Անտառային համերգ (մուլտֆիլմ)
Անտառային համերգ ռուս.՝ Лесной концерт | |
---|---|
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | առակ և երգիծանք |
Ռեժիսոր | Իվան Իվանով-Վանո |
Սցենարիստ | Սերգեյ Միխալկով |
Հնչյունավորում | Նիկոլայ Լիտվինով |
Բեմադրող նկարիչ | Միխայիլ Բոտով և Անատոլի Սավչենկո |
Երաժշտություն | Ալեքսանդր Ցֆասման |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10,48 վայրկյան |
Թվական | 1953 |
Անտառային համերգ (ռուս.՝ Лесной концерт), խորհրդային մուլտֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր–մուլտիպլիկատոր Իվան Իվանով-Վանոն 1953 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասուն տարիքի հանդիսատեսի համար նախատեսված մուլտֆիլմն ստեղծվել է ըստ Սերգեյ Միխալկովի «Գեղանկարիչ փիղը» և «Երկու ընկերուհիներ» առակների, որոնք իրար են միացվել պարային–երաժշտական միջախաղով։
Սկզբում ներկայացվում է գեղանկարիչ փղի մասին առակը, որը բնանկար էր նկարել, և նախքան այն վերնիսաժ ուղարկելը հրավիրում է ընկերներին` տեսնելու կտավը, բայց չի կարողանում գոհացնել տարբեր ճաշակներ ունեցող բազմաթիվ քննադատներին, որոնցից էին Փիղը, Կոկորդիլոսը, Փոկը, Խլուրդը, Խոզը։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է կտավին ավելացնել գեղեցիկի վերաբերյալ իր պատկերացումը։ Արդյունքում բնապատկերի փոխարեն խառնաշփոթ է ստացվում... Մուլտֆիլմի հեղինակները բանաստեղծի հետ խորհուրդ են տալիս։
![]() |
Իմ ընկե՛ր, դու այդպիսին մի՛ եղիր, Խորհուրդներին հետևիր, բայց նաև մտածիր, - «Փիղ-բնանկարիչ»
|
![]() |
Դրանից հետո, Սագ–կոնֆերասյեն հայտարարում է ծրագրի հաջորդ համարը, որը պատմում է երկու ընկերուհիների` գեղեցկուհիներ Առնետի և Մկնիկի մասին առակը։ Հյուր գնալով Առնետին` Մուկը նախանձով ասում է նրան, թե ինչ շքեղ է նա ապրում, տան տիրուհու բոլոր տնային առարկաները արտասահմանից են... Առնետը հառաչանքով ասում է.
Մուլտֆիլմն ու առակը վերջանում են հետևյալ խոսքերով.
![]() |
Մենք գիտենք, կան էլի ընտանիքներ, Որտեղ մերոնց ծաղրում են, - «Երկու ընկերուհիներ»
|
![]() |
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Միխալկով
- Ռեժիսոր՝ Իվան Իվանով-Վանո
- Բեմադրող նկարիչներ՝ Միխայիլ Բոտով, Անատոլի Սավչենկո, Կոնստանտին Կարպով
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ցֆասման
- Օպերատոր՝ Նիկոլայ Վոինով
- Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ֆաինա Եպիֆանովա, Նադեժդա Պրիվալովա, Լիդիա Ռեզցովա, Գրիգորի Կոզլով, Կոնստանտին Չիկին, Վլադիմիր Արբեկով, Բորիս Բուտակով, Լև Պոպով, Բորիս Սավկով, Տատյանա Ֆյոդորովա
- Նկարիչ–դեկորատորներ՝ Վերա Վալերիանովա, Ելենա Տանենբերգ
- Տեխնիկական օգնական` Վ․ Սվեշնիկովա
- Մոնտաժող՝ Լիդիա Սազոնովա
Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկոլայ Լիտվինով՝ պատմող Կատու Մուրլիկա
- Լեոնիդ Պիրոգով՝ Կոկորդիլոս
- Էրաստ Գարին՝ Փոկ
- Գեորգի Միլլյար՝ Խլուրդ
- Մարիա Միրոնովա՝ Առնետ
- Գալինա Նովոժիլովա` Մուկ
- Տատյանա Ստրուկովա՝ Խոզ
Թողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը թողարկվել է DVD ձևաչափով` «Խոշոր պլան» ընկերության մուլտֆիլմերի «Անտառային պատմվածքներ» հավաքածուում։ Ձայնագրման ժամանակ չի օգտագործվել պատկերի ու ձայնի թվային վերականգնում։ Հավաքածուի մեջ ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Անտառային համերգ» (1953), «Կռվարար արջը» (1955), «Անտառային պատմություն» (1956), «Մաշան և արջը» (1960), «Երեք արջեր» (1958), «Ո՞ւմ կոներն են անտառում»(1965), «Աղվեսը, արջը և սայլակով մոտոցիկլետը» (1969), «Ջրշները գնում են հետքերով» (1970), «Անտառային ժամանակագրություն» (1970), «Անտառային արահետում» (1975)[1]։
- Ձայն-ռուսական Dolby Digital 1.0 Mono,
- Տարածաշրջանային կոդ-0 (All),
- Պատկեր-Standart 4:3 (1,33:1),
- Գույն-PAL,
- Ներկայացուցիչ-«Խոշոր պլան»,
- Ապրանքատեսակ` 4600448017125[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անտառային համերգ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Անտառային համերգ» youtube կայքում
|