Անորսալի վրիժառուները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անորսալի վրիժառուները
Неуловимые мстители
Երկիր Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Ժանր վեստեռն[1], արկածային ֆիլմ և Eastern
Թվական 1966
Լեզու ռուսերեն
Ռեժիսոր Էդմոնդ Քեոսայան[1]
Սցենարի հեղինակ Սերգեյ Երմոլինսկի և Էդմոնդ Քեոսայան
Դերակատարներ Վիկտոր Կոսիխ, Եֆիմ Կոպելյան, Բորիս Սիչկին, Վլադիմիր Բելոկուրով, Գենադի Յուխտին, Իննա Չուրիկովա, Սավելի Կրամարով, Վասիլի Վասիլև, Վալենտինա Կուրդյուկովա, Միխայիլ Մետյոլկին և Gleb Strizhenov[2]
Օպերատոր Ֆյոդոր Դոբրոնրավով
Երաժշտություն Բորիս Մոկրոուսով
Պատմվածքի վայր Ուկրաինա
Կինոընկերություն Մոսֆիլմ
Տևողություն 78 րոպե
Հաջորդ Անորսալիների նոր արկածները

Անորսալի վրիժառուները ( ռուս.` Неуловимые мстители), խորհրդային արկածային կինոնկար, որը նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի կողմից` 1966 թվականին, Պավել Բլյախինի «Սատանայի կարմիր ճտերը» պատմվածքի հիման վրա: Այն պատմում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին` չորս դեռահասների արկածների մասին: Ֆիլմի համար Էդմոնդ Քեոսայանը 1968 թվականին արժանացել է Լենինյան Կոմերիտմիության մրցանակի[3]:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարի իրադարձությունները տեղի են ունենում Ռուսաստանում` քաղաքացիական պատերազմի տարիներին, Մերձսևծովյան հյուսիսային տարածքներում (Խերսոնի նահանգի տափաստաններում): Ատաման Բուրնաշի ջոկատը կողոպտում է խաղաղ բնակչությանը:

Նախկին գիմնազիստ Վալերկան, գնչու Յաշկան, ինչպես նաև գյուղացի պատանի Դանկան և իր քույր Քսանկան, ովքեր որբ էին մնացել ատաման Սիդոր Լյուտիի կողմից իրենց հոր գնդակահարությունից հետո, երդվում են վրեժ լուծել Բուրնաշից և նրա ավազակախմբից` իրենց հոր մահվան համար: Ավազակների ջոկատի հետ փոխհրաձգության արդյունքում, նրանք սպանում են իրենց հասակակցին` ատամանի հին ընկերոջ որդուն: Վերջինիս անունով Դանկան թափանցում է թշնամու դիրքեր և փորձում շահել ատամանի վստահությունը: Սակայն ավազակներն իմանում են այդ մասին:

Դանկային մահապատիժ է սպասվում, սակայն նրա ընկերները փորձում են փրկել նրան: «Վրիժառուների» սխրանքների մասին տեղեկանում է Սեմյոն Բուդյոննին և նրանց ընդգրկում Կարմիր բանակի շարքերը:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Վասիլի Վասիլև Յաշկա-գնչու
Վիկտոր Կոսիխ Դանկա Շչուս
Վալենտինա Կուրդյուկովա Քսանկա Շչուս
Միխայիլ Մետյոլկին Վալերկա Մեշչերյակով
Եֆիմ Կոպելյան ատաման Բուրնաշ
Բորիս Սիչկին Բուբա Կաստորսկի
Վլադիմիր Տրեշչալով Սիդոր Լյուտի
Լև Սվերդլին Սեմյոն Բուդյոննի
Վլադիմիր Բելոկուրով փիլիսոփա-վանական
Գենադի Յուխտին Իգնատ
Նադեժդա Ֆեդոսովա մորաքույր Դարյա
Իննա Չուրիկովա խարտյաշ Ժոզի
Սավելի Կրամարով Իլյուխա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Սերգեյ Երմոլինսկի սցենարիստ
Էդմոնդ Քեոսայան սցենարիստ, բեմադրիչ
Ֆեոդոր Դոբրոնրավով օպերատոր
Բորիս Մոկրոուսով կոմպոզիտոր
Լևոն Քոչարյան ռեժիսոր
Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Էդմոնդ Քեոսայան երգերի տեքստ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտության հեղինակը Բորիս Մոկրոուսովն է, իսկ երգերի խոսքերը գրել է Ռոբերտ Ռոժդեստվենսկին: Խարտյաշ Ժոզիի ռոմանսի բառերի հեղինակը Էդմոնդ Քեոսայանն է:[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]