Մարգարիտա Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | օգոստոսի 30, 1927 |
|---|---|
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Մահացել է | դեկտեմբերի 10, 2004 |
| Մահվան վայր | Մոսկվա, ՌԴ |
| Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ |
| Ամուսին | Սերգեյ Միքայելյան (ռեժիսոր) |
| IMDb | ID ID 0586330 |
Մարգարիտա Իսահակի Միքայելյան (օգոստոսի 30, 1927, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2004, Մոսկվա, Ռուսաստան[1]), թատրոնի և կինոյի հայ ռեժիսոր, սցենարիստ։
Կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարիտա Միքայելյանը ծնվել է 1927 թվականին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1951 թվականից ներկայացումներ է բեմադրել Սարատովի, Գորկու, Մոսկվայի «Սովրեմեննիկ» և այլ թատրոններում։ 1953-1956 թվականներին եղել է Տաշքենդի Օստրովսկու անվան գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական դասընթացների ղեկավարը։ Բեմադրել է մի շարք ներկայացումներ ուզբեկական թատրոններում։ 1966-1982 թվականներին աշխատել է Մոսկվայի Սատիրա թատրոնում որպես ռեժիսոր։
Մահացել է 2004 թվականին։ Թաղված է Պերեդելկինոյի գերեզմանոցում[2]։
Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շողք
- Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում
- Երկարագուլպա Պեպին
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1986 | Մսյե Պերիշոնի ճանապարհորդությունը |
| 1984 | Երկարագուլպա Պեպին |
| 1981 | Վականսիա |
| 1978 | Հմայիչ տղամարդ |
| 1971 | Նավատորմի սպան |
| 1971 | Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1986 | Մսյե Պերիշոնի ճանապարհորդությունը |
| 1984 | Երկարագուլպա Պեպին |
| 1981 | Վականսիա |
| 1978 | Հմայիչ տղամարդ |
| 1971 | Փոքրիկը և Կառլսոնը, ով բնակվում է տանիքում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգարիտա Միքայելյանի մասին dic.academic.ru կայքում
- Մարգարիտա Միքայելյանի մասին Կինոյի հանրագիտարանում
| ||||||