Եֆիմ Կոպելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եֆիմ Կոպելյան
Ծնվել էմարտի 30 (ապրիլի 12), 1912[1]
ԾննդավայրՌեչիցա, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 6, 1975(1975-03-06)[2] (62 տարեկան)
Մահվան վայրՎսեվոլոժսկ, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Լյուդմիլա Մակարովա
Պարգևներ և մրցանակներ
Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ

Եֆիմ Զախարովիչ Կոպելյան (ռուս.՝ Ефим Захарович Копелян, մարտի 30 (ապրիլի 12), 1912[1], Ռեչիցա, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1975(1975-03-06)[2], Վսեվոլոժսկ, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, Սանկտ Պետերբուրգի Գեորգի Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի առաջատար դերասաններից մեկն էր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եֆիմ Կոպելյանը ծնվել է այն ժամանակ Ռուսական կայսրության, ներկայումս Բելառուսի Գոմելի մարզի Ռեչիցա քաղաքում` հրեական ընտանիքում, որտեղ մեծանում էին նաև նրա հինգ եղբայրները։ Նրա մայրական պապը` Մորդուխ Ֆրենկելը, քաղաքի հարուստ մարդկանցից էր և ուներ անտառահատման գործարան, որը փայտանյութով ապահովում էր ռազմական գերատեսչությանը` կամուրջներ կառուցելու համար[3]։ Եֆիմ Կոպելյանի ավագ եղբայրներից Իսահակ Կոպելյանը` հետագայում հայտնի նկարիչ դարձավ, իսկ երկուսը զոհվեցին ռազմաճակատում` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[4]։

Դպրոցն ավարտելուց հետո, 1929 թվականին Եֆիմ Կոպելյանը մեկնել է Լենինգրադ, որոշ ժամանակով որպես խառատ, աշխատել է «Կարմիր Պուտիլովական» («Красный Путиловец») գործարանում, իսկ հետո ընդունվել Կայսերական գեղարվեստի ակադեմիայի (Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտ) ճարտարապետության ֆակուլտետը, որտեղ նախկինում սովորել էին նաև իր երկու եղբայրները։

Օրվա հացը վաստակելու համար մասնակցել է դրամատիկական մեծ թատրոնի ներկայացումների զանգվածային տեսարաններին և, ի վերջո' ընդունվել նշված թատրոնին կից ստուդիան, որտեղ նրա ուսուցիչը Կոնստանտին Տվերսկոյն էր։ Այդ տարիներից էլ սկսել է խաղալ թատրոնի ներկայացումներում։ 1935 թվականին'ավարտելով ստուդիան' ընդգրկվել է նույն թատերախմբում և այնտեղ աշխատել մինչ իր կյանքի վերջը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Եֆիմ Կոպելյանը ռազմաճակատային Ժողովրդական աշխարհազորայինների թատրոնի դերասան էր (1941-1943 թթ.)։ Միաժամանակ նկարահանվում էր կինոյում` կատարելով բազմաթիվ հիշարժան դերեր։

Եֆիմ Կոպելյանի առավել հայտնի աշխատանքներից է «Գարնան տասնյոթ ակնթարթ» հեռուստատեսային ֆիլմի հեղինակային տեքստի ընթերցումը։ Նա բազմաթիվ դերեր է կրկնօրինակել «Լենֆիլմ» կինոստուդիայում, երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում։ Որպես ռեժիսոր' բեմադրել է մի քանի հեռուստաներկայացում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1935-1940 թվականներին Եֆիմ Կոպելյանն ամուսնացած է եղել դերասանուհի Տատյանա Պեվցովայի հետ։ 1941 թվականին ամուսնացել է դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Մակարովայի հետ և ունեցել մեկ որդի, նույնպես դերասան` Կիրիլ Կոպելյանը։

Եֆիմ Կոպելյանը մահացել է երկրորդ ինֆարկտից` 1975 թվականի մարտի 6-ին, հուղարկավորված է Սանկտ Պետերբուրգում։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1932 Հերոսի սխալը Ошибка героя -
1941 «Դերբենտ» լցանավը Танкер «Дербент» նավավար
1941 Բռնցքամարտիկները Боксёры Կանդախչան
1949 Ալեքսանդր Պոպով Александр Попов մարքիզ Սոլյարի
1952 Ջամբուլ Джамбул Անաստաս Միկոյան
1955 Բոռ Овод սահմանապահ ուղեկալի պետ
1956 Հայսմավուրք Пролог Գեորգի Գապոն
1956 Որոնողները Искатели Սմորոդին
1956 Ծերունի Խոտաբիչը Старик Хоттабыч Ջաֆար Ալի Մուհամմեդով
1957 Բալթիական փառք Балтийская слава Սուսլիկով
1958 Կոչուբեյ Кочубей Սերգո Օրջոնիկիձե
1958 Հոկտեմբերի օրերին В дни Октября Լև Տրոցկի
1961 Ամենաառաջինները Самые первые Ռուբեն Գրիգորևիչ
1962 713-րդը վայրէջք է խնդրում 713-й просит посадку դեղաբան
1962 Մահվան օղակում В мёртвой петле Արթուր Անատրա
1962 Լռում են միայն արձանները Молчат только статуи Հենրի Սմիթ
1963 Ամեն ինչ մնում է մարդկանց Всё остаётся людям Ֆիլիմոնով
1963 Ռեմբրանդ Рембрандт -
1964 Երազ Сон Պրեխտել
1964 Ցտեսություն, տղաներ До свидания, мальчики! թիթեղագործ
1964 Խիղճը չի ներում Совесть не прощает Նուրդին
1965 Վթար Авария դատախազ Գրիգորի Իվանովիչ
1965 Ժամանակն է, առաջ Время, вперёд! Նալբանդով
1965 Նույն մոլորակի վրա На одной планете իսպանական դեսպան
1965 Երջանկության խոստում Обещание счастья պատմող
1965 Բաքվի քսանվեց կոմիսարները Двадцать шесть бакинских комиссаров գեներալ Բախչարով
1965 «Ավրորայի» համազարկը Залп «Авроры» Լև Տրոցկի, գնդապետ Ռադոմիսլով
1966 Անորսալի վրիժառուները Неуловимые мстители ատաման Բուրնաշ
1967 Նիկոլայ Բաուման Николай Бауман Սավվա Մորոզով
1967 Կանանց թագավորություն Бабье царство Կասպար
1967 Յոթ նոտա լռության մեջ Семь нот в тишине կարդում է տեքստը
1967 Սոֆյա Պերովսկայա Софья Перовская Միքայել Լոռիս-Մելիքով
1967 Հատուկ կարծիք Особое мнение Կիրիլ Կլյուչարև
1968 Ամպրոպ Բելայի վրա Гроза над Белой Միխայիլ Խանժին
1968 Անորսալիների նոր արկածները Новые приключения неуловимых ատաման Բուրնաշ
1968 Ինտերվենցիա Интервенция Ֆիլիպ
1968 Կործանում Крах Վյաչեսլավ Մենժինսկի
1968 Մեր ծանոթները Наши знакомые դոկ. Դորն
1968 Ռեզիդենտի սխալը Ошибка резидента գեներալ Անդրեյ Սերգեև
1969 Նրա անունը Գարուն է Её имя — Весна Աքրամ Տուրախանով
1969 Վտանգավոր հյուրախաղեր Опасные гастроли Իվան Բոբրույսկի-Դումբաձե
1969 Ոճիր և պատիժ Преступление и наказание Արկադի Սվիդրիգայլով
1969 Վեզիր-Մուխտարի մահը Смерть Вазир-Мухтара Ալայար-Խան
1969 Ադամ և Խեվա Адам и Хева պատմող
1970 Ռեզիդենտի ճակատագիրը Судьба резидента գեներալ Անդրեյ Սերգեև
1970 Խաղաղություն խրճիթներին, պատերազմ ապարանքներին Мир хижинам — война дворцам Գերվասի Դրագոմիրեցկի
1970 Ճայը Чайка Եվգենի Դորն
1970 Ռուսաստանի սիրտը Сердце России Կոնստանտին Ռյաբցև
1971 Դաուրիա Даурия Ելիսեյ Կարգին
1971 Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները Корона Российской империи, или Снова неуловимые ատաման Բուրնաշ
1971 Եգոր Բուլիչովը և մյուսները Егор Булычов и другие Վասիլի Դոստիգաև
1972 Գիշերվա ժամանակագրությունը Хроника ночи Լուիս
1972 Աստղային րոպե Звездная минута կարդում է տեքստը
1972 31-րդ բաժինը 31-й отдел ոստիկանության կոմիսար
1972 Վերադարձ - ակադեմիկոս Գրիգոր Վանունց
1972 Կարմիր քարերի մոտ գտնվող թաքստոցը Тайник у Красных камней Ջաֆար
1972 Սվեաբորգ Свеаборг գնդապետ Ալեքսեյ Նոտարա
1972 Գրոսմայստերը Гроссмейстер ուսուցիչ Պավել Մաքսիմովիչ
1973 Գարնան տասնյոթ ակնթարթ Семнадцать мгновений весны կարդում է տեքստը
1973 Ինժեներ Գարինի կործանումը Крах инженера Гарина Գաստոն Լեկլեր «Բադի Քիթ»
1973 Բեռնակիրը Докер -
1973 Դա ինձանից զորեղ է Это сильнее меня ավագ մեխանիկ
1973 Պաշտոնակատարը Исполняющий обязанности ճարտարապետ Աշոտ Բադալյան
1973 Բաց գիրք Открытая книга Պավել Մաքսիմով
1973-1976 Հին ամրոցը Старая крепость դոկ. Գրիգորենկո
1973-1983 Հավերժական կանչ Вечный зов Միխայիլ Կաֆտանով
1974 Հյուսիսային տարբերակ Северный вариант նախարար
1974 Ծղոտե գլխարկը Соломенная шляпка մսյո Բոպերտյուի
1974 Ձմռան վերջին օրը Последний день зимы Մավրին
1974 Վիպակ մարդկային սրտի մասին Повесть о человеческом сердце Նիկոլայ Բուրցև
1975 Օլգա Սերգեևնա Ольга Сергеевна Ալեքսանդր Դուբրովսկի
1975 Յարոսլավ Դոմբրովսկի Ярослав Домбровский իշխան Բեհբութով

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եֆիմ Կոպելյան։ «Ֆիլմ», 1972, № 10։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եֆիմ Կոպելյան» հոդվածին։