Jump to content

Կախարդական զանգակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախարդական զանգակ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՄարո Երզնկայան և Inna Filimonova?
ՀնչյունավորումՄիխայիլ Յանշին, Ալեքսանդրա Դենիսովա, Գալինա Նովոժիլովա, Վերա Բենդինա և Վլադիմիր Գոտովցև
Բեմադրող նկարիչԱնատոլի Սազոնով
ԵրաժշտությունՎիկտոր Օրանսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1203 s
Թվական1949

«Կախարդական զանգակ» (ռուս.՝ Чудесный колокольчик), 1949 թվականի խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանել են Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները «Դուստրն ու խորթ դուստրը» (ռուս.՝ «Дочь и падчерица») ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա[1]։

Չար խորթ մայրը խորթ դստերն ուղարկում է աչքից հեռու։ Նրան հրամայում է նստել անտառում, մինչև չմանի մի ամբողջ բեռ բուրդ։ Մաշան ընկնում է արջի որջը, մաքրում վերնասենյակը, ճաշ պատրաստում, կերակրում մկանը։ Երեկոյան տանտերը վերադառնում է և գոհ մնում աղջկա կատարած գործերից։ Գիշերը նրանք մկան հետ մանում են բուրդը, և առավոտյան Մաշային հարուստ նվերներով ուղարկում տուն։

Խորթ մայրը նախանձում է անսպասելի նվերներին և անտառ ուղարկում իր հարազատ դստերը՝ Լուշային։ Վերջինս ամեն ինչ անում է հակառակ կերպ։ Սենյակում անկարգություն է սարքում և վիրավորում մկանն ու արջին։ Նա պահանջում է սայլը լցնել մորթիներով, արծաթով ու ոսկով, ապա գնում է տուն, սակայն ճանապարհին ձիերը, վերածվելով բվերի, թռչում են, իսկ ամբողջ հարստությունը վերածվում է խեցիների կույտի։

Ֆիլմի վրա աշխատել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Մարո Երզնկյան, Զինաիդա Ֆիլիմոնովա
  • Ռեժիսորներ՝ Վալենտինա Բրումբերգ, Վալենտինա Բրումբերգ
  • Բեմադրող նկարիչներ՝ Սյուզաննա Բյալկովսկայա, Անատոլի Սազոնով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ալեքսանդր Բելյակով, Ֆեոդոր Խիտրուկ, Վադիմ Դոլգիխ, Վլադիմիր Արբեկով, Վլադիմիր Դանիլովիչ, Լամիս Բրեդիս, Ֆաինա Եպիֆանովա, Ռոման Դավիդով, Գրիգորի Կոզլով, Լև Պոպով, Իոսիֆ Ստարյուկ
  • Օպերատոր՝ Նիկոլայ Վոինով
  • Կոմպոզիտոր՝ Վիկտոր Օրանսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
  • Բանաստեղծությունների հեղինակ՝ Նիկոլայ Էրդման
  • Դերերը հնչյունավորել են՝
    • Միխայիլ Յանշին – ծերունի
    • Ալեքսանդրա Դենիսովա – խորթ մայր
    • Գալինա Նովոժիլովա – Մաշա
    • Վերա Բենդինա – Լուշա
    • Վլադիմիր Գոտովցև – արջ
    • Տատյանա Ցիգանոկ – մկնիկ
  • Նկարչի օգնական՝ Իզրայիլ Շվարցման
  • Ռեժիսորի օգնական՝ Տատյանա Ֆեոդորովա

Վերահնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջությամբ փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորման դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[4][5]։ Պատկերի վերականգնման որակը նույնպես երբեմն ենթարկվել է քննադատության։

1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Крупный план» կինոմիավորման կողմից։ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» VHS-հավաքածուում (Studio PRO Video)։ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում տեսաերիզներով «Союз» ընկերության կողմից։ Հիմնականում նրանք ձայնագրվել են PAL համակարգում։ Մուլտֆիլմը վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի ժողովածուներում.

  • «Сказки про Машеньку», «Սոյուզմուլտֆիլմ», (2006, 2007 և 2008 թվականներ), ISBN 4600448024314[6]
  • «Чудесный колокольчик», ISBN 4600448023843[7]
  • «С днём рождения! Выпуск 1», ISBN 4690241136505[8]
  • «Нянюшкины сказки», տեղայնացնող՝ «Твик-Лирек».[9]
  • Венжер Н. «Мультфильм вчера, сегодня и всегда». М.: Союзинформкино, 1979.
  • «Наши мультфильмы». Сост. И. Марголина, Н. Лозинская. М.: Интеррос, 2006.
  • «Энциклопедия отечественной мультипликации», Москва, «Алгоритм-книга», 2006.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Афанасьев А. Н. Народные русские сказки. — М.: Правда, 1982. — С. 87 («Дочь и падчерица»). — 576 с. — 3 000 000 экз.
  2. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  5. НЕТ — фальсификации анимационного наследия!
  6. DVD Сказки про Машеньку
  7. DVD Чудесный колокольчик
  8. DVD С днём рождения! Выпуск 1
  9. DVD Нянюшкины сказки

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]