Գրիգորի Կոզլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Կոզլով
Ծնվել էսեպտեմբերի 15, 1914(1914-09-15)
ԾննդավայրՄոգիլյով, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 27, 1987(1987-10-27) (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և բեմանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Գրիգորի Կոզլով (ռուս.՝ Григо́рий Митрофа́нович Козло́в, սեպտեմբերի 15, 1914(1914-09-15), Մոգիլյով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1987(1987-10-27), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ և նկարիչ-մուլտիպլիկատոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականի սեպտեմբերի 15-ին, Մոգիլև քաղաքում, 1920-ականների սկզբին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1935-1936 թվականներին սովորել է Մոսֆիլմին կից մուլտիպլիկացիայի կուրսում։ Այդ ժամանակվանից աշխատել է Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայում` որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, իսկ 1939 թվականից` որպես բեմադրող նկարիչ, ավելի հաճախ աշխատելով ռեժիսորներ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների և Դմիտրի Բաբիչենկոյի հետ։ 1960 թվականից սկսել է նկարահանել ֆիլմեր` հանդես գալով որպես ռեժիսոր։ 1941-1945 թվականներին մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ Պատերազմի ավարտը դիմավորել է Բեռլինի մերձակայքում։ 1966 թվականից հետո պաշտոնապես հեռացել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայից և աշխատել է որպես նկարիչ-գրաֆիկ գրական պարբերականներում և ամսագրերում, նկարել է դիաֆիլմեր։ 1980-ական թվականներին պայմանագրով աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող նկարիչ Ռոման Դավիթովի ֆիլմերում։ Եղել է կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում, թաղված է Վվեդենսկյան գերեզմանոցում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը Վերա Խրոմովան է (1918—1987 թվական), տնտեսագետ, դուստրը` Տատյանա Սաբուրովան (1946 թվական)` պատմաբան է, թոռնիկը` Նադեժդա Սաբուրովան է (1973—2001 թվական)` ևս պատմաբան է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մուկ (Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս) № 2» (1960 թվական)
  • «Մուկ (Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս) № 6» (1961 թվական)
  • «Նկարչի հետ պատահած դեպք» (1962 թվական)
  • «01 («Ֆիթիլ» № 20)» (1964 թվական)
  • «Նոր տունը» (1964 թվական)
  • «Բռնվեց» (1964 թվական)
  • «Երկու անգամ ավելի շատ («Ֆիթիլ» № 27)» (1964 թվական)
  • «Նկարը» (1965 թվական)

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Справочник Союза кинематографистов СССР (1981) составлено Г. Мирновым // М., БПСК, Московская типография № 6[1]:
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 332—333.
  • Евгений Штейнер. Г. М. Козлов. — В кн.: Сто памятных датю М.: Сов. Художник, 1989, стр. 232—235.
  • Малянтович К. Г. «Аниматоры Союзмультфильма», «Киноведческие записки» № 81. 12.03.2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]