Թանկարժեք մետաղադրամը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թանկարժեք մետաղադրամը
Dorogaja kopejka.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերգիծանք և Քարոզչություն
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՍցենարիստԵվգենի Ագրանովիչ
ՀնչյունավորումԷրաստ Գարին, Սերգեյ Մարտինսոն, Serafim Anikeyev?, Գեորգի Վիցին և Յուրի Խրժանովսկի
Բեմադրող նկարիչՎիտոլդ Յանովիչ
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1961

Թանկարժեք մետաղադրամը (ռուս.՝ Дорогая копейка), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նվիրվել է 1961 թվականի հունվարի 1-ին տեղի ունեցած խորհրդային դրամական բարեփոխումներին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ոք չէր փնտրում կորցրած մետաղադրամը: Նա ինքն է ստիպված լինում վազել իր տիրուհու մոտ և խնդրել իրեն հետ վերցնել, սակայն նրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Դրանով հնարավոր չէր անգամ ավտոմատից առանց մրգահյութի գազավորված ըմպելիք ստանալ: Հեռախոսով զանգել նույնպես չէր ստացվում: Միայն խնայատուփն է ուրախանում և կանչում է մետաղադրամին իր մոտ, բայց վերջինս չէր ուզում մնալ այնտեղ և իր ընկերներին էլ պատրաստում է փախուստի: Ազատության մեջ, ժամանակակից մետաղադրամների թանգարանում, մետաղադրամը ծանոթացում է տարբեր երկրների մետաղադրամների հետ, իսկ կեսգիշերին ցուցանմուշները կենդանանում են և համերգ են կազմակերպում երգերով ու պարերով:

Կոնֆերանսիե պեննին ներկայացնում է հյուրերին: Ռևանշիստ պֆենիգը նաև փորձում է հանդես գալ ռազմատենչ համարով, բայց նա զայրույթից պայթում է: Մետաղադրամը որոշում է մրցել ցենտի հետ, սակայն քաշային կարգը նույնը չէր, և մի փոքր պակասում էր ծանր քաշային կարգի համար:

Նոր թղթադրամի թողարկման մասին ռադիոյի հայտարարությունից հետո ամեն ինչ փոխվում է. մետաղադրամները ետ են գալիս Գոզնակ` վերափոխման համար: Վերադառնալով` ծանրացած ու ամրացած մետաղադրամները սկսում են կառուցել էլեկտրակայաններ, դպրոցներ, հիվանդանոցներ ու մանկապարտեզներ: Նրանք հրթիռներ են պատրաստում, որոնցից մեկով թռչում է մեր հերոսուհին` պնդելով, որ շուտով հնարավոր կլինի Լուսնի վրա ինչ-որ մի տեղ մի մետաղադրամով լուցկի գնել:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Եվգենի Ագրանովիչ
Բեմադրող նկարիչ Վիտոլդ Բորդիլովսկի
Կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկի
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Խմբագիր Արկադի Սնեսարև
Ռեժիսորի օգնականներ Լիդիա Կովալևսկայա, Յուրի Պրիտկով, Լ. Կուկինա
Նկարչի օգնական Օ. Մենչուկովա, Վ. Տարասով
Օպերատորի օգնական Ն. Նայաշկովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ելենա Խլուդովա, Տատյանա Տարանովիչ, Ռենատա Միրենկովա, Ֆաինա Եպիֆանովա, Մարինա Ոսկանյանց, Վլադիլիր Կրումին, Վլադիմիր Բալաշով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Բորիս Բուտակով, Կոնստանտին Չիկին, Վլադիմիր Զարուբին, Վադիմ Դոլգիխ, Ալեքսանդր Դավիդով
Նկարիչ-դեկորատորներ Վերա Վալերիանովա, Գելի Արկադև, Դմիտրի Անպիլով, Կոնստանտին Մալիշև, Պյոտոր Կորոբաև
Մուլտֆիլմի տնօրեն Գ. Կրուգլիկով
Բեմադրող ռեժիսոր Իվան Ակսենչուկ

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մետաղադրամ` Վալենտինա Տումանովա
  • Պեննի` Էրաստ Գարին
  • Ցենտ` Սերգեյ Մարտինսոն
  • Պֆենիգ` Սերաֆիամ Անիկեև
  • Պահակ` Գեորգի Վիցին
  • Խնայատուփ` Յուրի Խրժանովսկի

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին մուլտֆիլմը տեսաերիզներով թողարկվել է Studio PRO Video ստուդիայի մուլտֆիլերի հավաքածուներում:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ակսենչուկը նաև մեծ սիրով նկարահանում էր ֆիլմ պլակատներ, որոնք տարբեր էին` քարոզչական, սատիրական, բանաստեղծական: Արձագանքել է 1961 թվականի դրամական բարեփոխումներին` «Թանկարժեք մետաղադրամը» մուլտֆիլմով, Գագարինի և Տիտովի թռիչքին` «Փառք ձեզ, երկնային եղբայրներ» մուլտֆիլմով:
- Գեորգի Բորոդին, «Իվան Ակսենչուկի 90-ամյակի առթիվ»[1]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]