Նկարչի հետ պատահած դեպք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Նկարչի հետ պատահած դեպք
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԳրիգորի Կոզլով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվական1962

«Նկարչի հետ պատահած դեպք» (ռուս.՝ «Случай с художником»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ մեծահասակների համար։ Ստեղծվել է 1962 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի քաղաքներից մեկում նկարիչը երկար օրեր նկարում էր նկարներ ու վաճառում դրանք փողոցում։ Մի անգամ անձրև է տեղում, նկարի ներկերը ծորում են։ Նկարների կողքով անցնող հարուստը կանգ է առնում ու գնում ծորած ներկերով նկարը։ Նկարիչն ստանում է գումարն ու սկսում նկարել աբստրակտ կտավներ։ Շուտով հարուստը կազմակերպում է նրա աշխատանքների ցուցահանդես, որտեղ նկարիը ցուցադրում է, թե ինչպես է նկարում ներկերը կտավի վրա լցնելով։ Քննադատները գովաբանում են նրան, հանրությունը ծափահարում է։ Հարուստը հանդիսավոր կերպով միացնում է նկարչի ու իր դստեր ձեռքերը։ Երբ հարսը հանում է հագուստն ու մաքրում դեմքի գրիմը, նկարիչը սարսափահար փախչում է և նետվում իր նկարի մեջ։ Այնտեղ նրան շրջապատում են իր նկարների հերոսները, որ աղավաղվել էին նրա երևակայության արդյունքում, և հարձակվում են նրա վրա։ Նկարիչը վախից փախչում է, ներս նետվում պատուհանից և ձգտում դեպի այն աղջիկը, որին նկարում էր նախկինում։ Իսկ փողոցում նրա մեթոդի նմանակողը ներկի շիշը նետում է նկարի վրա։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Յու. Ելիսեև
  • Ռեժիսոր և բեմադրող նկարիչ՝ Գրիգորի Կոզլով
  • Կոմպոզիտոր՝ Միխայիլ Մեերովիչ
  • Նկարիչներ՝ Գելի Արկադև, Վերա Վալերյանովա, Վլադիմիր Կապնինսկի
  • Ռեժիսորի օգնականներ՝ Վ. Շիլինա, Ելենա Բելյավսկայա
  • Օպերատոր՝ Եկատերինա Ռիզո
  • Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
  • Նկարիչներ՝ Վլադիմիր Արբեկով, Ֆաինա Եպիֆանովա, Վլադիմիր Կրումին, Իգոր Պոդգորսկի, Ելիզավետա Կոմովա, Վիկտոր Արսենտև, Վադիմ Դոլգիխ, Անատոլի Աբարենով, Իվան Դավիդով, Հովսեփ Կուրոյան, Բորիս Բուտակով, Անատոլի Սորին
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Ֆեոդոր Իվանով

Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն դիտարժան արտահայտիչ, կինեմատոգրաֆիայի տեսանկյունից լարված ու հետաքրքրաշարժ դարձնելը ստեղծագործական բարդ խնդիր է։ Այդ տեսակետից հետաքրքիր է «Նկարչի հետ պատահած դեպք» ֆիլմ-ծաղրանմանակումը (1962, ռեժիսոր՝ Գ. Կոզլով)։ Հաջողության ու փողի հետևից ընկնելով՝ նկարիչը դառնում է աբստրակցիոնիստ։
Հեղինակները կարողացել են գտնել կոմպոզիցիոն շրջադարձ, որն անմիջապես սյուժեին հաղորդում է որոշակի մուլտիպլիկացիոն բնույթ։ Նկարիչը մնում է մենակ, իր խղճի հետ դեմ դիմաց։ Նրան այցելում են տեսիքլներ, որ իջել են իր կտավներից։ Փախչելով նրանցից՝ նա «անցնում» է շրջանակի վրայով, և մենք ներկա ենք լինում ֆանտաստիկական արկածի. աբստրակցիոնիստ նկարիչն ստիպված է ճանապարհորդել իր սեփական այլանդակ մտահղացումների աշխարհում։ Թերևս դժվար է եղել նրա համար մտածել ավելի խիստ պատիժ։ Գաղափարն այնքան պարզ է արտահայտված դինամիկ լուծմամբ, որ ֆիլմը մեկնաբանող տեքստի կարիք բոլորովին չունի։

— Ս. Ասենին, «Էկրանի կախարդները», էջ 161-162[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Асенин С.В. «Волшебники экрана», издательство «Искусство», 1974, 288с. Тираж 10.000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]