Սերգեյ Միքայելյան (ռեժիսոր)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Միքայելյան (այլ կիրառումներ)
| Ծնվել է | նոյեմբերի 1, 1923 |
|---|---|
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Մահացել է | դեկտեմբերի 10, 2016[1] (93 տարեկան) |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
| Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ կինոնկարիչ |
| Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 0586331 |
Սերգեյ Գերասիմի Միքայելյան (նոյեմբերի 1, 1923, Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2016[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), կինոյի և թատրոնի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, կինոնկարիչ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1983)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1923 թվականին Մոսկվայում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել է Ռժևի ճակատամարտում[2]։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Բորիս Զախավայի, Մարիա Կնեբելի և Ա․ Պոպովի արվեստանոցը։ 1959 թվականին հաճախել է Մոսֆիլմին կից ռեժիսուրայի դասընթացները։
Ներկայացումներ է բեմադրել Սարատովի, Գորկու թատրոններում, 1954-1956 թվականներին եղել է Տաշքենդի Մ․ Գորկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորը։
1956 թվականից Լենֆիլմ, 1959-1961 թվականներին՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիաների ռեժիսորն է եղել։ 1989 թվականին դարձել է Պետրոպոլ ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Նրա ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Անդրեյ Մյախկովը, Օլեգ Յանկովսկին, Եվգենի Լեոնովը և այլնգ
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակ (1976)՝ «Դրամական պարգև» ֆիլմի համար (1974)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (հոկտեմբերի 28, 1983)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակ (1983)՝ «Սիրահարված եմ իմ ցանկությամբ» ֆիլմի համար (1982)
Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի․ Իրոշնիկովայի «Ինչ-որ տեղ Սիբիրում» (1951, Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոն)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1993 | Պահանջկոտ փեսացուն | տաքսիստ Նեապոլում |
| 1990 | Արյուն | դրվագ |
Մասնակցություն ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 2008-2009 | Լենֆիլմի պատմություններն ու լեգենդները
(ինչպես է նկարահանվել ֆիլմը)
(ինչպես է նկարահանվել ֆիլմը) |
| 2008 | Կղզիներ
|
| 2002 | Որպեսզի հիշեն․․․
|
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 2006 | Ձմռան քամի |
| 2000 | Իմ սիրելի աստղիկ |
| 1994 | Ֆրանսիական վալս |
| 1993 | Պահանջկոտ փեսացուն |
| 1989 | Հարյուր զինվոր և երկու աղջիկ |
| 1985 | Չվերթ 222 |
| 1982 | Սիրահարված սեփական ցանկությամբ |
| 1979 | Կիսով չափ սիրով |
| 1976 | Այրիները |
| 1974 | Դրամական պարգև |
| 1972 | Գրոսմայստեր |
| 1971 | Պատմիր ինձ քո մասին |
| 1969 | Ընդամենը մեկ կյանք |
| 1965 | Ամպրոպն եմ սանձահարում |
| 1963-1965 | Ընդունում եմ մարտը |
| 1960 | Բազմագույն քարեր |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 2000 | Իմ սիրելի աստղիկ |
| 1994 | Ֆրանսիական վալս |
| 1993 | Պահանջկոտ փեսացուն |
| 1989 | Հարյուր զինվոր և երկու աղջիկ |
| 1985 | Չվերթ 222 |
| 1982 | Սիրահարված սեփական ցանկությամբ |
| 1965 | Ամպրոպն եմ սանձահարում |
Նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1994 | Ֆրանսիական վալս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
- Դեկտեմբերի 10 մահեր
- 2016 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ կինոնկարիչներ
- Հայ ռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Փառքի շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Հայ կինոռեժիսորներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Հայ երկարակյացներ