նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1991 թվականին, անտառային ամանորյա տոնակատարության «արդիականացված» տարբերակը[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանորին անտառի մշակույթի պալատում կենդանիները կազմակերպում են գեղեցկության մրցույթ, որում հաղթողին որոշում է համակարգիչը։ Այդ ժամանակ մայր ագռավը, որը գլուխ է հանում համակարգիչներից, ուզում է այնպես անել, որ իր դուստրը հաղթի։ Դա նրան հաջողվում է, և գեղեցկուհի աղվեսը վշտացած հեռանում է պալատից։ Բարեսիրտ հաղթողը նրան է տալիս թագը՝ հասկանալով, որ այն ստացել է անարժանորեն։ Երբ աղվեսը հաղթում է մրցույթում ու դառնում «Միսս Նոր տարի», փոքրիկ ագռավը դառնում է «Միսս ազնվություն»։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Սցենարի հեղինակ | Վիտալի Զլոտնիկով |
| Կինոռեժիսոր | Վլադիմիր Արբեկով |
| Բեմադրող նկարիչ | Տատյանա Կոլյուշևա |
| Կինոօպերատոր | Քաբուլ Ռասուլով |
| Կոմպոզիտոր | Նինա Սավիչևա |
| Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
| Մոնտաժող | Գ. Սմիրնովա |
| Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Գալինա Զեբրովա, Էլվիրա Մասլովա, Վլադիմիր Շևչենկո, Վլադիմիր Արբեկով |
| Նկարիչներ | Աննա Ատամանովա, Նիկոլայ Միտրոխին |
| Ռեժիսորի օգնականներ | Ե. Չերյոմուշկինա |
| Դերերը հնչյունավորել են | Իրինա Մուրավյովա — աղվես Իրինա Կարտաշյովա Յուրի Պուզիրյով — արջ Ալեքսանդրա Տուրգան Վյաչեսլավ Բոգաչյով — նապաստակ Անատոլի Բարանցև — գայլ |
| Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
| Նկարահանող խմբի տնօրեն | Նինա Սոկոլովա |
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը տեսաերիզներով առաջին անգամ թողարկվել է 1990-ական թվականների սկզբին։ Ապա այն թողարկվել է VHS-ով «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում PRO Video ստուդիայի կողմից։ 1995 թվականին «Союз» ստուդիան մուլտֆիլմը թողարկել է տեսաերիզով № 7 հավաքածուում։ Այն թողարկվել է նաև Video CD սկավառակներով։ 2000-ական թվականների սկզբից մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միսս Նոր տարի» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Միսս Նոր տարի(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
