Jump to content

Ճանապարհորդ գորտը (մուլտֆիլմ, 1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհորդ գորտը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Հիմնված էՃանապարհորդ գորտը
ՌեժիսորՎալենտին Կարավաև
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄոսկվայի մանկական ֆոնդ
Տևողություն630 s
Թվական1996

«Ճանապարհորդ գորտը», Վ.Մ. Գարշինի համանուն հեքիաթի մոտիվներով նկարահանված մուլտֆիլմ։

1995 թ.-ին Վալենտին Կարավաևը իրականացրեց իր վաղեմի երազանքը. նա Մոսկվայի մանկական հիմնադրամի տրամադրած միջոցներով «Անիմաֆիլմ» ստուդիայում նկարահանեց պարզ ու գեղեցիկ մի մուլտֆիլմ՝ «Ճանապարհորդ գորտը»։ Հեքիաթի հերոսը «Լամբադա» է պարում և երգում է Իրինա Մուրավյովայի ձայնով։

Կարավաևն իր մուլտֆիլմի հերոսների միջոցով մուլտիպլիկացիոն արվեստ է ուսուցանում[1]։

Ֆիլմի իրադարձություններն արդիական են, այսինքն բնորոշ են 1995 թվականին։

Ֆիլմը մասնակցել է Տարուսա-1997 ռուսական անիմացիոն ֆիլմերի բաց փառատոնին։

Մուլտֆիլմի սյուժե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կար-չկար, մի գորտ կար, որն ապրում էր ճահիճի մեջ և սիրում էր երգել։ Մի անգամ, աշնանը ճահճուտ եկան բադիկները։ Սակայն սա հասարակ բադիկների խումբ չէր, այլ Հյուսիսային պարերի ժողովրդական համույթ։ Եվ նրանք ոչ թե պարզապես չվում էին հարավ, այլ նաև գնում էին հյուրախաղերի։ Գորտը երկար մտածելուց հետո որոշեց ճամփորդել բադիկների հետ։ «Թող երկու բադիկներն իրենց կտուցներով մի փոքրիկ ճյուղ բռնեն, իսկ ես կփաթաթվեմ այդ ճյուղին», — ասաց նա։ Հետո նա այնքան հուզիչ ձայնով երգեց «Գորտերի լամբադան», որ բադիկներն իսկույն համաձայնվեցին։
«Դուք նախանձե՛ք ինձ, ընկերուհինե՛ր։
Ես կլինեմ Կիզիչ հարավում։
Ես իմ երազներում միշտ տեսել եմ,
Որ պարում եմ ոսկե բեմերում»։
Բադիկները թռան, իրենց հետ վերցնելով գորտին։ Գյուղի վրայով թռչելիս, նրանք լսեցին զարմացած գյուղացիների բացականչությունները՝ «Տեսե՜ք, բադիկներն իրենց հետ գորտ են տանում։ Ով է այս խորամանկության հեղինակը»։ Գորտը ոգևորվեց և ուրախ բացականչեց՝ «Ե՛ս, ես եմ մտածել»։ Բախտը բերեց և ընկավ այդտեղի ճահճի մեջ։ Նոր միջավայրին փոքր-ինչ հարմարվելով և մի քիչ համարձակություն ստանալով, նա սկսեց իր պատմությունը պատմել տեղի գորտերին, թե ինչ արկածներով է անցել իր ճանապարհորդությունը։

Մուլտֆիլմի ստեղծագործական խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ռեժիսորՎալենտին Կարավաև
սցենարի հեղինակՎալենտին Կարավաև
ձևավորող- նկարիչԳելի Արկադև, Գալինա Մելկո
անիմատորՀովսեփ Կուրոյան, Վիոլետա Կոլեսնիկովա, Մստիսլավ Կուպրաչ, Մ. Ռոգովա
օպերատորներՍերգեյ Խլեբնիկով, Դմիտրի Ժուկով
կոմպոզիտորԵվգենի Կրիլատով
հնչյունային օպերատորՎլադիմիր Կուտուզով
տեքստը կարդում էԱլեքսեյ Բլատով
դերերը հնչեցնում ենԻրինա Մուրավյովա- Գորտ
երգերի հեղինակՅուրի Էնտին
երգերը կատարում էՏ. Կուինջին
չաստուշկայի հեղինակԷ. Մասլովա
չաստուշկան կատարում էԵ. Շարապովա
ասիստենտներԵ. Դրամշևա, Լ. Գուսկովա
խմբագրողՏ. Չուլկովա
պատասխանատուՕ. Արբիտայլո, Ա. Վլասովա
  • Ստեղծագործական խումբն աշխատում էր մուլտֆիլմի տիտրով։

Մուլտֆիլմ. Ճանապարհորդ գորտը[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Сергей Капков. Валентин Караваев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. ↑

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]