Երկու տոմս դեպի Հնդկաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու տոմս դեպի Հնդկաստան
ռուս.՝ Два билета в Индию
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստԿիռ Բուլիչյով
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա, Յուրի Վոլինցև, Ալեքսանդր Կայդանովսկի և Նինա Զորսկայա
ԵրաժշտությունՅուրի Սաուլսկի
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվական1985

Երկու տոմս դեպի Հնդկաստան, (անգլ.՝ Два билета в Индию), 1985 թվականին Ռոման Կաչանովի կողմից նկարահանված մուլտֆիլմ, որը ստեղծվել է Կիր Բուլիչովի նույնանուն պատմության հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեդա մոլորակի գիտնականները թռչում են Հնդկաստան՝ պաշտպանելու գալակտիկայի կենդանիներին։ Երկրի մոտ ուղեծրի վերջին շրջապտույտի ժամանակ տիեզերանավում գտնվող ճանճի պատճառով պրոֆեսոր Տրանկվերին կատապուլտի է ենթարկվում և հայտնվում Մոսկվայի պիոներական ճամբարում։ Նա միայնակ չի կարող հասնել Հնդկաստան, քանի որ նա սովորական վագրից տարբերվում է միայն նրանով, որ կարողանում է խոսել։ Այդ պիոներական ճամբարի երկու պիոներներ՝ Յոլիա Գրիբկովան և Դիմա Սեմյոնովը որոշում են օգնել պրոֆեսորին։ Բա՞յց ինչպես նրան այդ տեսքով հասցնել Հնդկաստան։ Օգնության համար նրանք դիմում են Յոլիայի տատիկին՝ Վերա Գրիբկովոյին, որն էլ իր հերթին զանգահարում է իր մանկության ընկեր Նիկոլայ Յասնովային, որը կրկեսում վարժեցնում է վայրի կրենդանիներ։ Կրկեսը պետք է գնար Հնդկաստան ներկայացման, այդ պատճառով էլ վարժեցնողը համաձայնվում է վեցնել իր հետ վագրին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոռեժիսոր՝ Ռոման Կաչանով
  • Սցենարի հեղինակ՝ Կիր Բուլիչով
  • Նկարիչներ՝ Ելենա Բոգոլյուբովա և Օլգա Բոգոլյուբովա
  • Օպերատոր՝ Քաբուլ Ռասուլով
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Սաուլսկի
  • Երգի հեղինակ՝ Կիր Բուլիչով
  • Ձայնայի օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Նկարիչ՝ մուլիպլիկատոր
  • Նկարիչներ՝
    • Վիկտորիա Մակինա
    • Ալեքսեյ Շելմանով
  • Մոնտաժող՝ Ելենա Բելյավսկայա
  • Դերեր՝
    • Յուրի Անդրեև – պիոներական ջոկատավար
    • Մարիա ՎինոգրադովաԴիմկա
    • Յուրի Վոլինցևկենդանիների մարզիչ
    • Օլգա Գրոմովա – Յուլկա
    • Նինա Զորսկայա – տատիկ
    • Ալեքսանդր Կայդանովսկի – Կոսսում
    • Ռոգվոլդ Սուխովերկո – Թրանկվերրի
    • Վլադիմիր Ֆերապոնտով – վարորդ
    • Վիկտոր Ֆիլիպպով – ոստիկան
  • Հեղինակները թվարկված են մուլտֆիլմերի և IMDb։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիր Բուլիչովի խոսքերով` մուլտֆիլմը քիչ ավելի հաջող էր, քան «Երրորդ մոլորակի գաղտնիքը», որի ռեժիսորը նույնպես Կաչանովն էր։ Գուցե «Երկու տոմս դեպի Հնդկաստան» մուլտֆիլմի նկարիչները չկարողացան ստեղծել «Երրորդ պլանի գաղտնիքը» մուլտֆիլմի նման այնպիսի պայծառ հերոսներ, ինչպիսիք են Ալիսը, նավապետ Զելյոնին, Թանձրամարմինը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Кир Булычев Как стать фантастом // Фантастика 2000: Сборник : Повести, рассказы, крит. ст. / Сост. Н. А. Науменко. — М.: АСТ, 2000. — С. 486

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кир Булычев Как стать фантастом // Фантастика 2000: Сборник : Повести, рассказы, крит. ст. / Сост. Н. А. Науменко. — М.: АСТ, 2000. — С. 486.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]