Կապիտանի աղջիկը (ֆիլմ, 1958)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիտանի աղջիկը
ռուս.՝ Капитанская дочка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԿապիտանի աղջիկը
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Կապլունովսկի[1]
ԴերակատարներՕլեգ Ստրիժենով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն106 րոպե

«Կապիտանի աղջիկը» (ռուս.՝ «Капитанская дочка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Կապլունովսկին[2][3][4][5] Ալեքսանդր Պուշկինի համանուն վիպակի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայության մեկնող ազնվական Գրինյովը փոթորկի ժամանակ իրեն օգնած Պուգաչովին է տալիս իր վերարկուն։ Գրինյովի ծառայության վայրը փոքր ամրոց է։ Նա սիրահարվում է պարետի դստերը՝ Մաշային և վիրավորվում սպա Շվաբրինի հետ մենամարտի ժամանակ։ Շուտով Պուգաչովը ապստամբություն է բարձրացնում, գրավում ամրոցը և մահապատժի է ենթարկում Մաշայի ծնողներին, իսկ Գրինյովին ազատ է թողնում։ Նա հարսնացուից նամակ է ստանում և իմանում, որ Շվաբրինը, որը Պուգաչովի մեղսակիցն է, նրան ստիպում է ամուսնանալ։ Ատամանի օգնությամբ Գրինյովն ազատում է աղջկան։ Պատերազմից հետո գերեվարված Շվաբրինը զրպարտում է Գրինյովին՝ նրան մեղադրելով ապստամբներին աջակցելու մեջ, բայց Մաշան կարողանում է կայսրուհուն ապացուցել նրա անմեղությունը։ Ֆիլմն ավարտվում է Պուգաչովի մահապատժի մասշտաբային տեսարանով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ Ստրիժենով – Պյոտր Գրինյով
  • Սերգեյ Լուկյանով – Եմելյան Պուգաչով
  • Իա Արեպինա – Մաշա Միրոնովա
  • Վլադիմիր Դորոֆեև – կապիտան Իվան Կուզմիչ Միրոնով
  • Իրինա Զարուբինա – Վասիլիսա Եգորովնա
  • Անատոլի Շիշկով – Սավելիչ
  • Վյաչեսլավ Շալևիչ – Շվաբրին
  • Պավել Պավլենկո – Իվան Իգնատևիչ, մի աչքը կույր պորուչիկ
  • Բորիս Նովիկով – Մաքսիմիչ[6]
  • Լև Զոլոտուխին – մայոր Իվան Իվանովիչ Զուրին
  • Նիկիֆոր Կոլոֆիդին – Անդրեյ Պետրովիչ, Գրինյովի հայրը
  • Սերգեյ Բլիննիկով – գեներալ
  • Վլադիմիր Սոլովյով – քննիչ
  • Ալեքսանդրա ԴենիսովաԱկուլինա Պանֆիլովնա, տերտերակին
  • Ալեքսանդր Գումբուրգ – Խլոպուշա
  • Յուրի Կատին-Յարցև – «գեներալ»
  • Սերգեյ Տրոիցկի – պանդոկապան
  • Պավել Շպրինգֆելդ
  • Վարվառա Մյասնիկովա – Գրինյովի մայրը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Կովարսկի
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Կապլունովսկի
  • Օպերատոր՝ Էմիլ Գուլիդով
  • Նկարիչ՝ Եվգենի Կումանկով
  • Կոմպոզիտոր՝ Տիխոն Խրեննիկով
  • Հնչյունայի ռեժիսոր՝ Սեմյոն Լիտվինով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 - Լոկառնոյի (Շվեյցարիա) 12-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե առագաստ» առաջին մրցանակ ամենասենսացիոն ֆիլմի համար,
  • 1959 – Կիևի համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակ ֆիլմի նկարիչ Եվգենի Կումանկովին,
  • 1960 – Վանկուվերի III միջազգային կինոփառատոնի դիպլոմ,
  • 1960 – Մոնրեալի IV միջազգային կինոփառատոնի դիպլոմ (Կանադա),
  • 1960 – Ստրատֆորդի ՄԿՓ-ի մասնակցության դիպլոմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]