Փրերն ու ցողունը
| Տեսակ | մուլտֆիլմ |
|---|---|
| Ժանր | ֆիլմ-հեքիաթ և Russian literary fairy tale? |
| Հիմնված է | The Man, the Bear, and the Fox? |
| Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև |
| Հնչյունավորում | Վալերի Զոլոտուխին |
| Բեմադրող նկարիչ | Vera Kudryavtseva-Yengalycheva? |
| Երաժշտություն | Եվգենի Բոտյարով |
| Օպերատոր | Միխայիլ Դրույան |
| Երկիր | |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 744 s |
| Թվական | 1974 |
«Փրերն ու ցողունը», նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծվել է 1974 թվականին ռեժիսոր Լեոնիդ Նոսիրևի կողմից ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պատմում է աշխատասեր մարդու և անբան արջի մասին։
Մարդը գնում է պարտեզ, որ շաղգամ ցանի և հանդիպում է անբան արջին ու խնդրում նրա օգնությունը։ Շաղգամը ցանելով՝ նա նստում է շաղգամը հսկելու՝ կտցահարող թռչուններին հալածելով հողի գնդերով։ Երբ գալիս է աշունը, արջը հավաքում է շաղգամի ցողունը՝ իր համար չթողնելով բերքից ոչինչ, սակայն ցողունը համտեսելուց հետո թքում է։
Հաջորդ տարի մարդը աշորա է ցանում և հնձում այն։ Արջն արդեն որոշում է իրեն վերցնել փրերը և մարդու համար թողել ցողունը։ Երբ մարդը գնում է, արջը համտեսում է փրերը, բայց դրանք նրան դուր չեն գալիս։ Իսկ մարդը խմոր է անում, աշորայի բլիթներ թխում, ուտում և կվաս խմում։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև |
| Սցենարիստ | Լեոնիդ Նոսիրև |
| Բեմադրող նկարիչ | Վերա Կուդրյավցևա-Ենգալիչևա |
| Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ալեքսեյ Բուկին, Յուրի Կուզյուրին, Մարինա Ռոգովա, Վլադիմիր Շևչենկո, Յուրի Բատանին, Ալեքսանդր Մազաև |
| Օպերատոր | Միխայիլ Դրույան |
| Կոմպոզիտոր | Եվգենի Բոտյարով |
| Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
| Խմբագիր | Արկադի Սնեսարև |
| Մոնտաժող | Ելենա Տերտիչնայա |
| Հեքիաթը պատմում է | Վալերի Զոլոտուխինը |
| Օգնականներ | Օ. Վոլոդինա, Հ. Օռլովա, Տ. Սոկոլսկայա |
| Մուլտֆիլմի տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
- Մուլֆտիլմի հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի ենթագրերի։
Տեսաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը հրատարակվել է DVD-ով՝ մուլտֆիլմների «Միխայիլ Պոտապիչ» («Սոյուզմուլտֆիլմ») հավաքածուի մեջ[2]՝:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Леонид Носырев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ DVD «Михал Потапыч»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вершки и корешки» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|