38 թութակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
38 թութակներ
38 попугаев.jpg
Տեսականիմացիոն սերիալ և տիկնիկային մուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Ուֆիմցև
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ՀնչյունավորումՆադեժդա Ռումյանցևա, Q4308761?, Միխայիլ Կոզակով, Վասիլի Լիվանով, Վսևոլոդ Լարիոնով և Բորիս Վլադիմիրով
ՊրոդյուսերՍոյուզմուլտֆիլմ
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման և Անատոլի Կուրիցին
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի, Գենադի Գլադկով և Ալեքսեյ Շելիգին
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

38 թութակներ (ռուս.՝ 38 попугаев), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ցիկլ նախատեսված երեխաների համար։ Այն իրենից ներկայացնում է 10 կարճ մուտլֆիլմեր 4 կենդանիների՝ շատախոս կապիկի՝ Մարտիշկա, ամաչկոտ փղիկի՝ Սլանյոնոկ, էքսցենտրիկ թութակի՝ Պապուգայ և մտածկոտ օձի՝ Ուդավ, զարճալի փոխհարաբերություների մասին։

Սերիալը ստեղծվել է ռեժիսոր՝ Իվան Ուֆիմցեևի և նկարիչ՝ Լեոնիդ Շվարցմանի կողմից, հայտնի մանկական գրող՝ Գրիգորի Օստերի սցենարի հիման վրա։ Ավանումն առաջացել է առաջին սերիայից, որտեղ վիշապօձի երկարությունը չափում են փղերով, կապիկներով և թութակներով։ Սերիաներից մեծամասնության մեջ հերոսները լուծում են որևէ զվարճալի պարադոքս, կապված հասկացությունների տարբեր նշանակությունների կամ բառախաղի հետ, օրինակ նրանք փորձում են «բարևը փոխանցել» ֆիզիկապես։

Դերերը կարդացել են՝ Նադեժդա Ռումյանցևան (Կապիկ), Միխայիլ Կոզակովը (Փղիկ), Վասիլի Լիվանովը (Վիշապօձ), Վսևոլոդ Լարիոնովը (Թութակ) և Բորիս Վլադիմիրովը (տատիկ Վիշապօձ)։

Մուլտֆիլմ հնչում են Վլադիմիր Շաինսկու, Գեննադի Գլադկովի և Ալեքսեյ Շալիգինի երգերը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մուլտֆիլմի ռեժիսոր՝ Իվան Ուֆիմցևի հիշողությունների, մուտլֆիլմի ստեղծման պատմությունը հետևյալն է

Մի անգամ Գրիգոր Օստերը, այժմ դասական, իսկ այն ժաանակ ուղղակի Գրիշկան, իր հետ «Սոյուզմուլտֆիլմ»-ի ստուդիա էր բերել «38 թութակներ» հեքիաթը։ Իսկ այնտեղ չգիտս ինչու բոլորը դրան արհամարհանքով վերաբերվեցին։ Այն հանձնեցին ինձ։ Կարդացի մի արտահայտություն՝ «Իսկ դու ու՞ր ես սողում, - հարցրեց Մարտիշկան։ Այստեղ։ Այստեղ եմ սողում,- քրթմնջաց Ուդավը…»։ Թվում է թե տարօրինակ ոչինչ չկա, բայց այն ինձ շատ դուր եկավ։ Ուղղակի ապշահարվեցի, և ստեղծեցի ֆիլմը։
Ինչ ասեմ, թիմի հարցում բախտս բերեց։ Հիանալի դերասններ՝ Միխայիլ Կազակով, Վասիլի Լիվաբով, Վսեվոլոդ Լարիոնով, Նադեդա Ռումյանցովա։ Մուլիպլիկատորը Յուրի Նորշտեյնն էր։ Լավագույն օպերատոր՝ Ալեքսանդր Ժուկովսկին, նա Յուրիի հետ միասին նկարահանել է «Ոզնին մշուշում» և «Շինել»-ը։ Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Շինսկի։ Նկարիչ բեմադրող՝ Լեոնիդ Շվարցման [1]։

«Մեծ փակումը» սերիայում Նադեժդա Ռումյանցովայի փոխարեն, ով ձայնագրման ժամանակ ապրում էր արտասահմանում, Մարտիշկային հչյունավորել է Ռաիսա Մուշամեդշնան։ Մուլտֆիլմի ստեղծմանը մասնակցել է Նկարիչ մուլտիպլիկատոր Իրինա Սաբիլովա Կասսիլը։ Համաձայն մուլտֆիլմի նկարիչ բեմադրող Լեոնիդ Շվարցմանի հիշողությունների, մուլտֆիլում թութակի կերպարի նախատիպ է հանդիսացել Վլադիմիր Լենինը[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և մրցանակներ փառատոնների ժամանակ[3]

  • «38 թութակներ» ՇՄՖ 1-ին մրցանակ «Բյուրեղապակյա գավաթ», Զագրեբ (1975)
  • «Ուդավ տատիկը» ՇՄՖ 1-ին մրցանակ, Պորտւոգալիա (1977)
  • «Իսկ եթե հանկարծակի ստացվի» ՇՖՄ 12-րդ դիպլոմ և 2-րդ մրցանակ Աշխաբադ (1979)[4]

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիա Տարեթիվ Նկարագիր
38 թւոթակներ 1976 Կենդանիները չափում են վիշապօձի երկարությունը
Ուդավ տատիկը 1977 Տատիկը հյուր է եկել Ուդավին
Ինչպես բուժել Ուդավին 1977 Ուդավը հիվանդացել է։Բոլորը ուզում են նրան բուժել։Բայց նրանք նրան ճիշտ չեն հասկացել…
Ուր է գնում Սլանյոնոկը 1977 Սլանյոնոկը գնում է «օրինակ»
Ողջույն Մարտիշկային 1978 Ուդավի տրամադրությունը հիանալի է։Նա ուզում է դրանով կիսվե Մարտիշկայի հետ…
Իսկ եթե հանկարծ ստացվի! 1978 Ինչպես էին կենդանիները սովորեցնում թութակին թռնել
Լիցք պոչի համար 1979 Մարտիշկան որոշում է դառնալ ուժեղ, որպեսիզի քզի կոկոսը
Վաղը կլինի վաղը 1979 Բոլորը փորցում են պարզել ինչ է այսօր և ինչ է վաղը
Մեծ փակումը 1985 Կենդանիները փորձում են փակել «Եթե ինչ-որ բան նետեք վերև, այն կնկնի ներքև, հենց ձեզ վրա» օրենքը
Չտեսնված պիտույքներ 1991 Կենդանիները սկսում են «գործել»՝ գումարել, հանել, բազմապատկել, բաժանել

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածք
«1976 թվականից Ուֆիմցևը աշխատել է «38 թուոակներ» սերիյի ստեղծման վրա։ Վրջին 15 տարիների ընթացքում նա ընդմիջումներով նկարահանել է 10 ֆիլմ։ Նկարիչ Լեոնիդ Շվարցմանը ստեղծել է հմայիչ կերպարներ, որոնք անիմատորների և դերասանների փայլուն աշխատանքի շնորհիվ ստացել են վառ բնավորություններ և բավականին բանակն են խաղացել Գրիգորի Օստյորի հորինած զավեշտալի, երբեմն նույնիսկ անհեթեթ տեսարաններում։ Սերիալի հերոսների մեջ փոքրիկ հեռուստադիտողները երբեմն ճանաչում են իրենց և զվարճանալով վերջիններիս միամտության վրա, բացահայտում են շրջակա աշխարհը։ Որոշ սյուժեների համար ռեժիսորը առաջին մրցանակ է ստացել Էշպինելի (Պորտուգալիա) և Զագրեբի փառոտոններում և դիպլոմներ՝ Ռիգայում և Աշխաբադում։ Առաջին սերիաների անիմատորներից մեկը եղել է Յուրի Նորշտեյնը։»
(Սերգեյ Կապկով[5])

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Остер Григорий Все сказки-мультфильмы про слонёнка, мартышку, удава и попугая. — М.: АСТ, 2008. — 136 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-040860-3
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 С. 660—661.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Елена Константинова. Судьбу «38 попугаев» решили мартышка и удав. // Film.Ru, 20 апреля 2000.
  2. Леонид Шварцман: «Прототип попугая из „38 попугаев“ — Ленин». // «Известия», 1 сентября 2015.
  3. Уфимцев Иван Васильевич. Биография. Призы
  4. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83.
  5. Сергей Капков. Иван Уфимцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2