Ինչպես աղվեսը հասավ նապաստակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ինչպես աղվեսը հասավ նապաստակին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ և Հումոր
ՌեժիսորԱնատոլի Սոլին
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ՀնչյունավորումՕլգա Արոսևա և Գեորգի Վիցին
Բեմադրող նկարիչInna Pshenichnaya?
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1979

«Ինչպես աղվեսը հասավ նապաստակին» (ռուս.՝ Как лиса зайца догоняла), խորհրդային մուլտֆիլմ, որն ստեղծվել է 1979 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Անատոլի Սոլինի կողմից[1]։ Մուլտֆիլմի էպիզոդներից մեկում օգտագործվել է համընդանուր մուլտիպլիկացիայի սկզբունքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ մուլտֆիլմի ընթացքում ցուցադրվում է, թե ինչպես է աղվեսը հետապնդում նապաստակին։ Իրադրության ամբողջ հումորայնությունն այն է, որ այդ ընթացքում հերոսներն առանց պարտադրանքի և նույնիսկ մտերմաբար ու խաղաղ զրուցում են կենցաղային ու փիլիսոփայական տարբեր թեմաների շուրջ։

Ի վերջո աղվեսը հոգնում է և սկսում նապաստակին բողոքել իր սոված կյանքից։ Խելամիտ ու չվհատվող նապաստակը խղճում է աղվեսին և սկսում է նրան համոզել, որ կյանքն այնքան էլ վատ չէ, պարզապես պետք է լինել ինքնավստահ և միշտ ասել. «Ես կկարողանամ, ես կկարողանամ»։ Աղվեսն ընդունում է խորհուրդը, իրեն համոզում հավատալ սեփական ուժերին, ապա բռնում է նապաստակին և ուտում նրան։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Գրիգորի Օստեր
  • Ռեժիսոր՝ Անատոլի Սոլին
  • Բեմադրող նկարիչ՝ Իննա Պշենիչնայա
  • Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալլոշ
  • Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Ս. Աբելդյաև
  • Դերերը հնչյունավորել են՝ Օլգա Արոսևա – Աղվես, Գեորգի ՎիցինՆապաստակ
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վիոլետա Կոլեսնիկովա, Ա. Պանով, Վլադիմիր Վիշեգորոդցև, Վ. Արսենև, Գ. Զեբրովա, Վ. Շևչենկո
  • Ռեժիսորի օգնական՝ Զ. Պլեխանովա
  • Բեմադրող նկարչի օգնական՝ Տ. Սոկոլսկայա
  • Օպերատորի օգնական՝ Ե. Կունակովա
  • Նկարիչներ՝ Վ. Խարիտոնովա, Գ. Մորոզով
  • Մոնտաժող՝ Օ. Վասիլենկո
  • Խմբագիր՝ Ա. Սնեսարև
  • Տնօրեն՝ Ն. Լիպնիցկայա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 – Մոսկվայի 2-րդ համամիութենական երիտասարդական կինոփառատոնի մրցանակ:

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Крупный план» ընկերության կողմից: Ձայնագրության ընթացքում օգտագործվել է պատկերի ու ձայնի վերականգնում, ձայնը՝ Dolby Digital 5.1 Stereo, Dolby Digital 1.0 Mono, պատկերը՝ Standart 4:3 (1,33:1), գույնը՝ PAL:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]