Jump to content

Քեռի արջը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեռի արջը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումՎյաչեսլավ Նևիննի, Ալեքսեյ Գրիբով, Կլարա Ռումյանովա, Բորիս Նովիկով, Զինաիդա Նարիշկինա և Գրիգորի Շպիգել
ԵրաժշտությունՎլադիմիր Կրիվցով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1970

Քեռի Արջը, մուլտֆիլմ, նկարահանված 1970 թվականին Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայի կողմից, ըստ Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի։ Հեքիաթը պատմում է արջի մասին, որը ոչ մի գործ ավարտին չէր հասցնում։

Արջը տեսնում է, թե ինչպես է նապաստակը գազար է հավաքում և որոշում է ինքն էլ ձմռան պաշար կուտակել։ Ոզնին գնում է սունկ հավաքելու, և Արջը միանում է նրան։ Սկյուռը ձմռան համար անտառային ընկույզ է ամբարում, և Արջը, մի կողմ գցելով սունկը, սկսում է ընկույզ համտեսել։ Կատուն գնում է կարթով ձուկ որսալու, և Արջը նրա հետ գնում է գետ։ Աղվեսը համոզում է Արջին իր հետ հավեր գողանալ, և շները կծոտում են նրան։ Արդյունքում տարբեր գործեր ձեռնարկող քեռի Արջն այդպես էլ չի կարողանում դրանցից ոչ մեկն ավարտին հասցնել։

Ռեժիսոր Յուրի Պրիտկով
Սցենարիստ Վլադիմիր Սուտեև
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Վոլկով
Նկարիչ մուլտիպլիկատորներ Ե. Կոմովա, Վ. Դոլգիխ,
Ի. Դավիդով, Գ. Սոկոլսկի,
Մ. Ռոգովա, Ա. Ալյոշինա
Նկարիչներ Վ. Ռոգով, Ե. Տանենբերգ,
Ա. Շեր, Լ. Մոդել
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Վլադիմիր Կրիվցով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Դերերը կրկնօրինակել են Եվգենի Կուզնեցով (արջ),
Վյաչեսլավ Նեվինի (նապաստակ),
Ալեքսեյ Գրիբով (ոզնի),
Կլարա Ռումյանովա (սկյուռ, մուկիկ),
Բորիս Նովիկով (կատու),
Զինաիդա Նարիշկինա (աղվես)
Օգնականներ Տ. Սազոնովա, Գ. Անդրեևա,
Ն. Նայաշկովա
Մոնտաժող Մ. Տրուսովա
Խմբագիր Զ. Պավլովա
Նկարահանման խմբի տնօրեն Լ. Բուտիրինա

Վերաթողարկում DVD ձևաչափով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD ձևաչափով` ընդգրկվելով մուլտֆիլմների ժողովածուներում։

  • «Հեքիաթներ երեխաների համար. Վ. Սուտեև» (մուլտֆիլմերի հավաքածու` ըստ Վ. Սուտեևի հեքիաթների), «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա։

Սկավառակի մեջ ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Նավակ» (1956), «Ո՞վ ասաց մյաու» (1962), «Ձկնորս կատուն» (1964), «Քեռի Արջը» (1970), «Ի՞նչ թռչուն է սա» (1955), «Մի պարկ խնձոր» (1974), «Աքաղաղը և ներկը» (1964), «Սունկ-խրճիթ» (1958)[1]։

  • «Միխալ Պոտապիչ», «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա։

Սկառավակի մեջ ներառված են եղել հետևյալ մուլտֆիլմները. «Գեներալ Տոպտիգին» (1971), «Մաշենկա» (1992), «Քեռի Արջը» (1970), «Երկու ժլատ արջուկներ» (1954), «Կռվարար Արջուկը» (1955), «Պապն ու թոռը» (1950), «Երեք արջեր» (1958)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5, 978-5-17-073720-8 «Дядя Миша» — с.149. Цветные иллюстрации В. Сутеева.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]