Վերլիոկա (մուլտֆիլմ)
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Սցենարիստ | Նիկոլայ Էրդման և Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Հնչյունավորում | Էրաստ Գարին և Գեորգի Վիցին |
Երաժշտություն | Վլադիմիր Յուրովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 ± 1 րոպե |
Թվական | 1957 |
Վերլիոկա (ռուս.՝ Верлиока), 1957 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ, ռուսական ժողովրդական հեքիաթի էկրանավորումը, որ ստեղծվել է ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի կողմից[1], նրա առաջին ինքնուրույն աշխատանքն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը նկարահանվել է ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվներով[2]։ Հնում խուլ անտառում ապրում էր չար Վերլիոկան՝ առասպելական միաչքանի արարածը[3]։ Մի օր Վերլիոկան զբոսնում է անտառում՝ երգելով չար երգեր և կատարելով վանդալիզմի և խուլիգանության տարբեր գործողություններ։ Ցանկանալով կաղին կոտրել՝ Վերլիոկան պատահաբար կոտրում է իր կոշիկը, որից հետո սպառնում է Կաղինին, որ կոշիկը վերանորոգելուն պես կջարդի նրան։
Այդ ժամանակ հարևան գյուղում պապն ու թոռնուհին հանգիստ ոլոռ էին աճեցնում։ Վերլիոկան, տեսնելով սիսեռը և ուրախանալով, անմիջապես սկսում է այն պարկը լցնել։ Թոռնուհին ամեն կերպ փորձել է խանգարել նրան, և Վերլիոկան որոշում է իր հետ վերցնել նաև նրան՝ մտցնելով սիսեռի պարկը։
Ոզնին, տեսնելով տեղի ունեցածը, անմիջապես պապիկին պատմել է տեղի ունեցածի մասին, իսկ վերջինս անմիջապես ձեռնամուխ է լինում Վերլիոկային գտնելուն, որպեսզի վրեժխնդիր լինի և վերադարձնի թոռնուհուն։ Ոզնու խնդրանքով պապիկը նրան վերցնում է իր հետ։ Ճանապարհին նրանց են միանում տարբեր արարածներ՝ պարանը, կաղինը և բադը, որոնց նույնպես նեղացրել էր Վերլիոկան։
Հասնելով Վերլիոկայի խրճիթին՝ ընկերները խորամանկության օգնությամբ կարողանում են վնասազերծել չարագործին և հետ վերադարձնել աղջկան։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի վրա աշխատել են[4].
- Սցենարիստներ՝ Նիկոլայ Էրդման, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
- Ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
- Բեմադրող նկարիչներ՝ Գրիգորի Կոզլով, Գրաժինա Բրաշիշկիտե
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Յուրովսկի
- Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
- Մուլտիպլիկատորներ՝ Գենադի Նովոժիլով, Վլադիմիր Պեկար, Բորիս Բուտակով, Ելենա Խլուդովա, Ելիզավետա Կոմովա, Վլադիմիր Կրումին, Բորիս Չանի
- Դերերը հնչյունավորել են[5].
- Էրաստ Գարին – Վերլիոկա
- Յուրի Խրժանովսկի – ոզնի
- Գեորգի Վիցին – բադ
- Գալինա Իվանովա – կաղին
- Լիլիա Գրիցենկո – պարան
Թողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-ականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով Studio PRO Video, խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում «Союз-видео» ստուդիայի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի ժողովածուում։
- 2009 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել այդ մուլտֆիլմի պաշտոնական թողարկումը DVD-սկավառակով, որը նախապատրաստվել և իրականացվել է «Союз-видео» ընկերության կողմից[6]։ «Վերլիոկայից» բացի կավառակում ընդգրկվել են ևս յոթ մուլտֆիլմեր՝ «Աքաղաղն ու ներկերը», «Ամենագլխավորը», «Ժու-Ժու-Ժու», «Терёхина таратайка», «Հայելի», «Պրոդելկինը դպրոցում», «Վերջին թերթիկը»։
- Ձայն – Русский Dolby Digital 1.0 Mono
- Տարածաշրջանային կոդ – 0 (All)
- Պատկեր – Standart 4:3 (1,33: 1)
- Գույն – PAL
- Փաթեթավորում – կոլեկցիոն հրատարակություն
- Տեղայնացնող – «Союз-видео»։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Сказка о Верлиоке». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Примеры сказок см. в указателе: Сравнительный указатель сюжетов. Восточнославянская сказка. Л., 1979. С. 86. Электронная версия: http://www.ruthenia.ru/folklore/sus/a133.htm (сюжет 210*=АА, 210*В).
- ↑ Аниматор.ру
- ↑ Դերասանների անունները տիտրերում նշված չեն, այդ պատճառով էլ նրանց կարելի է ճանաչել միայն ձայնից։
- ↑ Самые любимые мультики. Выпуск 28
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերլիոկա» նուլտֆիլմը Аниматор.ru կայքում,
- «Վերլիոկա» մուլտֆիլմը(չաշխատող հղում) Фильм.ru կայքում։
|