«Դե, սպասի՛ր» (թողարկում 1), «Դե, սպասիր» շարքի առաջին մուլտֆիլմը։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից[1]։ Պրեմիերան կայացել է 1969 թվականի հունվարի 1-ին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում քաղաքում և լողափում։
Գայլը խուլիգանություն է անում փողոցում և հանկարծ նկատում է նապաստակին, որը պատշգամբում ծաղիկներն էր ջրում։ Գայլը նապաստակին պատկերացնում է տապակած և ցանկություն է առաջանում ուտել նրան։ Նայելով շուրջբոլորը՝ գայլը նկատում է պարան, որի վրա կախված էր սպիտակեղեն։ Պարանն ամրացնելով ալեհավաքից՝ գայլը բարձրանում է վեր։ Նապաստակը, չհասկանալով, թե որտեղից է պատշգամբի մոտ հայտնվել պարանը, կտրում է այն, և գայլն ընկնում է ուղիղ ոստիկան արջի մոտոցիկլետի մոտ՝ ասելով՝ «Դե, սպասի՛ր»։
Լողափին գայլը փորձում է բռնել նապաստակին, բայց հայտնվում է տարբեր ծաղրելի իրավիճակներում․ հազիվ է փրկվում խեղդվելուց, նրա կատերը սլաում է խճուղով, հետո ընկնում է ոզնիների ընտանիքի վրա, իսկ նապաստակն այդ ընթացքում պառկած է արևի տակ։ Ի վերջո, նապաստակին բռնելու հերթական անհաջող փորձի ժամանակ գայլը կապվում է ջրային դահուկները քաշելու համար նախատեսված պարանով և ստիպված է լինում ջրի վրայով վազել կատերի հետևից՝ նորից գոռալով՝ «Դե, սպասի՛ր»։