Իրինա Կարտաշյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրինա Կարտաշյովա
ռուս.՝ Ирина Павловна Карташёва
Ծնվել էնոյեմբերի 4, 1922(1922-11-04)
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմայիսի 15, 2017(2017-05-15) (94 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Աշխատանքի վետերան» մեդալ, Բարեկամության շքանշան, Պատվո շքանշան, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Իրինա Կարտաշյովա[1][2][3] (ռուս.՝ Ирина Павловна Карташёва, նոյեմբերի 4, 1922(1922-11-04), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 15, 2017(2017-05-15), Մոսկվա, Ռուսաստան[4]), խորհրդային ռուս դերասանուհի։ ՌՍՖՍՌ ժողովրդական դերասան (1985)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Կարտաշյովան ծնվել է 1922 թվականին Պետրոգրադում։ 1933 թվականի դեկտեմբերի 31-ին ձերբակալվել, ապա 1937 թվականին գնդակահարվել է նրա հայրը՝ ԳԻՊՐՈՄԵԶ-ի գլխավոր տնտեսագետ Պավել Վասիլևիչ Կարտաշյովը։ Իրինան կարողացել է չորս տարի սովորել Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում, որից հետո մոր հետ Լենինգրադից աքսորվել են։ Աքսորավայրում ավարտել է միջնակարգ կրթությունը։ 1940 թվականին կարողացել է վերադառնալ Լենինգրադ և ընդունվել Լենինգրադի թատերական ինստիտուտ, սակայն 1941 թվականի սեպտեմբերի 8-ին վերջին գնացքով Լենինգրադից մեկնել է Սարանսկ փորձելով թաքնվել արտաքսումից։ Աշխատել է հիվանդանոցում։ 1942-1947 թվականներին եղել է Մորդովիայի պետական երաժշտա-դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպես Մորդովիայի պետական երաժշտա-դրամատիկական թատրոնի համերգային բրիգադի անդամ, հանդես է եկել մարտնչող զինվորականների համար։ Եղել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ 1947 թվականից աշխատել է Մոսսովետի անվան թատրոնում։

Մահացել է 2017 թվականին՝ Մոսկվայի իր տանը[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ Միխայիլ Պոգորժելսկի (1922-1995), դերասան
  • Որդի՝ Դմիտրի Պոգորժելսկի (1951), լրագրող, պրոդյուսեր
  • Թոռ՝ Ալեքսանդր

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • Բարեկամության շքանշան[6]
  • Պատվո շքանշան[7]
  • Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան
  • «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]