Աղվեսն ու կեռնեխը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվեսն ու կեռնեխը
ռուս.՝ Лиса и дрозд
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ՍցենարիստԳեորգի Գրեբներ
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն15 րոպե
Թվական1946

Աղվեսն ու կեռնեխը, խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանված 1946 թվականին, ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի հայտնի մուլտֆիլմերից մեկը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեռնեխները կեչու վրա բույն են հյուսել և ձագուկներ ունեցել։ Բայց գալիս է աղվեսը և սպառնում, որ պոչով կխփի կեչուն, բույնը կընկնի, ու նա բոլորին կուտի։ Կեռնեխը խոստանում է, որ նրան կկերակրի բլիթներով և մեղրով, միայն պետք է հասնել մեծ ճանապարհին։ Եվ իսկապես, շուտով ճանապարհի վրա հայտնվում են տատիկը` բլիթներով լի զամբյուղով և թոռնիկը` մեղրով լի ամանով։ Կեռնեխը ձևացնում է, թե իր թևը վնասված է։ Աղջիկը և տատիկը նետվում են նրան բռնելու, իսկ այդ ժամանակ աղվեսն ուտում է բլիթները, ապա գլխով խրվում է մեղրի ամանի մեջ։ Կեռնեխը թռչում է, իսկ տատիկը թափահարում է փայտիկով և խփում ամանին։ Աղվեսը փախչում է, վերադառնում է կեչու մոտ և սկսում թափ տալ ծառը։ Այդ ժամանակ կեռնեխը խոստանում է, որ նրան գարեջուր կհյուրասիրի։ Ճանապարհին հայտնվում է մի տղամարդ, որն իր հետ սայլով տանում է մի փոքր տակառ գարեջուր։ Կեռնեխը նստում է ձիու գլխին և այնպես վախեցնում նրան, որ տակառն ընկնում է և սկսում ծորալ։ Աղվեսն այնքան է խմում, որ հարբում է, նա նորից վերադառնում է կեչու մոտ և պահանջում է, որ կեռնեխն իրեն ծիծաղեցնի։ Կեռնեխն սկսում է երգել ուրախ երգեր և տանում է աղվեսին շների մոտ։ Կեռնեխների ընտանիքը երջանիկ էր, որ վերջապես ազատվել էր աղվեսից։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ալեքսանդր Իվանով
Սցենարի հեղինակ Գեորգի Գրեբներ
Բեմադրող նկարիչներ Գեննադի Ֆիլիպով, Ե. Մալոլետկով
Օպերատոր Նիկալայ Վոինով
Կոմպոզիտոր Վ. Կոչետով
Հնչյունային օպերատոր Ս. Ռենսկի
Նկարիչ-մուլտիպլիկատոներ Դմիտրի Բելով, Միխայիլ Բոտով, Բորիս Դյոժկին, Ֆաինա Եպիֆանովա, Գրիգորի Կոզլով, Վալենտին Լալայանց, Նիկոլայ Ֆյոդորով, Գենադի Ֆիլիպով
նկարիչներ Ելենա Տանենբերգ, Ն. Վերեշագինա, Վ.Զավիլոպուլո, Եֆիմ Վերլոցկի։
օգնականներ Ֆ. Գոլդշտեյն, Ե. Նեյդ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947 թվական- Վենետիկի VIII միջազգային կինոփառատոն, դիպլոմ[2]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը մի քանի անգամ վեաթողարկվել է VHS և DVD ձևաչափերով, տարբեր մուլտֆիլմերի հավաքածուների մեջ։

  • «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր»,Studio PRO Video, թողարկվել է 1990-ականներին։ Ներառվել են հետևյալ մուլտֆիլմերը. «Գարնանային մեղեդիներ», «Փիղն ու մրջյունը», «Ժամային գոտի», «Կախարդական գանձարան», «Դեղին արագիլ», «Կրեպիշ», «Անտառային համերգ», «Հրաշք ջրաղաց», «Կախարդական թռչուն», «Նարնջագույն կոկորդ», «Երեք պարկ խորամանկություն» և «Խոտի մնացորդ»։
  • «Շեկ պոչ», «Հեքիաթին հյուր» սերիա, DVD ձևաչափ։ Ներառված մուլտֆիլմերն են.

«Աղվեսն ու կեռնեխը» (1946), «Վախի աչքերը մեծ են» (1946), «Շինարար աղվեսը» (1950), «Ագռավն ու աղվեսը, կկուն և աքաղաղը» (1953), «Ներկված աղվեսը» (1950), «Նորամուտ եղբայր նապաստակի մոտ» (1986)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталия Венжер. Александр Иванов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 281-282. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  3. DVD «Рыжий хвост»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]