Լյու եղբայրները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյու եղբայրները
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
ՍցենարիստՆիկոլայ Էրդման
ՀնչյունավորումԷրաստ Գարին
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունԿլիմենտի Կորչմարյով
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն27 րոպե
Թվական1953

«Լյու եղբայրները» (ռուս.՝ Братья Лю), չինական ժողովրդական հեքիաթի մոտիվներով նկարահանված խորհրդային մուլտֆիլմ, որն ստեղծվել է 1953 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դմիտրի Բաբիչենկոյի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ վաղուց Չինաստանում ապրում էին Լյու երեք երկվորյակ եղբայրները։ Նրանք այնքան նման են, որ նույնիսկ հարազատ մայրը տղաներին տարբերում է միայն նրանց դաստակների վրա կապած գունավոր ժապավեններով։ Նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է յուրահատուկ հմտության։ Նրանցից մեկը կարողանում է կառավարել կրակը (նա կարող է ստիպել, որը կրակն ավելի ուժեղանա կամ մարի), մյուսը՝ ջրին (նա կարող է խմել մի ամբողջ ծով, իսկ հետո վերադարձնել ամբողջ ջուրը), իսկ երրորդը հասկանում է բնության, թռչունների, գազանների և ձկների լեզուն։ Այդ արտասովոր ունակություններից բացի եղբայրներն ունեին նաև բարի բնավորություն, նրանք պատրաստակամորեն օգնում էին մարդկանց հաղթահարել իրենց դժվարությունները, պաշտպանում էին կենդանիներին և բնությունը։

Մի օր եղբայրները նավակով լողում են ծովում։ Դուրս գալով ափ՝ նրանք տեսնում են տխուր ծերունու։ Ծերունին եղբայրներին պատմում է, որ ծով է գցել մի մետաղադրամ, որով ցանկանում էր բրինձ գնել իր և իր ծեր կնոջ համար։ Եղբայրները որոշում են օգնել ծերունուն։ Լյու երկրորդը բամբուկի ծղոտի օգնությամբ սկսում է խմել ծովի ջուրը, որ ցամաք հատակին գտնեն ծեր մարդու մետաղադրամը։ Ծովը խիստ ծանծաղանում է, ինչը վախեցնում է նրա բնակիչներին։  Լյու երրորդը կանգնեցրել է եղբորը և ցույց տալիս ձկանը։ Իմանալով ձկան լեզուն՝ նա հայտնում է եղբորը, որ եթե նա խմի ամբողջ ջուրը, բոլոր ձկները կսատկեն։ Լյու երկրորդը հավաստիացնում է, որ ինքը ետ կվերադարձնի ամբողջ ջուրը, երբ իրենք կգտնեն ծեր մարդուն մետաղադրամը։ Եղբոր խոսքերը փոխանցելով ձկներին՝ Լյու երրորդն ասում է, որ նա անմիջապես կվերադարձնի ջուրը, իսկ մետաղադրամը ձկներն իրենք կգտնեն։ Լյու երկրորդը համաձայնում և ետ է վերադարձնում խմած ամբողջ ջուրը։ Լյու երրորդը ծերունուն է փոխանցում է ձկների խոսքը մետաղադրամի չափի մասին։ Ծերունին ցույց է տալիս մետաղադրամի չափը, և ձկները սկսում են ծովի հատակին փնտրել այդ չափի բոլոր մետաղադրամները։ Որոշ ժամանակ անց ափ է դուրս գալիս կրիան և թողնում է մեծ խեցի՝ լի մետաղադրամներով։ Բայց ծերունին, սյնուամենայնիվ, տխուր է, որովհետև այն մետաղադրամը, որը նա գցել էր ջրի մեջ, պղնձե էր, իսկ ձկների գտած բոլոր մետաղադրամները՝ ոսկե։ Եղբայրները ծերունուն առաջարկում են վերցնել ոսկե մետաղադրամները պղնձի փոխարեն։ Ծերունին շնորհակալություն է հայտնում եղբայրներին։

Հանկարծ Լյու երրորդը նկատում է մտահոգված թռչունի, և եղբայրները վազում են նրա հետից։ Վազելու ընթացքում Լյու երրորդն իր եղբայրներին համար թարգմանում է թռչունի ճիչը. անտառի ծառերից մեկը, որի վրա է գտնվում թռչունի բույնն իր ճտերով, կտրում է փայտահատը։ Եղբայրները հասցնում են կանգնեցնել նրան։ Իմանալով, որ ծառի վրա բույն է, փայտահատը եղբայրներին բացատրում է, որ մինչև մութն ընկնելն ինքը պետք է կտրի ևս տասը ծառ։ Եղբայրներն օգնում են փայտահատին։

Լյու երրորդը խանգարում է կառավարչին՝ մանդարինին, որսորդության ժամանակ սպանելու այծի ձագին։ Մանդարինը հրամայում է «հանցագործին» հանձնել վագրին, որ նա հոշոտի, բայց գերին, որը հասկանում է կենդանիների լեզուն, հնազանդեցնում է նրան։ Այդ ժամանակ Լյու առաջինը և Լյու երկրորդը, իմանալով, որ իրենց եղբայրը փորձանքի մեջ է ընկել, շտապում են օգնության։ Մանդարինը մտածում է մի նոր մահապատիժ, բայց եղբայրները անվնաս են դուրս գալիս ինչպես ջրից, այնպես էլ կրակից։ Արդյունքում երկվորյակները վերջնական հաղթանակ են տանում։

Տարբերություններ բնօրինակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն բնօրինակի՝ մուլտֆիլմում եղբայրների թիվը նվազել է։ Բացակայում է այն եղբայրը, որը կարող է ձգել ոտքերը, ինչպես նաև այն եղբայրը, որ ամենաամուր երկաթից էլ պինդ է։ Առաջին երկու եղբայրների ունակությունները հեղինակները փոխել են տեղերով։

Ընդհանուր առմամբ հեքիաթը ունի մի քանի տարբերակներ, որոնցում եղբայրների թիվը փոխվում է հինգից մինչև տասը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Դմիտրի Բաբիչենկո
Սցենարի հեղինակ Նիկոլայ Էրդման
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Տրուսով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Բորիս Չանի, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Գրիգորի Կոզլով, Ռոման Կաչանով, Ռենատա Միրենկովա, Դմիտրի Բելով, Լիդիա Ռեզցովա, Մստիսլավ Կուպրաչ, Միխայիլ Բոտով, Վիկտոր Լիխաչև
Նկարիչ-դեկորատորներ Իրինա Սվետլիցա, Իրինա Տրոյանովա, Վերա Ռոջերո, Կոնստանտին Մալիշև
Օպերատոր Նիկոլայ Վոինով
Կոմպոզիտոր Կլիմենտի Կորչմարյով
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Խորհրդատուներ Չժոու Սուն-Յուան, Օ. Գլուխարյովա
Մոնտաժող Նինա Մայորովա
Օգնականներ Ե. Նովոսելսկայա, Լանա Ազարխ, Յուրի Պրիտկով

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էրաստ Գարին մանդարին մանդարին
Գեորգի Միլյար բանտապահ բանտապահ
Վալենտինա Սպերանտովա

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի (Ա. Պոնյավին) ու հնչյունավորողների (Ա. Լուշչիկ, Վ. Պոդյապոլսկի, Վլադիմիր Կոնկին, Յուլիեն Բալմուսով, Տատյանա Կանաևա, Իրինա Մալիկովա, Վիտալի Օվանեսով) անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական գնահատականի է արժանացել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնագետների կողմից։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում մուլտֆիլմը թողարկվել է VHS տեսաերիզներով «Крупный план» կինոմիության կողմից «Խիզախ Պակը» և «Դեղին արագիլը» մուլտֆիլմերի հավաքածուներում, Ռուսաստանում՝ 1990-ականների կեսերին «ВидеоМир» ընկերության հետ համատեղ։ 1990-ականներին՝ Studio PRO Video, ավելի ուշ՝ 1990-ականների կեսերին «Союз Видео» ստուդիան թողարկել է այս մուլտֆիլմը տարբեր հավաքածուներում։ Արտոնագրված VHS-ների վրա մուլտֆիլմը ձայնագրվել է Hi-Fi Stereo (մուլտֆիլմի օրիգինալ ձայնը Mono է) և PAL համակարգով։
  • 2000-ական թվականներին մուլտֆիլմը վերականգնվել է և DVD-ով թողարկվել երկու տարբերակով՝ օրիգինալ (Mono) և վերահրատարակված (Dolby Digital)։

DVD-ով մուլտֆիլմը թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում։

  • «Աշխարհի ժողովուրդների հեքիաթները» Թողարկում 2 Սոյուզմուլտֆիլմ, DVD, տեղայնացնող՝ Крупный план, սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Դեղին արագիլը» (1950), «Լյու եղբայրներ» (1953), «Խիզախ Պակը» (1953), «Վալիդուբ» (1952), «Կապիկը Սարուգասիմա կղզուց» (1970)[1]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 2. — М.: Госкиноиздат, 1952. — 184 с. — 45 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]