Գլաշա և Կիկիմորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գլաշա և Կիկիմորա
Գլաշա և Կիկիմորա (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորAleksandr Mazaev?
ՍցենարիստRoman Kachanov?, Ալեքսանդր Գուրև և Aleksandr Mazaev?
ՀնչյունավորումԼիա Ախեջակովա, Սվետլանա Խառլապ, Վսևոլոդ Լարիոնով, Յուրի Վոլինցեվ և Լյուդմիլա Գնիլովա
Բեմադրող նկարիչTatyana Ilyina?
ԵրաժշտությունՆինա Սավիչևա
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
ԵրկիրFlag of Russia (1991–1993).svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1992

«Գլաշա և Կիկիմորա», 1992 թվականի ռուսական նկարած մուլտիպլիկացիոն ֆիլմ, թողարկված «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից, Ալեքսեյ Նիկոլայեվիչ Տոլստոյի «Կիկիմորա» և «Վասկա կատուն» (երկուսն էլ գրված են 1910 թվականին) հեքիաթների մոտիվներով

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշեր է: Խրճիթում Գլաշան օրորում է իր փոքրիկ քույրիկ Դունեչկային: Վառարանի վրա պառկած է սև կատուն, ծերությունից բոլոր ատամները կորցրած, ինչի համար մկները նրան հոգին հանում էին: Հանկարծ պատերի վրայով սահում են տարօրինակ շվաքներ և խրճիթում հայտնվում է պառավը: Նա խնդրում է գիշերել, բայց Գլաշան ասում է, որ ծնողները տոնավաճառ գնալիս իրեն խիստ հրահանգել են օտարներին տուն չթողնել: Բայց պառավը Գլաշային համոզում է թողնել իրեն, սակայն երբ Գլաշան պառկում է քնելու, պառավը գողանում է փոքրիկ Դունեչկային և նրան տանում է անտառ:

Գլաշան սկսում է փնտրել, բայց պառավի հետքերն անգամ չքվել էին: Գլաշան հանդիպում է անտառային ոգուն, որն հայտնվել է փորձանքի մեջ՝ ընկել է ճահիճը, որտեղ նրան բռնել է Ճահճի ոգին: Գլաշան օգնում է Անտառայի ոգուն ազատվել (Ճահճի ոգին ջղայնությունից վեր է ածվում պղպջակների, որոնք արագորեն պայթում են), և Անտառային ոգին Գլաշային պատմում է, որ այն պառավը Ճահճային ոգին էր և Դունեչկային վտանգ է սպառնում՝ Կիկիմորան երեխային կարող է վերածել հրեշի: Անտառային ոգին սկսում է օգնել Գլաշային:

Գլաշան զգուշորեն մոտենում է Կիկիմորայի գլխին, բռնում է Դունեչկային և սկսում է փախչել: Կիկիմորան՝ իր ետևից: Անտառային ոգին խանգառում է Կիկիմորային և Գլաշային ցույց է տալիս դեպի տուն տանող կարճ ճանապարհ: Կիկիմորան զայրույթից Գլաշային հետապնդում է մինչև գյուղ, բայց իր ճանապարհը արգելափակում է կատուն, հասցնելով Կիկիմորային շրջափակել իր հետքերով, որոնցից այն կողմ նա չի կարող անցնել: Կատուն համաձայնում է Կիկիմորային իր պարանոցից կախված ատամների փոխարեն բաց թողնել: Կիկիմորան համաձայնում է, բայց կատուն նորից ատամավոր դառնալով, որոշում է դաս տալ Կիկիմորային և հարձակվում է նրա վրա: Կիկիմորային հաջողվում է դեն շպրտել կատվին (հրաժեշտ տավեց իր մազերին, որոնք պարզվեցին, որ իրականում կեղծամ էին, և Կիկիմորան ճաղատ է դառնում) և հասնել մինչև խրճիթ, սակայան նա միայն չի հաշվարկում ժամանակը և լսում է աքաղաղի կանչը: Սակայն, հայտնի է, որ երբ կանչում է աքաղաղը, ամեն չարք, եթե չի հասցրել թաքնվի, կվախճանվի: Կիկիմորան վեր է ածվում գոլորշու ամպիկի և ձուլվում է առավոտյան մառախուղի հետ:

Այդ ժամանակ դուրս է գալիս նաև Արևը: Գլաշան արթնանում է, և տեսնելով խաղաղ քնած Դունեչկային, որոշում է, որ այդ ամենը իրեն երազում է երևացել: Բայց պարզվում է, որ դա իրականում էր տեղի ունեցել՝ կատուն մկներին ցույց է տալիս Կիկիմորայից ստացած ատամները և նրանք վախից ընկնում են վառարանի վրայից:

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆոնային նկարիչներ՝ Զոյա Մոնետովա, Սերգեյ Մարակասով, Վիկտորիա Մակինա, Իրինա Սոբյանինա, Յուլյա Չերկասովա
  • Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա 
  • Մոնտաժոր՝ Գալինա Սմիրնովա 
  • Ասիստենտ՝ Տատյանա Կոլոսովա, Ա. Ռատկովսկայա, Ի. Մազայեվա
  • Նկարի տնօրենները՝ Նինա Սուչկովա, Բելլա Խոդովա
  • Դերերը հնչեցրել են.
    • Լիա Ախեջակովա՝ Կիկիմորա
    • Սվետլանա Խառլապ՝ Գլաշա
    • Վսեվոլոդ Լարինև՝ Սև կատու
    • Յուրի Վոլնիցև՝ Անտառային ոգի
    • Լյուդմիլա Գնիլովա՝ Դունեչկա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Толстой А. Н. Русалочьи сказки. — М.: Эксмо, 2012. — 144 с. — (Страна сказок). — ISBN 978-5-699-30697-8 . Сказка «Кикимора» с.57-66.[1] и сказка «Кот Васька».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]