Jump to content

Մերձսևծովյան դաշտավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերձսևծովյան դաշտավայր
Տեսակցածրավայր
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Ուկրաինա և  Մոլդովա
Մասն էԱրևելաեվրոպական հարթավայր
Քարտեզ
Քարտեզ

Մերձսևծովյան դաշտավայր, դաշտավայր է Ուկրաինայի և Մոլդավիայի հարավում, հանդիսանում է Արևելաեվրոպական հարթավայրի մաս։ Իրենից ներկայացնում է հարթ, թեթևակի դեպի հարավ թեքված հարթավայր, որը հասնում է մինչև Սև և Ազովի ծովերը։ Տեղաբաշխված է արևմուտքում Դանուբի դելտայի և արևելքում Կալմիուս գետի միջև։ Բարձրությունները տատանվում են -5-ից (Կույալնիկի լիմանի մոտ), մինչև միջինում 90-150 մ։

Մերձսևծովյան դաշտավայր, տափարակ, Սև ծով և Ազովի ծովին հարող, դեպի հարավ թույլ թեքությամբ հարթավայր Դանուբի դելտայի և Կալմիուս գետի միջև։ Բարձրությունը 0-150 մ է։ Կազմված է պալեոգենի և նեոգենի ծովային նստվածքներից՝ ծածկված լյոսերով ու լյոսանման ավազակավերով։ Կտրտված է Դնեպրի, Հարավային Բուգի, Դնեստրի և այլ գեաերի հովիտներով։ Ափագիծը զառիթափ է, հաճախ՝ սողանքներով։ Շատ են լիմաններն (Դնեպրի, Դնեստրի) ու ավազալեզվակները։ Գերակշռում են հարավային սևահողերով ու մուգ շագանակագույն հողերով տափաստանային լանդշաֆտները։

Մերձսևծովյան դաշտավայրը կազմված է պալեոգեն և նեոգեն ծովային նստվածքային ապարներից (կրաքարեր, ավազներ, կավեր), որոնք ծածկված են դեղնահողերով և դեղնահողանման ավազակավերով։

Դաշտավայրում գտնվում են ցածրադիր հարթավայրեր, որոնք հատում են լայն (մի քանի տերասներով) Դնեպր, Հարավային Բուգ, Դնեստր և այլ գետերի հովիտներ։ Ջրբաժանները հարթ են։ Ափեզրը հիմնականում կտրտված է, հաճախ հոսքերով։

Ծովին մոտ գտնվում են բազմաթիվ խորը թափանցող լիմաններ (Դնեպրի, Դնեստրի և այլ) և ծովի մեջ մխրճվող ավազե ցամաքալեզվակներ։

Գերակայում են տափաստանային լանդշաֆտներ հարավային սևահողերով և մուգ-շագանակագույն հողերով։ Տափաստանների մեծ մասը մշակվում է և օգտագործվում է գյուղատնտեսությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 497