Գլխավոր Աստղայինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխավոր Աստղայինը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՌոման Դավիդով
ՍցենարիստՀենրիխ Սապգիր և Գենադի Ցիֆերով
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Վինոկուրով
ԵրաժշտությունԷդիսոն Դենիսով
ՕպերատորԵկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1170 վայրկյան
Թվական1966

Գլխավոր Աստղայինը (ռուս.՝ Главный Звёздный), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում 1966 թվականին։ Մուլտֆիլմի ռեժիսորն է Ռոման Դավիդովը։ Մուլտֆիլմը պատմում է աստղագիտության և մարդկանց` դեպի աստղերը ունեցած ձգտման մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան իրեն համարձակ ճանապարհորդ երևակայելով` հետաքրքրվում է ավագ եղբորից, թե ով է «Ամենագլխավոր Աստղային մարդը»։ Եղբայրն առաջարկում է հեծանիվի «կախարդական» անիվի օգնությամբ ճանապարհորդել դարաշրջաններով և ինքնուրույն գտնել հարցի պատասխանը։ Այցելելով տարբեր ժամանակներ` սկսած դեպի ոչ հեռավոր ապագա կատարած տիեզերական թռիչքից մինչև հին ժամանակների աստղագիտություն և հետևելով, թե ինչպես է կուտակվում աստղերի մասին գիտելիքը, եղբայրները որոշում են, որ բոլորն էլ «Գլխավոր» են։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ` Հենրիխ Սապգիր, Գենադի Ցիֆերով
  • Ռեժիսոր` Ռոման Դավիդով
  • Բեմադրող նկարիչ` Ալեքսանդր Վինոկուրով
  • Նկարիչ մուլտիկլիկատորներ` Վլադիմիր Արբեկով, Վիկտոր Արսենտև, Վիտալի Բոբրով, Բորիս Բուտակով, Օլեգ Սաֆրոնով, Սերգեյ Դյոժկին, Վլադիմիր Զարուբին, Պյոտր Կորոբաև[1], Իգոր Պոդգորսկի, Անատոլի Սոլին, Վիկտոր Շևկով
  • Կոմպոզիտոր` Էդիսոն Դենիսով
  • Օպերատոր` Եկատերինա Ռիզո
  • Հնչունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
  • Մոնտաժող` Լյուբով Գեորգիևա
  • Խմբագիր` Արկադի Սնեսարև
  • Դերերը հնչյունավորել են` Նիկոլայ Ալեքսանդրովիչը, Բորիս Բատաշևը[2], Ստեպան Բուբնովը, Գեորգի Գեորգիուն, Վլադիմիր Կյոնիգսոնը, Լև Լյուբեցկին, Ալեքսանդրա Նազարովան, Ռոստիսլավ Պլյատը, Վալենտինա Սպերանտովան, Օլեգ Տաբակովը
  • Մուլտֆիլմի տնօրեն` Ա. Զորինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լուսագրերում նշված է որպես Կարաբաև
  2. Լուսագրերում նշված է որպես Բ. Բատաշով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]