Վիյ (ֆիլմ, 1967)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վիյ
ռուս.՝ Вий
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրսարսափ ֆիլմ[1] և ֆենթեզի ֆիլմ[2][1]
Թեմագերբնական
ՀիմքViy?
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորKonstantin Yershov? և Gueorgui Kropatchev?
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պտուշկո, Konstantin Yershov? և Gueorgui Kropatchev?
ԴերակատարներԼեոնիդ Կուրավլյով, Նատալյա Վառլեյ, Ստեպան Շկուրատ, Aleksey Glazyrin?, Նիկոլայ Յակովչենկո, Dmitry Kapka?, Nikolay Kutuzov?, Vladimir Salnikov?, Did Panas?, Վադիմ Զախարչեկնո, Boryslav Brondukov?, Ալեքսանդրա Դենիսովա, Boris Veselov?, Վիկտոր Կոլպակով, Ալեքսանդր Լեբեդև, Դմիտրի Օռլովսկի, Կլարա Ռումյանովա և Mykhaylo Kramar?
ՕպերատորFyodor Provorov?
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն78 րոպե

Վիյ (ռուս.՝ Вий), Նիկոլայ Գոգոլի համանուն պատմվածքի հիման վրա 1967 թվականին նկարահանված խորհրդային գեղարվեստական կինոնկար։ 1968 թվականի խորհրդային կինովարձույթի առաջատարներից մեկն է (32,6 միլիոն հանդիսատես)։ Համարվում է խորհրդային միակ սարսափ ֆիլմը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ գիշերով, բուրսայի (հոգևոր դպրոց) սան Խոմա Բրուտը, ծեծի է ենթարկում վհուկի, որից հետո վերջինս կերպարանափոխվելով գեղեցկուհու, մահանում է։ Շուտով Խոմային կանչում են երեք գիշերների ընթացքում սաղմոսարան կարդալու` երիտասարդ պաննայի դագաղի մոտ, որը պարզվում է այն նույն վհուկն էր և ցանկանում էր վրեժ լուծել Խոմայից։ Խոման փորձում է փախչել, սակայն նրան խանգարում է պաննայի հայրը` պան հարյուրապետը, ով խոստացել էր կատարել իր դստեր վերջին խնդրանքը։ Հարյուրապետը Խոմային կանգնեցնում է ընտրության առջև` եթե սեմինարիստը արարողությունը տանի մինչև վերջ, ապա նրան սպասվում է առատ պարգև, իսկ եթե Խոման կփորձի խույս տալ սաղմոսերգությունից, ապա հարյուրապետի հրամանով դաժանորեն կպատժվի։

Իրականությունն ու ժողովրդական հավատալիքների մարմնացումը միաձուլվում են, երբ Խոմային վիճակված է լինում աղոթքներով երեք գիշեր պաշտպանվել զանազան չարքերից, հանգուցյալ վհուկ-պաննայից, հուշկապարիկներից, հրեշներից և վերջապես` սարսափելի Վիյից։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Լեոնիդ Կուրավլյով Խոմա Բրուտ
Նատալյա Վառլեյ պաննա
Ալեքսեյ Գլազիրին պան հարյուրապետ
Նիկոլայ Կուտուզով վհուկ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Ալեքսանդր Պտուշկո սցենարիստ
Կոնստանտին Երշով և Գեորգի Կրոպաչյով ռեժիսոր
Ֆեոդոր Պրովորով օպերատոր
Կարեն Խաչատրյան կոմպոզիտոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]