Եկատերինա Ռիզո
Եկատերինա Ռիզո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1912 |
Մահացել է | 1969 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ |
Եկատերինա Ռիզո (ռուս.՝ Ризо, Екатерина Васильевна, դեկտեմբերի 31, 1912 - 1969), «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի խորհրդային բեմադրող կինոօպերատոր։
Կենսագրություն[1]
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 31–ին (ուրիշ շատ այլ տվյալներով` 1913 թվականին), Չերնոյարսկ ստանիցայում։
1930 թվականին ընդունվել է «Մեժրաբպոմֆիլմ» կինոֆաբրիկայի մուլտիպլիկացիոն արհեստանոց, որտեղ աշխատում էր նրա հայրը։
1937 թվականից գրանցվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում` որպես գույների համադրող, 1938 թվականից տեղափոխվել է օպերատորական ցեխ։
1941 թվականին տարհանվել է Ուֆա, որտեղ Գիզմեստպրոմում աշխատել է որպես պաստառ փակցնող և պատճենահանող։
1942-1943 թվականներին աշխատել է որպես հրշեջ Մոսկվայի մանրաերկի թատրոնում։
1943-1969 թվականներին նորից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» օպերատորական ցեխում, սկզբում` որպես օպերատորի օգնական, 1950 թվականից` որպես օպերատոր։ Աշխատել է ռեժիսորներ Օլգա Խոդատաևայի, Պ․ Նոսովի, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի, Վ․ Բորդզիլովսկու, Յու․ Պրիտկովի, Գ․ Կոզլովի և այլ ուրիշների հետ։
«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում կարիերայից հետո նրա հետագա ճակատագիրը հայտնի չէ։ Կյանքից հեռացել է անհայտության մեջ։
Ֆիլմոգարֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1952 թվական՝ Զայ և Չիկ (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Իվանով, Իվան Ակսենչուկ)
- 1953 թվական՝ Կախարդական խանութը (ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկով)
- 1953 թվական՝ Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան (ռեժիսոր՝ Օլգա Խոդատաևա)
- 1954 թվական՝ Խորամանկության երեք պարկ (ռեժիսոր՝ Օլգա Խոդատաևա)
- 1955 թվական՝ Կռվարար արջուկը (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1955 թվական՝ Կախարդված տղան (ռեժիսոր՝ Վլադիմիր Պոլկովնիկով)
- 1956 թվական` Մուրզիլկայի արկածները (ռեժիսոր՝ Բորիս Ստեպանցև)
- 1956 թվական` Շնագայլն ու ուղտը (ռեժիսոր՝ Վլադիմիր Պոլկովնիկով)
- 1956 թվական՝ Կարկանդակիկ (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1958 թվական՝ Աղվեսն ու գայլը (մուլտֆիլմ) (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1958 թվական՝ Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին (ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա)
- 1959 թվական՝ Ամանորյա ճանապարհորդություն (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1959 թվական՝ Սաթե ամրոցը (ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա)
- 1960 թվական՝ Վինտիկը և Շունտիկը, ուրախ վարպետները (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1960 թվական՝ Մուրզիլկան և հսկան (Ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1960 թվական՝ Լուսատտիկ մանկական հումորային կինոամսագիր №1 (ռեժիսոր՝ Դմիտրի Բաբիչենկո)
- 1960 թվական՝ Գնում էր հավիկը ճուտիկների հետ (ռեժիսոր՝ Դմիտրի Բաբիչենկո)
- 1960 թվական՝ Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս № 3 (չի պահպանվել, ռեժիսոր՝ Դմիտրի Բաբիչենկո)
- 1961 թվական՝ Վիշապը (ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա)
- 1961 թվական՝ Անգետիկը սովորում է (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1957 թվական՝ Գայլն ու յոթ ուլիկները (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1962 թվական՝ Թագուհի Ատամի խոզանակ (ռեժիսոր՝ Նիկոլայ Ֆյոդորով)
- 1962 թվական՝ Կախարդական այգին (ռեժիսոր՝ Ալեքսանդր Սնեժկո–Բլոցկայա)
- 1962 թվական՝ Նկարչի հետ պատահած դեպք (ռեժիսոր՝ Յուրի Պրիտիկով)
- 1963 թվական՝ Բարանկին, մարդ եղիր (մուլտֆիլմ) (ռեժիսոր՝ Ալեքսանդր Սնեժկո–Բլոցկայա)
- 1963 թվական՝ Ահա թե վագր (ռեժիսոր՝ Ալեքսանդր Տրուսով)
- 1963 թվական՝ Արևի դուստրը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Սնեժկո–Բլոցկայա)
- 1963 թվական՝ Հետախույզը (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1963 թվական՝ Մեծ «Ֆիտիլ» (ռեժիսոր՝ Մերի Անջապարիդզե)
- 1963 թվական՝ Միլիցիոներ (ռեժիսոր՝ Վիտոլդ Բորջիլովսկի)
- 1964 թվական՝ Լճակը (ռեժիսոր՝ Յուրի Պրիտկով)
- 1964 թվական՝ Լուսատտիկ. մուլտիպլիկացիոն ամսագիր` երեխաների համար №5 (ռեժիսոր՝ Յուրի Պրիտկով)
- 1964 թվական՝ Շնիկը (ռեժիսոր՝ Վիտոլդ Բորջիլովսկի)
- 1964 թվական՝ Նոր տուն (ռեժիսոր՝ Գրիգոր Կոզլով)
- 1964 թվական՝ Բռնվեցիր (ռեժիսոր՝ Գրիգոր Կոզլով)
- 1964 թվական՝ Չթե փողոցը (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1965 թվական՝ Գուանա–Բատոր (ռեժիսոր՝ Ռոման Դավիդով)
- 1965 թվական՝ Լուսատտիկը. մուլտիպլիկացիոն ամսագիր` ամենափորիքկների համար №6 (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1965 թվական՝ Ռիկի Տիկի Տավի (ռեժիսոր՝ Ալեքսանդ Սնեժկո-Բլոցկայա)
- 1966 թվական՝ Հերոսը (ռեժիսոր՝ Պյոտոր Նոսով)
- 1966 թվական՝ Գլխավոր Աստղայինը (ռեժիսոր՝ Ռոման Դավիդով)
- 1966 թվական՝ Ընկերը (ռեժիսոր՝ Պյոտոր Նոսով)
- 1966 թվական՝ Լուսատտիկ. ամսագիր երեխաների համար №7 (ռեժիսոր՝ Պյոտոր Նոսով)
- 1967 թվական՝ Հայելի (ռեժիսոր՝ Պյոտոր Նոսով)
- 1967 թվական՝ Զարթուցիչը (ռեժիսոր՝ Լև Միլչին)
- 1967 թվական՝ Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին (ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո–Բլոցկայա)
- 1968 թվական՝ Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար (ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո–Բլոցկայա)
- 1968 թվական՝ Ամենամեծ ընկերը (ռեժիսոր՝ Պյոտր Նոսով)
- 1968 թվական՝ Ապակե հարմոն (ռեժիսոր՝ Անդրեյ Խրժանովսկի)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Ризо Екатерина Васильевна». www.animator.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկատերինա Ռիզո մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Ekaterina Rizo (անգլ.) Internet Movie Database կայքում
|