Նինա Սավիչևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Սավիչևա
Ծնվել էփետրվարի 1, 1948(1948-02-01)[1]
ԾննդավայրԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 14, 2007(2007-10-14)[1] (59 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, հնչյունային օպերատոր, երգչուհի և խմբագիր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա

Նինա Սավիչևա (ռուս.՝ Нина Григорьевна Савичева, փետրվարի 1, 1948(1948-02-01)[1], ԽՍՀՄ - հոկտեմբերի 14, 2007(2007-10-14)[1], Մոսկվա, Ռուսաստան), կոմպոզիտոր, երաժիշտ, մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտական խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի փետրվարի 1-ին։

1968-1969 թվականներին աշխատել է որպես երգեցողության ուսուցիչ դպրոցում։

1969-1974 թվականներին սովորել է Գլինկայի անվան ռուսական երաժշտական ակադեմիայում։

1969-1970 թվականներին եղել է Լոկտևի անվան անսամբլի կոնցերտմեյստեր։

1970-1979 թվականներին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։

1979 թվականին սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում որպես գլխավոր երաժշտական խմբագիր։ 17 տարեկան նվիրել է այս աշխատանքին։

1996 թվականին թողել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի երաժշտական խմբագրի պաշտոնը։

Երբեք չի դադարել աշխատանք որպես կոմպոզիտոր և երաժիշտ։

Աշխատել է Ա. Դավիդովի, Ս. Օլիֆիրենկոյի, Վ. Արբեկովի, Ն. Գոլովանովոյի և ուրիշ ռեժիսորների հետ։

Մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 14-ին։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվական` «Հետապնդում» | 11-րդ ցուցադրություն
1983 թվական` «Հարյուր կոճակ» | 13-րդ ցուցադրություն
1983 թվական` «Գորտուկը» | 14-րդ ցուցադրություն
1988 թվական` «Ճոճանակ» | 19-րդ ցուցադրություն
1990 թվական` «Գառնուկը» | 20-րդ ցուցադրություն
1990 թվական` «Բանաստեղծություններ գետաձիու հետ» | 21-րդ ցուցադրություն
1995 թվական` «Վերնատնակ» | 29-րդ ցուցադրություն
Հնչյունային ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1979 թվական` «Շնիկի մասին»
  • 1980 թվական` «Եվս մեկ անգամ քառյակի մասին»
  • 1981 թվական` «Մարիա, Միաբելա»
Վոկալային պարտիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1984 թվական` «Հեքիաթ Սալթան թագավորի մասին»
  • 1986 թվական` «Տեխնիկայի հրաշքները» (լուսագրերում նշված չէ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 562-563. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]