Ալեքսանդրա Դենիսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրա Դենիսովա
Aleksandra Denisova 1947.JPG
Ծնվել էսեպտեմբերի 23, 1904(1904-09-23)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 13, 1989(1989-04-13) (84 տարեկանում) կամ ապրիլի 13, 1987(1987-04-13)[1] (82 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի

Ալեքսանդրա Դենիսովա (ռուս.՝ Александра Алексеевна Денисова), կինոյի խորհրդային դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921-1926 թվականներին սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում:

Աշխատել է Մոսկվայի թատրոներում. Կորշի դրամատիկական թատրոնում, Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 4-րդ ստուդիայում:

1939 թվականից աշխատել է Մոսֆիլմում:

1979 թվականից անցել է թոշակի:

Ալեքսանդրա Դենիսովան տիպիկ կինոդերասանուհի է: Կինեմատոգրաֆիստները Դենիսովայի մեջ էկրանի համար հիանալի տվյալներ են տեսել, և, նախ և առաջ` նրա արտասովոր «տաք» և անկեղծ աչքերը: Դենիսովայի հերոսուհիների հայացքում կարդացվում էր դարերի իմաստնությունը, ինչը թույլ էր տալիս դերասանուհուն խաղալ տասնյակ հասարակ ռուս կանանց և մայրերի դերեր:

Թաղված է Նիկոլո-Արխանգելյան գերեզմանատանը[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1940` «Ծեր հեծյալ»` Անիսյա Պավլովնա
  • 1942` «Կոտովսկի»` Պոպեսկուի կինը
  • 1943` «Դերասանուհին»` Վերա Բորիսովնա
  • 1944` «Հարազատ եզերք»` Ստեպանիդա
  • 1945` «Չնվաճվածները»` կոլտնտեսուհի
  • 1946` «Առաջին ձեռնոցը»` Նինայի մայրը
  • 1947` «Գնացքը գնում է արևելք»` կայարանի կինը
  • 1948` «Երիտասարդ գվարդիա»` Ուլյանա Գորոմովայի մայրը
  • 1950` «Ոսկե աստղի ասպետ»` հարևանուհի (լուսագրերում նշված չէ)
  • 1953` «Ալբանիայի մեծ մարտիկ Ստանդերբեգը»` Դինայի մայրը
  • 1953` «Ձրիակերը»` Պրասկովյա Իվանովա, հանդերձապահուհի
  • 1953` «Հիպնոզի սեանս»` թռչնապահուհի
  • 1953` «Դեպք տայգայում»` Ֆեոդոր Վոլկովի կինը
  • 1954` «Աննան պարանոցին»` տիկին
  • 1954` «Բոգատիրը գնում է Մարտո»` ծեր կին
  • 1954` «Հավատարիմ ընկերներ»` Վասկայի մայրը (լուսագրերում նշված չէ)
  • 1955` «Ազատավայր»` նավի վրայի ծեր կին (լուսագրերում նշված չէ)
  • 1955` «Կյանքի դաս»` մորաքույր Անյան, ավագ պահակ
  • 1955` «Օտար հարազատներըժ»` Ալևտինա Րյաշկինա
  • 1956` «Երկար ուղի»` Վասիլիի մայրը
  • 1956` «Ճշմարտության ճանապարհ»` Անիկեևա, զոհ
  • 1957` «Թանկ գնով»` խորթ մայր
  • 1957` «Դեպի Սև ծով»` ծեր կին
  • 1957` «Պատմություններ Լենինի մասին»` Տատյանա Սերգեևնա
  • 1957` «Սաշան կյանք է մտնում»` անասնապահուհի
  • 1957` «Խաղաղ Դոն»` Լուկինիչնա, Նատալյայի մայրը
  • 1958` «Խաղաղ հանգրվանի մոտ»` «Թոշակառուների ակումբի» անդամ
  • 1958` «Քամի»` փեսացուի մայրը
  • 1958` «Գույնզգույնների գործը»` Պոլինա Գրիգորևնա
  • 1958` «Ընկերը»` ճամպրուկը կորցրած տատիկ
  • 1958` «Կապիտանի աղջիկը»` Ակուլինա Պանֆիլովնա, տիրուհի
  • 1958` «Մյուս կողմից»` ծեր կին
  • 1958` «Թակիր ցանկացած դուռ»` հարևանուհի
  • 1958` «Երջանկությունը պետք է պաշտպանել»` ծեր կին
  • 1958` «Դժվար երջանկություն»` կուլակի կին
  • 1959` «Մումու»` հանդերձապահուհի
  • 1959` «Վիճաբանություն Լուկաշիում»` դրվագ
  • 1959` «Խիստ կինը»` Ստեպանիդա
  • 1960` «Քո ընկերները»` Մարիա Գերասիմովնա
  • 1961` «Նահանջ տարի»` մորաքույր Պոլյան
  • 1961` «Դարասկզբին»` տան տիրուհին (լուսագրերում նշված չէ)
  • 1962` «Մեղավորը»` աղանդավորուհի
  • 1962` «Քայլ ձիով»` կոլտնտեսուհի
  • 1963` «Կրակոց մառախողի մեջ»` Զոյա Ստեպանովնա
  • 1963` «Վաղը եկեք»` հանդերձապահուհի
  • 1964` «Կրակը մեզ վրա ենք վերցնում»` Սեյչի բնակչուհի
  • 1964` «Երկնագույն բաժակ»` ծեր կին
  • 1964` «Զինվորի հայրը»` ուսուցչուհի (լուսագրերում նշված չէ)
  • 1965` «Դոն Կիխոտի երեխաները»` հարևանուհի (լուսագրերում նշված չէ)
  • 1965` «Զանգում են, բացեք դուռը»` հանդերձապահուհի
  • 1965` «Իմ երազանքը»` Պրասկովիա
  • 1965` «Մեզանից վերև Հարավային խաչն է»` Ֆեդյայի տատիկը
  • 1965` «Քնած առյուծը»` Մարիա Իվանովնա, բանկի հավաքարարը
  • 1966` «Զվարճալի օրեր»` Մավրուշկա
  • 1966` Անորսալի վրիժառուները` գյուղացի, Դարիայի զրուցակիցը
  • 1967` Վիյ` գեղջկուհի (լուսագրերում նշված չէ)
  • 1967` «Տաշքենդ` հացի քաղաք»` դրվագ
  • 1968` «Սերաֆիմ Ֆրոլովի սերը»` Ֆիլիպովնա, Սերաֆիմի տանտիրուհին, Ռոմկայի հարևանուհին
  • 1968` «Մայոր Վիխրը»` լեհ պառավ
  • 1969` «Գլխավոր վկան»` Դյուդիի կինը
  • 1969` «Կամուրջներ մոռացումից այն կողմ»` ծեր կին
  • 1969` «Տարօրինակ մարդիկ»` տատիկ
  • 1971` «Ալո, Վարշավա»` բուժքույր
  • 1971` «Հեռագիր»` Վարիայի տատիկը (լուսագրերում նշված չէ)
  • 1973` «Այս պատուհանների մոտ»` դերձակ
  • 1973` «Կյանքը մեղավոր երկրի վրա»` դրվագ
  • 1973` «100 %-անոց նայլոն»` ատամնաբույժի հիվանդ
  • 1974` «Թիրախային ընտրություն»` դրվագ
  • 1974` «Բրուտագործական շրջան»` Մատրյոնա Իվանովնա
  • 1974` «Համերկրացիներ»` տատիկ
  • 1974` «Պատահար»` Մատերյոնա Ստեպանովնա
  • 1976` «Կոթող»` Մարիա Միխայլովնա, պառավ տիրուհին
  • 1976` Թիմուրն ու իր թիմը` տատիկը կինոթատրոնում
  • 1978` «Ապրեք ուրախությամբ»` ծեր կին
  • 1978` «Նախնական հետաքննություն»` ծեր կին
  • 1979` Մոսկվան արցունքներին չի հավատում` Մարիա Միխայլովնա, Գոշայի հարևանը
  • 1981` «Վասիլին և Վասիլիսան»` վառարանի վրայի տատիկը

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Always with me… — 2008.
  3. Могила А. А. Денисовой