Կռվարար արջուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռվարար արջուկը
ռուս.՝ Мишка-задира
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՊյոտր Նոսով
ԵրաժշտությունOtar Gordeli?
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվականհունվարի 13, 1956

Կռվարար արջուկը (ռուս.՝ Мишка-задира), մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1955 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր Պյոտր Նոսովի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը փոքրիկ արջուկի մասին է, որն իսկական կռվարար էր։ Ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում, բոլորը փորձում էին խուսափել նրանից, որովհետև եթե նրան հանդիպեին անտառում, անպայման մի վատ բան կպատահեր։ Եվ դա միայն այն պատճառով, որ արջուկը որևէ մեկին վիրավորելու առիթը բաց չէր թողնում։ Մի անգամ արջուկը զբոսնում է անտառում և արթնացնում վարազին, ում դուր չի գալիս այդ պարծենկոտ կռվարարը։ Վարազը շատ վայրենի էր, նա հետապնդում է արջուկին, որպեսզի ինչպես հարկն է դաս տա նրան։ Արջուկը այնքան է վախենում, որ վազում է` ուր աչքը կտրի։ Բայց հանկարծ նրան օգնություն է հասնում։ Կռվարարի փրկիչներն անտառի նույն կենդանիներն էին` աղվեսիկը և նապաստակները, որոնք մի ժամանակ տուժել էին նրա թաթերից։ Հիմա արջուկն ընդունում է իր սխալը, և միասին նրանք ազատվում են վարազից։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

սցենարի հեղինակ Ն. Օկրոպիրիձե
ռեժիսոր Պյոտր Նոսով
բեմադրող նկարիչներ Իգոր Զնամենսկի, Վլադիմիր Արբեկով
կոմպոզիտոր Օթար Գորդելի
օպերատորներ Եկատերինա Ռիզո, Ն. Սոկոլովա
հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
ռեժիսորի օգնականներ Ե. Տուրանովա, Ա. Ֆիրսովա
նկարիչ-մուլտիպլիկատորներ Լիդիա Ռեզցովա, Բորիս Բուտակով, Մստիսլավ Կուպրաչ, Ռենատա Միրենկովա, Ֆաինա Եպիֆանովա, Վլադիմիր Կրումին, Դմիտրի Բելով, Վադիմ Դոլգիխ, Ելիզավետա Կոմովա
նկարիչ-դեկորատորներ Գալինա Նևզորովա, Վեռա Ռոջերո
երգերի տեքստի հեղինակ Յակով Ակիմ

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը «Խոշոր պլան» ընկերության կողմից DVD ձևաչափով թողարկվել է «Անտառային պատմություններ» մուլտֆիլմերի ժողովածուում։ Ձայնագրման ընթացքում պատկերի և ձայնի թվային վերականգնում չի օգտագործվել[1][2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 4. — М.: Искусство, 1956.
  • Капнинский В. Мишка-задира. — М.: Алтей, 2012. — (Мультфильмы - малышам). — ISBN 978-5-9930-1221-6 Художник Арбеков В. Иллюстрации и текст по мультфильму.[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]