Եմելյան Պուգաչովի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գյուղացիական պատերազմ Ե․ Ի․ Պուգաչյովի գլխավորությամբ 1773-1775, գյուղացիական ապստամբություն Ռուսաստանում ճորտատիրական կարգերի դեմ։ Գյուղացիական պատերազմի պատճառներն Էին ֆեոդալական շահագործման ուժեղացումը, Յաիկի կազակության արտոնությունների սահմանափակումը, գաղութատիրական ճնշումը Ուրալի և Պովոլժիեի ոչ ռուս ժողովուրդների նկատմամբ։ Ապստամբությունը սկսվել է անդրվոլգյան տափաստաններում։ Դոնի կազակ Ե․ Ի․ Պուգաչովը 1773 թվականի սեպտեմբերի 17-ին, հրովարտակով իրեն հայտարարել է Պյոտր 3-րդ կայսր և արտոնություններ շնորհել Յաիկի կազակներին, թաթարներին, կալմիկներին։ Պուգաչովի կողմնակիցներն ու օգնականներն Էին կազակներ Օվչիննիկովը, Չիկան(Զարուբին), Շիգաևը, ճորտ գյուղացիներ Բելոբորոդովը, Ւղոպուշան, բաշկիր Սալավատ Յուլանը և այլն։ Սկզբնական շրջանում ապստամբները պաշարել են Օրենբուրգը (հոկտեմբերի 5-ին) գրավել Չելյաբինսկը (1774 թվականի փետրվար)։ Ջոկատները ղեկավարելու համար ստեղծվել է Ռազմական կոլեգիա։ Ապստամբները վերացրել են ցարական վարչությունը և մտցրել կազակային ինքնավարություն։ Նրանց ձեռքին Էր Ուրալի գործարանների երեք քառորդը։ Սակայն պատժիչ զորքերը Տատիշչևայի (Օրենբուրգի մարզ, 1774 թվականի մարտի 22-ին) Ուֆայի (մարտի 24-ին) մոտ պարտության են մատնել ապստամբներին։ Ապրիլի 1-ին Կարգալայի մոտ պարտվելուց հետո Պուգաչովը ևեռացել է Ուրալյան լեռները։ Կազմելով նոր ջոկատներ, նա գրավել է Մագնիտնայա և Տրոիցկի ամրոցները, բայց պարտվելով՝ ապաստանել է Ուրալյան լեռներում, ապա շարժվել Պովոլժիե։ Հուլիսի 12-ին գրավել է Կազանը (բացառությամբ բերդի), սակայն պարտվել է կառավարական զորքերից և անցել Վոլգայի աջ ափը։ 1774 թվականի հուլիսի 18-ի հրովարտակով ազատություն է շնորհել գյուղացիներին, ազատել հարկերից։ Շարժումը այդ ժամանակ նոր վերելք է ապրել՝ սպառնալով կայսրության կենտրոնական շրջաններին։ Թեև ստեղծվել Էին պայմաններ Մոսկվայի վրա հարձակվելու համար, Պուգաչովը շարժվեց հարավ, դեպի Դոն՝ հույս ունենալով համալրել ջոկատները Դոնի կազակներից։ Ապստամբները գրավեցին մի շարք բնակավայրեր, սակայն Ցարիցինը գրավել չհաջողվեց։ 1774 թվականի օգոստոսի 25-ին վճռական ճակատամարտում նրանց ուժերը ջախջախվեցին։ Պուգաչովը փախավ անդրվոլգյան տափաստանները, սակայն բռնվեց կազակային ավագանու դավաճանությամբ և 1775 թվականի հունվարի 10-ին Մոսկվայում մահապատժի ենթարկվեց։ Շատ վայրերում ապստամբները շարունակեցին պայքարը։ Մինչև 1774 թվականի նոյեմբերը Բաշկիրիայում գործում Էր Սալավատ Յուլաևը։ Ստորին Պովոլժիեում ապստամբությունը ճնշվեց 1775 թվականի ամռանը, իսկ Օրենբուրգի նահանգում կառավարության հետապնդումները շարունակվեցին մինչև 1775 թվականի կեսերը։ Ապստամբության պարտության հիմնական պատճառներն Էին՝ տարերայնությունը, գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 129 CC-BY-SA-icon-80x15.png