Կարեն Խաչատրյան (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Խաչատրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 19, 1920(1920-09-19)[1][2][3]
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2][3]
Երկիր Հայաստան,  Ռուսաստան[4] և  ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 19, 2011(2011-07-19)[5][1] (90 տարեկան) կամ հունիսի 19, 2011(2011-06-19)[6] (90 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1950)[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և ԽՍՀՄ ՆԳԺԿ երգի ու պարի համույթ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Պատվո շքանշան, Բարեկամության շքանշան,
, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ, ՌԴ նախագահի պատվոգիր և ԽՍՀՄ պետական մրցանակ

Կարեն Սուրենի Խաչատրյան (սեպտեմբերի 19, 1920(1920-09-19)[1][2][3], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2][3] - հուլիսի 19, 2011(2011-07-19)[5][1] կամ հունիսի 19, 2011(2011-06-19)[6], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի կոմպոզիտոր, թատերական գործիչ, ռեժիսոր, Մոսկվայում հայկական դրամատիկական ստուդիայի հիմնադիր Սուրեն Խաչատրյանի և Սառա Դունաևա-Խաչատրյանի ընտանիքում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Խաչատրյանը ծնվել է 1920 թ-ին։ Արամ Խաչատրյանի եղբորորդին է։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952 թվականին՝ ասպիրանտուրան։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ստեղծագործություններն են ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատները, երեք գործողությունով Չիպոլինո բալետը (1974)։ Գրել է բալետ («Չիպոլինո», 1972 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմադրվել է 1959 թ.), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971 թ.) և այլն։ Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան պետությունների՝ Զանզիբարի (1964 թ-ից Տանզանիայի կազմում կիսանկախ հանրապետություն[8]) և Սոմալիի հիմները[9]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թ-ին «Չիպոլինո» բալետի բեմադրման համար արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի,
  • 1981 թ-ին արժանացել է ՌՍՖՍՀ-ի ժողովրդական արտիստ կոչմանը,
  • 1995 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Բարեկամության շքանշանով,
  • 1999 թ-ին արժանացել է Մոսկվայի քաղաքապետի մրցանակին,
  • 2000 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Պատվո շքանշանով,
  • 2007 թ-ին պարգևատրվել է Ռուսաստանի դաշնության Հայրենիքի համար մատուցած ծառայության IV աստիճանի շքանշանով,
  • 2011 թ-ի մարտի 6-ին ստացել է Ռուսաստանի դաշնության նախագահի պատվոգիր[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 20