Եմելյան Պուգաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եմելյան Պուգաչով
ռուս.՝ Емельян Иванович Пугачёв
Yemelyan Pugachev.jpg
Ծնվել է 1742[1][2][3]
Ծննդավայր Պուգաչյովսկայա (ստանիցա, Կոտելնիկովսկի շրջան), Կոտելնիկովսկի շրջան, Ռուսաստան կամ Դոնի զորքի մարզ
Մահացել է հունվարի 10 (21), 1775[2]
Մահվան վայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն հեղափոխական և զինծառայող
Yemelyan Pugachev Վիքիպահեստում

Պուգաչով Եմելյան Իվանովիչ (մոտ 1742-1775), գյուղացիական պատերազմի (տես Գյուղացիական պատերազմ Եմելյան Իվանովիչ Պուգաչովի գլխավորությամբ 1773-1775) առաջնորդ Ռուսաստանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոնի կազակի ընտանիքում։ Ծառայել է ցարական բանակում։ Մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756-1763), 1768-1770 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմին։ Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1771 թվականից թաքնվել է տարբեր գյուղերում (Դոն, Հյուսիսային Կովկաս, Ուկրաինա1772 թվականին տեղեկանալով յաիկյան կազակների ապստամբությունը ճնշելու մասին, սկսել է համոզել կազակներին փախչել դեպի ազատ հողեր։

Մի քանի անգամ ձերբակալվել է, բայց փախել կալանքից։ Իրեն հռչակելով Պյոտր Գ կայսր՝ 1773 թվականի սեպտեմբերին Պուգաչովյան կազակների նոր ապստամբություն է բարձրացրել՝ հույս դնելով գյուղացիների աջակցության վրա։ Պուգաչովի հայացքները ապստամբության վերջնական նպատակի վերաբերյալ «գեղջկական ցարի» գլխավորությամբ գյուղացիական-կազակային պետություն ստեղծելու հնարավորության մասին ժողովրդի միամիտ պատկերացումներից այն կողմ չէին անցնում։ Ապստամբության ընթացքում դրսևորվել են Պուգաչովի անսահման եռանդը, կազմակերպչական ընդունակությունները, բնատուր խելքը, խիզախությունը, զորավարի տաղանդը։

1774 թվականին Պուգաչովը դավադրաբար ձերբակալվել է, ուղարկվել Մոսկվա, որտեղ Սենատի վճռով (հաստատել էր Եկատերինա Բ), իր չորս ընկերների հետ, 1775 թվականի հունվարի 10-ին մահապատժի է ենթարկվել։ Պուգաչովի ընտանիքի անդամները ցմահ աքսորվել են Կեկսհոլմ (այժմ՝ Պրիոզյորսկի շրջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png