Կախարդական գանձը (մուլտֆիլմ)
Կախարդական գանձը ռուս.՝ Волшебный клад | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Դմիտրի Բաբիչենկո |
Սցենարիստ | Դմիտրի Բաբիչենկո և Pavel Malyarevsky? |
Հնչյունավորում | Վլադիմիր Գրիբկով, Վլադիմիր Բալաշով, Էրաստ Գարին և Ալեքսանդրա Պանովա |
Բեմադրող նկարիչ | Գրիգորի Կոզլով |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1950 |
Կախարդական գանձը (ռուս.՝ Волшебный клад), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծվել է 1950 թվականին, ռեժիսոր-մուլտիպտիկատոր Դմիտրի Բաբիչենկոյի կողմից, Պավել Մալյարևսկու բուրյաթ-մոնղոլական հեքիաթի մոտիվներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Պավել Մալյարևսկու բուրյաթ-մոնղոլական հեքիատի մոլտիվներով։
Հին ժամանակներում հարուստ Գալսանի ոչխարների հոտը հսկում էր հովիվ Բաիրը։ Մի անգամ նա տեսնում է, թե ինչպես անգղը հարձակվում կախարդական թռչնի վրա և փրկում է վերջինիս` խփելով գիշատիչին նետով։ Նրա ծառայությունն ավարտվում է, և նա ցանկանում է հեռանալ` ստանալով իր 16 մետաղադրամը, սակայն Գալսանը, պարզվում է, որ ոչ միայն ժլատ հարուստ է, այլ նաև` խաբեբա և հովվից գումար է պահանջում կաղ շան, կոտրված մտրակի և այլնի համար այնքան, որ հովիվը չի դիմանում և չարագործին խփում է սնդուկով։ Ծառաները նրան կապում են և նետում քարանձավի մեջ։ Եվ այդ ժամանակ էլ նրա մոտ է թռչում կախարդական թռչունը և պատմում կախարդական գանձարանի մասին, որը կարող է երջանկություն բերել բոլոր աղքատներին։
Հաղթելով գանձը պահպանող մեծ օձին` Բաիրը հայտնաբերում է, որ գանձն ուղղակի փոքր սնոդւկ էր, որի մեջ նա գցում է իր հին գլխարկը, իսկ սնդուկը վերադարփնում է նրան երկու նորը։ Ծիծաղելով, Բաիրը հասկանում է, որ սնդուկը կրկնապատւմ է այն ամենը, ինչ նրա մեջ դնեն, և դրա մեջ է դնում իր խալաթը` ստանալով սնդուկից երկու նորը։ Թռչունը զգուշացրել էր Բաիրին, որ եթե սնդուկը ընկնի հարուստների ձեռքը, այն դժբախտություն կբերի բոլոր աղքատներին։
Վերադառնալով` Բաիրը հանդիպում է ծեր պապիկի, որը գնում էր Գալսանի մոտ` նրան տալու իր վերջին այծը` ավելի շուտ վերցրած երկու մետաղադրամի դիմաց։ Բաիրն օգնում է պապիկին և սնդուկի միջոցով մեկ այծը երկուսն է դարձնում, ինչից հետո ծերուկին է տալիս գլխարկը և խալաթը և խնդրում է նրան բոլոր աղքատներին ասել, որ գան իր յուրդը։ Իր յուրդում Բաիրը սնդուկի օգնությամբ աղքատների հին իրերը նորն է դարձնում և կրկնապատկում ձիերի թիվը։ Նոր զգեստով, նոր զենքով և երիտասարդ ձիերով աղքատներն սկսում են զվարճանալ և շնորհակալություն հայտնել Բաիրին։
Այդ ժամանակ Գալսանի կինը բողոքում է ամուսնուն, որ աղքատները նախկինում լաց էին լինում կարիքից և սովից, իսկ հիմա պարում և ուրախանում են, և դրանում մեղավոր է Բաիրը։ Բղավելով կնոջ վրա` Գալսանը որոշում է ինքնուրույն հասկանալ աղքատների ուրախության պատճառը։ Ծերունու կերպար ընդունելով` նա գնում է տափաստան, որտեղ որս էր անում Բաիրը, և սկսում է բղավել։ Չճանաչելով հարուստին` Բաիրը հարցնում է «ծերունուն», թե ինչ է պատահել։ «Ծերուկն» ասում է, որ չի կարողացել վերադարձնել Գալսանին հինգ մետաղադրամ պարտքը, ինչի պատճառով նրան իբր թե դաժանոերն ծեծել են և գցել գայլերի մոտ` որպես կեր։ Բաիրը «ծերուկին» տանում է իր յուրդը։ Տեսնելով սնդուկը` Գալսանը հանում է իր դիմակավորումը և ազդանշան է տալիս տիրոջ հետևից գաղտնի գնացող իր պահակախմբին, որ հարձակվեն Բաիրի վրա։
Որպեսզի «օրենքով» ստանա սնդուկը, Գալսանը կաշառում է դատավորին։ Մի պարկ մետաղադրամն ընդունելով որպես «ապացույց»` դատավորը հրամայում է իր ծառաներին բերել Ուխտիր-Արբայի կախարդական փուչիկները։ Դատի ժամանակ դատավորը խնդրում է փուչիկներին դառնալ գոմեշի չափ այն դեպքում, եթե Բաիրը սուտ խոսի։ Փուչիկները մեծանում են (դատավորի ծառաները թաքնվել էին սեղանի տակ և ազդանշանի ժամանակ փչում էին փուչիկները), և դատավորը հայտարարում է, որ սնդուկը պետք է լինի Գալսանինը, իսկ Բաիրին «ստելու» համար կապում են և գցում տափաստան։
Հաջորդ երեք օրերի և գիշերի ընթացքում Գալսանը սնդուկի միջոցով կրկնապատկում էր իր հարստությունը։ Հարուստի կինը, մտնելով յուրդի մեջ, հասկանում է, թե ամուսինը իրեն ինչու չէր ներս թողնում։ Բարկանալով, Գալսանն անզգուշորեն նետում է կնոջը սնդուկի մեջ, որտեղից երկու կին է դուրս գալիս։ Վախենալով` հարուստն ինքն է ընկնում սնդուկի մեջ, և հայտնվում է երկու Գալսան։ Գաղտնագողի յուրդ է գալիս նաև դատավորը, ցանկանալով իմանալ, թե ինչի համար է Գալսանին պետք սնդուկը (հետո նա ինքն էլ է հայտնվում սնդուկի մեջ)։
Տափաստանում, գայլերի շրջապատում, Բաիրը կարողանում է ազատվել կապանքներից և ֆլեյտայի նվագով կարողանում է կանչել կախարդական թռչունին։ Քշելով գայլերին` թռչունը պատմում է, որ մինչև արևի մայր մտնելը պետք է սնդուկի մոտ ասել «Աշար-Կարի» կախարդական բառերը, և սնդուկը կանհետանա։ Ձիու վրա նստած Բաիրը կանչում է բոլոր աղքատներին, և շուտով նրանք գալիս են Գալսանի յուրդի մոտ։ Մտնելով յուրդ` աղքատները տեսնում են հարուստի, նրա կնոջ և դատավորի նմանակներին։ Բաիրը երեք անգամ արտասանում է` «Աշար-Կարի»։ Առաջին անգամից հետո նմանակները ձուլվում են, երկրորդ անգամ մտնում են սնդուկի մեջ, իսկ երրորդ բացականչությունից հետո սնդուկն ընդնում է խորը անդունդի մեջ։
Վերջում Բաիրն ուրախությամբ արտաբերում է. «Այլևս չկան չար Գալսաններ, չկան դաժան դատավորներ»։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ-ռեժիսոր | Դմիտրի Բաբիչենկո |
Բեմադրող նկարիչ | Գրիգորի Կոզլով |
Կոմպոզիտոր | Կարեն Խաչատրյան |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Դմիտրի Բելով, Ռոման Դավիդով, Ալեքսանդր Բեյլակով, Ռենատա Միրենկովա, Լիդիա Ռեզցովա, Ռոման Կաչանով, Ֆեոդոր Խիտրուկ, Վադիմ Դոլգիխ, Լև Պոպով, Իոսիֆ Ստարյուկ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Ֆոնի նկարիչներ | Վերա Վալերիանովա, Ելենա Տաննենբերգ, Վ. Զավիլոպուլո, Իրինա Տրոյանովա, Կոնստանտին Մալիշև |
Դերերում | Վլադիմիր Գրիբկով` առևտրական Գալսան, Վլադիմիր Բալաշով` հովիվ Բաիր, Էռաստ Գարին` դատավոր, Ալեքսանդրա Պանովա` Գալսանի կինը, Նատալյա Գիցերոտ` կախարդական թռչուն |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Ռեժիսորի օգնական | Ե. Շիլովա |
Մոնտաժող | Լիդյա Կյակշտ |
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Վերահնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականի հնչյունավորում. Ալեքսանդր Կոտով, Ժաննա Բալաշովա, Վիտալի ՕվանեսովՎլադիմիր Կոնկին, Իրինա Մալիկովա, Յուլիեն Բալմուսով
- 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել և վերահնչյունավորվել է «Ստուդիա ԱՍ» և «Մանկական սեանս 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում լիովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորման դերասանների մասին տեղեկությունները։ Վերահնչյունավորումը ծայրահեղ բացասական արձագանք է ստացել ինչպես հեռուստադիտողների մեծամասնության[1][2], այնպես էլ` մասնագիտական համայնքի կողմից[3][4]։ Վերականգնման որակը ևս երբեմն քննադատության է արժանացել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կախարդական գանձը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Կախարդական գանձը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կախարդական գանձը» ՅուԹյուբում
- «Կախարդական գանձը» Myltik.ru կայքում
|