Սերգեյ Օբրազցով
Սերգեյ Օբրազցով ռուս.՝ Сергей Владимирович Образцов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22 (հուլիսի 5), 1901 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 8, 1992[3][4][5][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վխուտեմաս[2] |
Մասնագիտություն | դերասան, տիկնիկագործ, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ և հրապարակախոս |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Լենինյան մրցանակ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Ժպիտի շքանշան և Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ |
Sergey Obraztsov Վիքիպահեստում |
Սերգեյ Վլադիմիրովիչ Օբրազցով (հունիսի 22 (հուլիսի 5), 1901, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 8, 1992[3][4][5][…], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։ 1918-1926 թվականներին սովորել է Վխուտեմասի գեղանկարչության, ապա գրաֆիկայի ֆակուլտետում։ 1922-1930 թվականներին՝ ՄԳԱԹ-ի երաժշտական ստուդիայի (1926 թվականից՝ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն), 1930-1936 թվականներին՝ 2-րդ ՄԳԱԹ-ի դերասան։ Առաջին անգամ տիկնիկներով ելույթ է ունեցել 1920 թվականին։ 1930-ական թվականների կեսին արդեն էստրադայի ճանաչված արտիստ էր։ Հանդես է եկել «տիկնիկներով ռոմանսներ» պարոդիական ժանրով։ 1931 թվականին գլխավորել է Տիկնիկային պետական կենտրոնական թատրոնը, մշակել այդ թատրոնի տեսությունը և մեթոդիկան, ստեղծել խաղացանկը, դաստիարակել դերասանների և ռեժիսորների կադրեր։ Բեմադրություններից են
Երեխաների համար.
- Սպերանսկու «Կաշտանկա» (1935)
- Տարախովսկայայի «Ձկան հրամանով» (1936)
- Գեռնետի «Ալադինի լամպը» (1940)
- Մարշակի «Միստր Թվիստր» (1961),
Մեծերի համար.
- Սպերանսկու «Արքա-եղջերուն» (1943)
- Շտոկի «Արտասովոր համերգ» (1946)
- Շտոկի «Աստվածային կատակերգություն» (1961)։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականից աշխատում է նաև կինոյում (սցենարիստ և ռեժիսոր)։ 1976 թվականից՝ Տիկնիկավարների միջազգային միության և այդ կազմակերպության սովետական կենտրոնի (1958 թվականից) պրեզիդենտ։ 1935 թվականից (ընդհատումներով) զբաղվում է մանկավարժությամբ (պրոֆեսոր՝ 1973 թվականից)։ Հյուրախաղերով Երևանում հանդես է եկել 1978 թվականին։
Մրցանակներ, շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենինյան մրցանակ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակ (1946) և ՌԽՖՍՀ Ստանիսլավսկու անվան պետական (1967) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Образцов Сергей Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://wepa.unima.org/en/sergei-obraztsov/
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 509)։ ![]() |
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 8 մահեր
- 1992 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս թատերական գործիչներ
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոռեժիսորներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս հրապարակախոսներ
- Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ