Ճանապարհորդ գորտը (մուլտֆիլմ, 1965)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Հիմնված է | Ճանապարհորդ գորտը |
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին և Ալեքսանդր Տրուսով |
Սցենարիստ | Նիկոլայ Էրդման |
Հնչյունավորում | Լարիսա Պաշկովա, Էրաստ Գարին, Միխայիլ Յանշին, Ելենա Պոնսովա և Ռոստիսլավ Պլյատ |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 18 րոպե[1] |
Թվական | 1965 |
«Ճանապարհորդ գորտը» (ռուս.՝ Лягушка-путешественница), Վյաչեսլավ Կոտյոնոչկինի և Ալեքսանդր Տրուսովի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմը, վառ մանկական կինոհեքիաթ[2]՝ ստեղծված Վսևոլոդ Գարշինի համանուն հեքիաթի հիման վրա, որը պատմում է պարծենկոտ գորտի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճահճում ապրում էր գորտը։ Աշնանը դեպի տաք երկրներ չվող բադերը կանգ են առնում ճահճի մոտ։ Բադերից գորտն իմանում է հարավի մասին և նրա մոտ ցանկություն է առաջանում թռչել նրանց հետ։ Նա բադերին խնդրում է իրենց կտուցներով բռնել փողի ծայրերից, որպեսզի ինքը, բերանով կառչելով դրա մեջտեղից, երամի հետ թռչի հարավ։ Բադերը հիանում են գորտի խելացիությամբ և համաձայնում նրան հասցնել հարավ։
Երբ գորտը թռչում էր գյուղերի վրայով, մարդիկ զարմանում են, թե ով է հնարել նման խորամանկ բան։ Հերթական գյուղի վերևով թռչելիս գորտը, մոռանալով ձողի մասին, սկսում է կռկռալ՝ Սա ես եմ։ Բաց թողնելով փայտիկը՝ գորտը ցած է ընկնում ու հայտնվում մեկ այլ ճահճուտում։ Այնտեղ նա մյուս գորտերին պատմում է այն մասին, թե ինչպես է ինքը հորինել զարմանալի միջոց ճանապարհորդելու աշխարհով բադերի օգնությամբ և այցելել հարավ, իսկ այժմ եկել է տեսնելու, թե ինչպես են այնտեղ ապրում։ Սակայն բադերը չեն վերադառնում, քանի որ նրանք կարծում էին, որ գորտը սատկել է։ Ամեն օր նա մյուս գորտերին պատմում է նույն պատմությունը։ Վերջիվերջո գորտերը հոգնում են հյուրի դատարկաբանությունից և որոշում, որ նա հորինել է այդ պատմությունը։ Դառնացած ճանապարհորդն արդյունքում դառնում է արագիլի կեր։
Տարբերություններ գրքից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմում գորտն ընկնում է մաքուր լիճը, գրքում՝ կեղտոտ լճակը։
- Մուլտֆիլմում բադերը փնտրում են գորտին, սակայն ստիպված են հեռանալ որսորդների պատճառով, որոնք կրակում են առաջնորդի պոչին, գրքում նրանք հեռանում են՝ մտածելով, որ գորտը սատկել է։
- Մուլտֆիլմի սյուժեն երկարացվել է.
- Մուլտֆիլմում գորտը բազմիցս պատմում է դեպի հարավ կատարած ճանապարհորդության մասին, բայց երբ բադները չեն վերադառնում, նրան համարում են ստախոս, իսկ հետո նրան որսում է արագիլ։
- Գիրքն ավարտվում է ճանապարհորդության մասին պատմելուց (մեկ անգամ) անմիջապես հետո։
Դերերում (հնչյունավորողներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր (հնչյունավորում) | Նշումներ |
---|---|---|
Լարիսա Պաշկովա | Ճանապարհորդ գորտ | |
Էրաստ Գարին | Առաջնորդ բադաքլոր | |
Ելենա Պոնսովա | Կվալյա գորտ | |
Միխայիլ Յանիշին | Փոքրիկ Կվանյա գորտ | |
Գեորգի Միլյար | Փոքրիկ բադաքլոր | Ենթագրերում նշված չէ |
Ռինա Զելյոնայա | Գորտ | Ենթագրերում նշված չէ |
Կլարա Ռումյանովա | Գորտեր | Ենթագրերում նշված չէ |
Ռոստիսլավ Պլյատ | Հեղինակի խոսք | Ենթագրերում նշված չէ |
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ | Նիկոլայ Էրդման |
Ռեժիսորներ և բեմադրող նկարիչներ | Ալեքսանդր Տրուսով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Կոմպոզիտոր | Միխայել Մեերովիչ |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Հնչյունային ինժեներ | Գեորգի Մարտինյուկ |
Մոնտաժող | Մ. Ռուսանովոյ |
Ռեժիսորի օգնական | Ե. Տուրանովա |
Նկարիչներ | Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Կրումին, Կոնստանտին Չիկին, Իգոր Պոդգորսկի, Լիդիա Ռեզցովա, Բորիս Բուտակով, Ելիզավետա Կոմովա, Իվան Դավիդով, Վ. Ռոգով, Օ. Սիսոևա, Բորիս Սադովնիկով, Վերա Վալերիանովա, Ելենա Տանենբերգ |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Кавалер Ордена Улыбки со смешной фамилией… Наталья Лукиных, Москва 2001 г.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճանապարհորդ գորտը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ճանապարհորդ գորտը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ճանապարհորդ գորտը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում